Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ Անքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ Լավրով Աստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ Վարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորությունները Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր» Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) 

ԵՄ-ն Հայաստանը դիտարկում է որպես ակտիվ ՌԴ-ի հետ առճակատման մեջ - փորձագետ (հարցազրույց)

Աշխարհ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Եվրամիությունը որոշում է կայացրել Հայաստանում տեղակայել հիբրիդային սպառնալիքներին և արտաքին միջամտությանը հակազդելու հատուկ առաքելություն՝ երկամյա մանդատով։ Նախաձեռնությունը, որն ակտիվորեն աջակցվում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի կողմից, հայտարարված է որպես երկրի ժողովրդավարական կայունության ամրապնդմանն ուղղված միջոց։ Սակայն Հայաստանի քաղաքական շրջանակներում այս քայլը միանշանակ չի ընդունվում։ Մտավախություններ են հնչում, որ եվրոպական ներկայության ուժեղացումը կարող է երկիրը վերածել Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական առճակատման թատերաբեմի, իսկ ապատեղեկատվության դեմ պայքարը ռիսկեր է պարունակում՝ վերածվելու ընդդիմության ճնշման «մոլդովական սցենարի» իրագործման։ VERELQ-ը ԵՄ նոր առաքելության նպատակները և դրա ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա քննարկել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Հրանտ Միքայելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant  TV Online

VERELQ. Եվրոպացի դիվանագետները (մասնավորապես՝ Կայա Կալլասը) բացահայտորեն Ռուսաստանն անվանում են տարածաշրջանում հիբրիդային սպառնալիքների հիմնական աղբյուր, մինչդեռ պաշտոնական Երևանն ընդգծված կերպով խուսափում է նման ձևակերպումներից։ Ինչպե՞ս եք գնահատում առաքելության նպատակների հրապարակային մեկնաբանման այս տարբերությունը. արդյո՞ք դա զուտ դիվանագիտական [տարբերություն] է:

 

Հրանտ Միքայելյան. Բանն այն է, որ առաքելության պարամետրերը որոշում է Բրյուսելը, այլ ոչ թե Հայաստանը: Եվ Բրյուսելը Ռուսաստանին սահմանել է որպես իր ռազմաքաղաքական հակառակորդ: Ավելին, վերջին մեկ ամսվա ընթացքում մենք նշաններ ենք տեսնում, որ դա աշխատում է նաև հակառակ ուղղությամբ: Եթե նախկինում Ռուսաստանի մոտեցումն այն էր, որ հետխորհրդային երկրների, մասնավորապես Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելը թշնամական ակտ է, իսկ ԵՄ-ին անդամակցելը՝ ընդունելի, ապա այժմ՝ վերջին շրջանում, այդ պարամետրը փոխվում է:

Ըստ էության, Եվրամիությունը և Ռուսաստանն ավելի ու ավելի են խորանում հակամարտության մեջ: Իսկ այն, որ Ռուսաստանը կոչվում է հենց հիբրիդային սպառնալիքների աղբյուր, Բրյուսելի ժամանակակից քաղաքական բառապաշարն է, որը պարզապես ցույց է տալիս հարաբերությունների ուղղվածությունն ու թշնամականությունը: Այս գնահատականների տարբերությունը բխում է նպատակների տարբերությունից. Երևանը տվյալ համատեքստում Ռուսաստանի նկատմամբ կոնկրետ նպատակներ չունի, իսկ Բրյուսելն ունի:

VERELQ. Ընդդիմադիր շրջանակներում մտավախություններ են հնչում, որ եվրոպական ներկայության ընդլայնումը կարող է Հայաստանը վերածել Ռուսաստանի և Արևմուտքի միջև «պրոքսի-պատերազմի» հարթակի: Ինչպե՞ս եք գնահատում այն հավանականությունը, որ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանը կդարձնի Մոսկվայի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական առճակատման հարթակ:

Հրանտ Միքայելյան. Ինչ վերաբերում է այն մտավախություններին, որ Հայաստանը կարող է դառնալ «պրոքսի-պատերազմի» հարթակ. պրոքսի-պատերազմը ենթադրում է մարտական գործողությունների առկայություն: Ռուսաստանի և Արևմուտքի միջև մարտական գործողություններն անմիջապես Հայաստանի տարածքում դժվար է պատկերացնել, բայց այն, որ երկիրը դառնում է աշխարհաքաղաքական առճակատման հարթակ, արդեն ակնհայտ է:

Հայաստանի ղեկավարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը սպառնալիքների աղբյուր է: Վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի կողմից նույնպես հետևեցին մի քանի նմանատիպ հայտարարություններ և կոշտ պատասխան քայլեր: Մենք տեսանք նաև լարված բանավեճը երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: Մենք Հայաստանի ղեկավարության մոտ տեսնում ենք Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ պատրանք։ Ես դա անվանում եմ պատրանք, որովհետև առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում դա բացարձակապես անիրատեսական է։ Սակայն հենց այդ պատրանքն արդեն լարվածություն է ստեղծում, և Եվրամիությունը Հայաստանը դիտարկում է որպես ակտիվ Ռուսաստանի հետ առճակատման մեջ։

2024 թվականի սկզբին Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Հայաստանն այս առճակատման մեջ բուֆերային պետություն է: Համապատասխանաբար, այստեղ ոչ մի անսպասելի բան չկա, կոնֆլիկտայնությունը միայն աճելու է: Այլ հարց է, թե դա ինչ ձևով կարող է տեղի ունենալ: Բոլոր արտաքին խաղացողների համար որպես գործիք կարող է հանդես գալ Ադրբեջանը՝ որպես Հայաստանին իրենց քաղաքականությանն աջակցելուն պարտադրելու միջոց: Ե՛վ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը կարող են Ադրբեջանն օգտագործել այդ կարգավիճակում, և երկու կողմերն էլ դա արդեն արել են:

VERELQ. Իշխանությունների որոշ քննադատներ վկայակոչում են Մոլդովայի վերջին փորձը՝ մտահոգություն հայտնելով, որ ապատեղեկատվությունից պաշտպանվելու պատրվակով կարող են սահմանափակող միջոցներ կիրառվել ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ: Որքանո՞վ են արդարացված այս մտավախությունները:

Հրանտ Միքայելյան. «Մոլդովական սցենարի» մասին խոսում են ոչ միայն իշխանությունների քննադատները, այլև բուն իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչները: Մի կողմից՝ լրատվամիջոցների ուղիղ փակում մենք չենք տեսել, բայց մենք նկատել ենք ԶԼՄ-ների դիրքերի բացառում մուլտիպլեքսից (այսինքն՝ բաց հեռարձակումից), հեռարձակման գոտու նեղացում՝ այն միայն Երևանի սահմաններով սահմանափակելով, ինչպես նաև բլոգերների ձերբակալություն՝ հեռարձակման գործունեությամբ զբաղվելու արգելքով: Առաջին հերթին խոսքը վերաբերում է «Անտիֆեյք» ռեսուրսին, ընդ որում՝ բավականին կասկածելի գործով:

Սակայն սահմանափակումները վերաբերում են ավելի շուտ ոչ թե մեդիադաշտին, այլ քաղաքական կյանքին: Մենք տեսնում ենք ակտիվ ճնշում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վրա, ինչն արտահայտվում է ակտիվիստների և քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններով, ներառյալ կուսակցության բուն ղեկավարին, որն այժմ գտնվում է տնային կալանքի տակ: Հետևաբար, Մոլդովայի փորձը Հայաստանի համար ավելի շատ գտնվում է այս հարթությունում, ինչպես նաև այն հավանականության մեջ, որ որոշ ընդդիմադիր ուժեր կարող են թույլ չտրվել մասնակցել ընտրություններին: Մենք տեսնում ենք, որ քվեարկության մոտենալուն զուգահեռ հռետորաբանությունը սրվում է:

Մոլդովայում նույնպես տեղակայված էր քաղաքական և խորհրդատվական եվրոպական առաքելություն։ Հայաստանում իշխանությունները նույնպես դիմել են Եվրամիությանը նման առաքելություն ուղարկելու խնդրանքով, և այն այստեղ աշխատում է։ Որո՞նք են նրա աշխատանքի արդյունքները: Անցյալ շաբաթ մենք տեսանք ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների համար մի շարք նոր սահմանափակումների ընդունում: Ես դա կապում եմ հենց տվյալ առաքելության աշխատանքի արդյունքների հետ:

VERELQ. Առաքելության մանդատն ուղղակիորեն կապված է ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանության հետ՝ հունիսյան ընտրություններին ընդառաջ: Ըստ Ձեր կանխատեսումների՝ եվրոպացի մասնագետների ներկայությունն ու աշխատանքն ինչպե՞ս կանդրադառնան քվեարկության արդյունքների նկատմամբ հանրային վստահության մակարդակի և պարտված կողմերի կողմից դրանց ճանաչման վրա:  

Հրանտ Միքայելյան. Առաքելության մանդատի վերաբերյալ ես պետք է նշեմ հետևյալը. Եվրամիության ներկայացուցիչների հռետորաբանության մեջ մենք արդեն տեսել ենք, որ Հայաստանում ժողովրդավարության պահպանումը շաղկապվում է ներկայիս իշխանության պահպանման հետ: Այս հռետորաբանությանն աջակցում են ինչպես բուն գործող իշխանությունը, այնպես էլ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, որոնք նմանատիպ գաղափարներ են արտահայտում: Ստացվում է յուրօրինակ տրամաբանություն. ժողովրդավարությունը կոնկրետ «ժողովրդավարների» իշխանությունն է։ Իսկ թե ինչ միջոցներով այն կպահպանվի՝ դա արդեն երկրորդական հարց է, և դրա հետ կապված լուրջ հարցեր կան։

Ինչ վերաբերում է այն բանին, թե հասարակությունը և պարտված կողմերն ինչպես կարձագանքեն. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի բուն ընտրական գործընթացը՝ արդյո՞ք այն կլինի ազնիվ և մրցակցային։ Այստեղ առաջանում են հսկայական քանակությամբ հարցեր։ Արդյո՞ք բոլորին թույլ կտան մասնակցել ընտրություններին։ Որքանո՞վ հավասար կլինի ԶԼՄ-ների հասանելիությունը։ Որքանո՞վ ուժեղ կկիրառվի վարչական ռեսուրսը։

Այս ընտրությունները վճռորոշ են Հայաստանի ապագայի տեսանկյունից, նժարին շատ բան է դրված։ Մենք ականատես ենք լինում Եվրամիության աննախադեպ ներգրավվածությանը երկրի ներքաղաքական գործընթացներին՝ ոչ ոք և երբեք նման չափով դրանց չի մասնակցել։ Սա, իհարկե, կարող է ազդել իրավիճակի վրա, ընդ որում՝ նաև բացասական ուղղությամբ։ Բայց գլխավորն այն է, թե արդյունքում ինչպես կգնահատվի բուն գործընթացը։ 2021 թվականի ընտրությունները նույնպես ճակատագրական էին, բայց ընդդիմությունն ընդունեց պարտությունը նաև այն պատճառով, որ իշխանություններն այն ժամանակ հաղթեցին բավարար առավելությամբ, և ակնհայտ էր, որ խախտումները, եթե անգամ եղել են, ազդեցություն չեն ունեցել վերջնական արդյունքի վրա։ Առաջիկա ընտրությունների ճանաչման և դրանց լեգիտիմության հարցը կախված կլինի հենց նրանից, թե այս անգամ ինչպես կանցնի այդ գործընթացը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ Վեդոմոստիի
Ամենադիտված