Թրամփը նշել է Իրանի դեմ ԱՄՆ գործողության նպատակներից մեկը
ԱՄՆ
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության նպատակներից մեկը Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն է։ Այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social-ում արված հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգների, և մասնավորապես իմ վարչակազմի նպատակն է եղել կանխել այս ահաբեկչական ռեժիմի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Ես կրկին ասում եմ. նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա», - ասել է Թրամփը։
Փետրվարի 26-ին Ժնևում տեղի ունեցավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը։ ԱՄՆ վարչակազմը այս հանդիպումը համարեց դիվանագիտության վերջին հնարավորությունը՝ Թրամփի կողմից որոշում կայացնելուց առաջ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին