Իրանի ռազմական գործողությունները շարունակվելու են մինչև հակառակորդի վճռական պարտությունը․ IRGC
Իրան
Իրանի Իսլամական հեղափոխական պահակների կորպուսը (IRGC) հայտարարել է, որ Իրանի ռազմական գործողությունները շարունակվելու են մինչև հակառակորդի վճռական պարտությունը, գրում է AL-JAZEERA-ն։
IRGC–ն հաղորդել է, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի և ԱՄՆ–ի բոլոր ռազմական թիրախներին հասցվել են «Իրանի հրթիռների հզոր հարվածներ»։
«Այս գործողությունները շարունակվելու են անխափան՝ մինչև հակառակորդը վճռականորեն պարտվի», — նշված է հայտարարության մեջ։
Ավելացվել է, որ Իրանի բանակի համար Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ–ի բոլոր ռազմավարական և ռազմական օբյեկտները համարվում են օրինական թիրախներ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին