Անվտանգության խորհուրդը պետք է անմիջապես արձագանքի ագրեսիային․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրան
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը պետք է անմիջապես գումարի նիստ և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ Իրանի դեմ ագրեսիան դադարեցնելու նպատակով, հաղորդում է Իրանի պետական լրատվական գործակալությունը (IRNA)։
Իրանի ԱԳՆ խոսնակը ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը վճռականորեն և ամբողջ ուժով կպաշտպանեն երկիրը ցանկացած արտաքին սպառնալիքից։ Նա այս հակամարտությունը բնորոշել է որպես «մեզ վրա թելադրված հայրենասիրական պատերազմ» և զգուշացրել է, որ եթե Իրանի դեմ ագրեսիան չստանա միջազգային համայնքի պատշաճ արձագանք, դա կարող է դառնալ բոլոր միջազգային ինստիտուտների դեգրադացիայի սկիզբը։
Խոսնակը հավելել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է անմիջապես արձագանքել, որպեսզի կանխվի իրավիճակի սրումը և պահպանվի տարածաշրջանի կայունությունը, ինչպես նաև արդարացի պատասխան տրվի ագրեսոր կողմերին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին