Առևանգել են խաբեությամբ զբաղվող call-center-ի սեփականատիրոջը․ պահանջվում է 10 մլն դոլար փրկագին
Արտակարգ Պատահար
Մալայան արշիպելագի Բալի կղզում առևանգվել է call-կենտրոնների ցանցի սեփականատեր Իգոր Կոմարովը, ով, ըստ տարածվող տեղեկությունների, զբաղվում էր ռուսաստանցիների խաբեությամբ։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ նրան ենթարկել են բռնության, իսկ ազատման դիմաց նրա ծնողներից պահանջվում է 10 միլիոն դոլար։
Հաղորդվում է, որ Կոմարովը հանգստանում էր Բալիում՝ դնեպրոպետրովսկցի քրեական հեղինակության որդի Ալեքսանդր Պետրովսկու և բլոգեր Եվա Մ.-ի հետ։ Վերջինս սոցիալական ցանցում հրապարակել էր համատեղ լուսանկար՝ նշելով գտնվելու վայրը, ինչի արդյունքում ենթադրյալ առևանգողները պարզել են նրանց գտնվելու վայրը։ Ըստ նույն աղբյուրների՝ Ալեքսանդր Պետրովսկուն և բլոգերը կարողացել են փախչել, իսկ Կոմարովը առևանգվել է։
Հետագայում համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Կոմարովը, կապտած դեմքով, խոսում է ռուսաստանցիների խաբեության սխեմաների և հնարավոր հովանավորների մասին։ Նա նաև պնդում է, որ Դնեպրում գործում է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը կապված է call-կենտրոնների գործունեության հետ։ Տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել, իսկ իրավապահ մարմինները միջադեպի վերաբերյալ հրապարակային մեկնաբանություն դեռևս չեն արել։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ