Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր Ռիադի 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում Ֆլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով «Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնը «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. Ֆարմանյան Թբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ Ռուբինյան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլար ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցված Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրները Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր (տեսանյութ)

Սպորտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են խճուղային հեծանվավազքի կազմակերպման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին, հեծանվավազքի կազմակերպման գործում խորհրդատվական աշխատանքներ իրականացնող RCS խորհրդատվական ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն, այլ պատասխանատուներ:

RCS խորհրդատվական ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն ներկայացրել է մանրամասներ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ բազմօրյա հեծանվավազքին նախատեսվում է շուրջ 20 թիմերի փորձառու հեծանվորդների մասնակցություն․ թիմերը կազմված են լինելու յուրաքանչյուրը 6 անդամից: Նապոլի Միկելլեի ներկայացմամբ՝ հեծանվավազքը նախատեսվում է անցկացնել Երևանում, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերում համապատասխան երթուղիներով:

Ներկայացվել է, որ այս ընթացքում միջազգային հեծանվավազքի կազմակերպման ուղղությամբ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ պատասխանատու գերատեսչությունների հետ, այցեր են կազմակերպվել համապատասխան մարզեր, քննարկվել երթուղիները և այլ կազմակերպչական հարցեր: Աշխատանքները շարունակվում են:

Հանդիպմանը քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակին, լոգիստիկ հասանելիությանը, մրցաշարի ընթացքում Հայաստանի բնապատկերները լավագույն ձևով ներկայացնելուն, նախապատրաստական այլ աշխատանքներին վերաբերող հարցեր: Ընդգծվել է մրցաշարի նշանակությունը Հայաստանում զբոսաշրջության խթանման, մասնավորապես՝ հեծանվային զբոսաշրջության խթանման հարցում, կարևորվել է նաև այն հանգամանքը, որ մրցաշարը կլինի ամենամյա:

Ամփոփելով քննարկումները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Արդեն իսկ մրցաշարը ներառված է միջազգային օրացույցում և հաստատված է։ Իհարկե, այս պահին արդեն մեր միջազգային գործընկերները կոնկրետ առաջարկներ ունեն երթուղիների վերաբերյալ, որը նաև տեխնիկական ստուգման կենթարկվի իրագործելիության տեսակետից և անհրաժեշտ շտկումներ կարվեն: Մեր նպատակադրումն է, որ մրցաշարը լինի ամենամյա և իհարկե, նաև այս դիտանկյունից, նախ հեծանվային սպորտը Հայաստանում զարգացնելու խթան կլինի, որովհետև այն լայնորեն զարգանում է աշխարհում և մեծ ուշադրության է արժանանում, մանավանդ հիմա, երբ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներն առանձնահատուկ ուշադրության են արժանանում, և հեծանիվն այն ձևերից է, որը կարող է մեզ օգնել, այդ թվում՝ խցանումները հաղթահարելու իմաստով»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատուներին այս իրադարձությունը հնարավոր դարձնելու համար, ընդգծել, որ այս հրաշալի գաղափարի հետագա զարգացումը կապված է նաև կազմակերպման և իրականացման որակից:

Երկրի ղեկավարն ուրախությամբ է արձանագրել, որ արդեն կա որոշում 2029 թվականին հեծանվային սպորտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, ինչը ևս նշանակում է, որ Հայաստանը մի շրջափուլ է թևակոխում, որը հեծանվային սպորտի, առողջ ապրելակերպի, ինչպես նաև տուրիզմի զարգացման տեսակետից շատ կարևոր դեր կարող է ունենալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնըԹրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. ՖարմանյանԹբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդՈւիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ ՌուբինյանԹրամփը հորդորում է Եվրոպային համաձայնության գալ Ռուսաստանի հետՊենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլարԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական ներխուժման համար պատրվակ ստեղծելու մեջԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցվածՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նարվայում զգուշացնում են Ռուսաստանի հետ սահմանի փակման հետևանքներիցՄԱԿ-ը զգուշացնում է ահաբեկիչների կողմից ԱԲ-ի կիրառման վտանգիցNvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջելՌազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո)Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համարՓաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենըԼոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներՊենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլարՊուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն ենԱշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումըԹրամփը հույս ունի, որ Զելենսկին կցանկանա համաձայնության գալ Ուկրաինայի հարցում Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել էԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին
Ամենադիտված