Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. Հասցեներ Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ 

Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր. քննարկում ԿԳՄՍՆ-ում

Հայաստան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներին և ֆինանսական կրթության միջազգային փորձագետ Լեոնոր Ռիիթսալուին՝ քննարկելու «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի այլ ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում հստակեցվել են ԿԳՄՍ նախարարության և Կենտրոնական բանկի հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները, համաձայնեցվել են առաջիկա քայլերը՝ կարևորելով շարունակական աշխատանքային հաղորդակցությունը՝ ֆինանսական կրթության զարգացման նպատակով։

ԿԳՄՍ նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը 2017 թվականից համատեղ իրականացնում են «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկարամյա համագործակցության արդյունավետությունը՝ ընդգծելով, որ ֆինանսական գրագիտությունը քաղաքացիների բարեկեցության, պատասխանատու ֆինանսական վարքագծի, ֆինանսական կայունության և տնտեսական ակտիվ մասնակցության կարևոր նախապայմաններից է։

Նախարարի խոսքով՝ ֆինանսական կրթության զարգացումը հատկապես կարևոր է դպրոցական և երիտասարդական տարիքում, քանի որ հենց այդ փուլում ձևավորվող գիտելիքներն ու հմտություններն են հետագայում նպաստում գրագետ ֆինանսական սովորույթների ձևավորմանը։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է երիտասարդական կենտրոնների հիմնման պետական ծրագրին՝ նշելով, որ ֆինանսական կրթության ծրագրեր կարող են իրականացվել նաև նման կենտրոններում՝ որպես ոչ ֆորմալ կրթություն որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդների համար։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին ֆինանսական կրթությունը համակարգային կերպով ինտեգրվել է հանրակրթության բովանդակությանը՝ 2–11-րդ դասարաններում դասավանդվող «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների շրջանակում։

«ԿԲ-ի հետ համագործակցության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը կրթական բովանդակության վերանայումն ու ֆինանսական կրթության ծրագրի ինստիտուցիոնալացումն է, որը թիմային  համատեղ աշխատանքի արդյունք է։ Փորձել ենք ձևավորել համակարգային մոտեցում, որպեսզի ֆինանսական կրթությունը դառնա կրթական համակարգի անբաժանելի մասը։ Այս առումով մեր կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ կարողությունների զարգացումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը:

Նա նշել է նաև, որ ֆինանսական գրագիտությունը կյանքի կարևորագույն հմտություններից է, որը սերտորեն փոխկապակցված է նաև թվային միջավայրում անվտանգ գործելու կարողությունների հետ։ Այդ համատեքստում նա կարևորվել է ֆինանսական գրագիտության, կիբեռանվտանգության և մեդիագրագիտության ոլորտներում իրականացվող աշխատանքների ինտեգրված մոտեցումը:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարարության և Կենտրոնական բանկի միջև ձևավորված երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ իրականացվող աշխատանքի շնորհիվ ֆինանսական կրթությունը դարձել է հանրակրթության բովանդակության կայուն բաղադրիչ։ Ֆինանսական կրթության միջազգային փորձագետ Լեոնոր Ռիիթսալուն ևս կարևորել է իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ Հայաստանի փորձը ֆինանսական կրթության համակարգային ներդրման և տարբեր շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության հաջող օրինակ է։

Անդրադառնալով ծրագրի երկրորդ փուլի առաջնահերթություններին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է միջառարկայական մոտեցման կարևորությունը՝ նշելով, որ ֆինանսական գրագիտության արդյունավետության բարելավման համար անհրաժեշտ է այն առավել լայնորեն ինտեգրել կրթական բովանդակությանը, մասնավորապես՝ թվային գրագիտությանը՝ փոխկապակցելով այլ առարկաների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործայցությանն առնչվող այլ հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել
Ամենադիտված