ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումներին կոշտ միջոցներ կձեռնարկի․ ԻՀՊԿ
Իրան
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է «անսպասելի գործողություններ» անցկացնելու իր պատրաստակամության մասին, որոնք «գերազանցում են ԱՄՆ-ի և Իսրայելի հաշվարկները», հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Հայտարարությունը արվել է ԻՀՊԿ-ի հիմնադրման տարեդարձի առթիվ։ Կազմակերպությունը զգուշացրել է, որ իրանական բանակը ի վիճակի է հակազդել հակառակորդի գործողություններին՝ «մարտադաշտում նոր հաղթաթղթեր օգտագործելով»։
ԻՀՊԿ-ն նաև ընդգծել է, որ իր զորքերը բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի և կկարողանան հետագա հարվածներ հասցնել, եթե հակամարտությունը սրվի։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru