Աբու Դաբիում հրթիռի բեկորների անկման հետևանքով զոհ է գրանցվել
Քաղաքական
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մեկ մարդ է զոհվել՝ հրթիռի բեկորների բնակելի շենքի վրա ընկնելու հետևանքով։ Այդ մասին հայտնում են ԱՄԷ պետական աղբյուրները՝ փոխանցելով, որ միջադեպը տեղի է ունեցել ռազմական լարվածության ֆոնին։
Ավելի վաղ Աբու Դաբիում արձանագրվել էին պայթյուններ՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող հարվածների ֆոնին։ Տարածվող տեղեկություններով՝ իրանական բալիստիկ հրթիռները խոցել են նաև Ալ-Դհաֆրա ավիաբազան, որտեղ տեղակայված է ամերիկյան ռազմական ստորաբաժանում։
Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ կողմերը փոխադարձ հայտարարություններով ընդգծում են, որ պատրաստ են շարունակել ռազմական գործողությունները։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին