Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. Հասցեներ Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է 

Եթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն. Գուգարաց թեմ

Հայաստան

«Քրիստոնեական մտածողությունը պահանջում է տարբերակել էությունը՝ պատահականից, ավանդությունը՝ աղավաղումից, և քննադատությունը՝ դատապարտումից։ Ճշմարտությունը չի վախենում քննադատությունից, բայց նաև չի հանդուրժում պատմության, Սուրբ Գրքի և աստվածաբանության ընտրովի ընթերցումը»,- նշված է Գուգարաց թեմի «Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը» վերնագրով հոդվածում։ 

«Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը

Քրիստոնեական ավանդույթի մասին դատողություններ անելիս ամենամեծ վտանգը մեկն է. աստվածաբանությունը փոխարինել բարոյական ինտուիցիայով, իսկ պատմությունը՝ զգացմունքով։ Հենց այդպիսին է, այսօր հրապարակված Արթուր Միկոյանի գրառումը։ Այն կառուցված է հուզական ազդեցության վրա, սակայն աստվածաբանական և պատմական առումով պարունակում է մի շարք սկզբունքային սխալներ։

Նախ՝ հարկ է տարբերակել զոհաբերությունը և մատաղը։ Այս երկու հասկացությունները նույնացնելը ոչ միայն լեզվաբանական, այլև աստվածաբանական սխալ է։ Քրիստոնեական Եկեղեցին վաղուց և միանշանակ մերժել է կենդանիների զոհաբերությունը՝ որպես մեղքերի քավության միջոց։ Այդ հարցում որևէ վեճ գոյություն չունի։ «Քրիստոս մեկ անգամ և ընդմիշտ Իրեն զոհեց» (Եբր. 10), և դրանից հետո ոչ մի կենդանու արյուն չի կարող ունենալ փրկագործական նշանակություն։

Սակայն այստեղից հետևություն անել, թե յուրաքանչյուր կենդանու մորթ կամ յուրաքանչյուր մատաղ դիվապաշտություն է, նույնքան անհիմն է, որքան ասել, թե յուրաքանչյուր գինեգործություն հարբեցողություն է։ Աստվածաբանության մեջ հասկացությունները չեն կարող փոխարինվել հուզական պատկերներով։

Գրառման հիմնական փաստարկը կառուցված է Սուրբ Պողոս առաքյալի խոսքերի վրա. «Հեթանոսները, ինչ զոհում են, դևերին են զոհում» (Ա Կորնթ. 10:20)։ Սակայն այստեղ տեղի է ունենում դասական հերմենևտիկական սխալ՝ տեքստը դուրս է բերվում իր պատմական և գրական համատեքստից։ Այստեղ Պողոս առաքյալը խոսում է կուռքերի տաճարներում կատարվող զոհաբերությունների մասին, որտեղ զոհը կրոնական ակտ էր՝ ուղղված հեթանոս աստվածություններին։ Նա չի խոսում սովորական մսի օգտագործման կամ ողորմության նպատակով կազմակերպված ճաշի մասին։ Նույն Պողոս առաքյալը նույն գլխում ասում է. «Շուկայում վաճառվող ամեն ինչ կերեք՝ առանց խղճմտանքի համար հարցուփորձ անելու» (Ա Կորնթ. 10:25)։ Եթե կենդանու մորթն ինքնին դիվապաշտություն լիներ, այս խոսքերը պարզապես անհնար կլինեին։

Երկրորդ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է մատաղը հայկական եկեղեցական ավանդության մեջ։ Այն երբեք չի ներկայացվել որպես Քրիստոսի զոհի շարունակություն կամ մեղքերի քավության նոր միջոց։ Ավանդաբար այն եղել է երախտագիտության, ուխտի և հատկապես ողորմության արտահայտություն, երբ միսը բաժանվել է աղքատներին, հարազատներին և համայնքին։ Այս քրիստոնեական ծեսը բոլոր ժամանակներում միշտ ընդունելի է եղել քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից և այն նույնացնել հեթանոսական զոհաբերության հետ՝ պատմական փաստերի անտեսում է։

Երրորդ՝ հրապարակված տեքստում առկա է տրամաբանական հակասություն։ Եթե եկեղեցու շուրջ կենդանուն պտտեցնելը կամ օրհնությունը ինքնաբերաբար զոհաբերություն են դարձնում այդ արարքը, ապա նույն տրամաբանությամբ ցանկացած օրհնված հաց, ջուր կամ խաղող նույնպես պետք է համարվեն զոհաբերություն։ Սակայն եկեղեցական օրհնությունը երբեք չի փոխում իրի բնույթը. այն աղոթք է, ոչ թե մոգական գործողություն։ Քրիստոնեական խորհրդաբանությունն ու հեթանոսական մոգությունը նույնացնելը հենց այն սխալն է, որի դեմ Եկեղեցին պայքարել է երկու հազարամյակ։

Չորրորդ՝ պատմական փաստերն այլ բան են ասում։ Հայոց Եկեղեցու, ինչպես նաև արևելյան բազմաթիվ եկեղեցիների պատմության ընթացքում մատաղը եղել է սոցիալական համերաշխության ձև։ Այն հաճախ կատարել է այն դերը, որն այսօր կատարում են բարեգործական ճաշարանները կամ սոցիալական խոհանոցները։ Հնարավոր է քննարկել մեթոդի նպատակահարմարությունը, սակայն անհնար է այդ ամբողջ պատմությունը հայտարարել դիվապաշտություն՝ առանց ապացուցելու, որ այդ եկեղեցիների հայրապետները, սրբերը և աստվածաբանները երկու հազար տարի շարունակ քարոզել են դևապաշտություն։ Այդպիսի պնդումն արդեն ոչ թե քննադատություն է, այլ պատմության մերժում։

Փիլիսոփայական առումով ևս գրառումը հիմնված է վտանգավոր երկընտրանքի վրա. եթե որևէ արարք մեզ թվում է բարոյապես ծանր, ապա այն անմիջապես վերագրվում է սատանային։ Սակայն քրիստոնեական մտածողությունն այդքան պարզունակ չէ։ Աշխարհը ողբերգական է, և մարդը սնվում է կենդանական աշխարհից։ Աստվածաշնչի հենց առաջին էջերից հետո մարդուն թույլատրվում է օգտագործել կենդանական սնունդ (Ծննդ. 9:3)։ Այդ փաստը չի վերացնում կենդանու կյանքի արժեքը, բայց նաև չի նշանակում, թե յուրաքանչյուր մորթ կրոնական զոհաբերություն է։

Վերջապես, ամենամեծ խնդիրը լեզուն է։ Երբ մարդը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն անվանում է «դևերի սեղան», նա այլևս աստվածաբանական բանավեճ չի վարում։ Նա դատավճիռ է կարդում մի եկեղեցու նկատմամբ, որն ավելի քան տասնյոթ դար պահպանել է քրիստոնեական հավատքը, տվել է նահատակներ, սրբեր, վարդապետներ և ազգային ինքնության հիմքեր։ Այդպիսի ձևակերպումները ոչ թե լուսավորում են ճշմարտությունը, այլ փակուղի են տանում ցանկացած առողջ քննարկում։

Եթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն։ Եթե այն կորցրել է իր բարեգործական իմաստը, այն պետք է վերաիմաստավորվի։ Սակայն բարեփոխումը երբեք չի սկսվում սեփական եկեղեցին դիվապաշտության մեջ մեղադրելով։ Քրիստոնեական մտածողությունը պահանջում է տարբերակել էությունը՝ պատահականից, ավանդությունը՝ աղավաղումից, և քննադատությունը՝ դատապարտումից։

Ճշմարտությունը չի վախենում քննադատությունից, բայց նաև չի հանդուրժում պատմության, Սուրբ Գրքի և աստվածաբանության ընտրովի ընթերցումը։ Իսկ երբ այդ երեքը զոհաբերվում են հանուն ազդեցիկ հռետորաբանության, շահում է ոչ թե ճշմարտությունը, այլ միայն աղմուկը»,- նշված է նյութում։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասին
Ամենադիտված