Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան ԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ 

Էլեկտրաէներգիայի նոր օրենք․ սպառողները մատակարար կընտրեն

Հայաստան

Հայաստանում առաջարկվում է ընդունել «Էլեկտրաէներգետիկայի մասին» նոր օրենք, որով նախատեսվում է շարունակել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը, զարգացնել մրցակցությունը և օրենսդրական մակարդակով ավելի հստակ պաշտպանել սպառողների իրավունքները։

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նախագիծը հուլիսի 17-ին հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 17-ը։

 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկան 2004 թվականից հիմնականում գործում է ամբողջությամբ կարգավորվող մոդելով, և իրական մրցակցության բացակայության հետևանքով տուժում են սպառողները։ Նոր օրենքի նպատակն է անցում կատարել մրցակցային առևտրի կանոններով գործող շուկայի մոդելին։

 

Նախագծի հիմնական սկզբունքներից է սպառողի՝ էլեկտրաէներգիայի մատակարարին ազատ ընտրելու իրավունքը։ Օրենքով կհստակեցվեն նաև մատակարարին փոխելու կարգը, սպառողների իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրերի նվազագույն պահանջները և վեճերի լուծման հնարավորությունները։

 

Հաղորդման ու բաշխման համակարգերի օպերատորները, մատակարարները և ագրեգատորները պետք է ունենան սպառողների բողոքների ուսումնասիրման ներքին ընթացակարգեր։ Նախատեսվում է նաև ամեն տարի ուսումնասիրել սպառողների գոհունակությունը և նրանց մշտապես հասանելի տեղեկություններ տրամադրել իրենց իրավունքների ու բողոքարկման միջոցների մասին։

 

Խոցելի սպառող կհամարվի ոչ միայն սոցիալապես անապահով ընտանիքի անդամը, այլև Կառավարության սահմանած սահմանամերձ համայնքի բնակավայրում բնակվող կենցաղային սպառողը։ Նախագծով նախատեսվում է խոցելի սպառողների պաշտպանության միջոցները սահմանել օրենքով։

 

Առանձին կսահմանվեն նաև հատուկ սպառողները, որոնց էլեկտրամատակարարման ընդհատումը կարող է վտանգել մարդկանց կյանքն ու առողջությունը, պետական անվտանգությունը կամ կենսական նշանակության ծառայությունների գործունեությունը։ Նման սպառողները մատակարարման առաջնահերթություն կունենան։

 

Նոր օրենքով ներդրվում են «ակտիվ սպառող», «ագրեգատոր», «պահանջարկի արձագանք», «էներգիայի պահեստավորում» և «էլեկտրաէներգիայի շեյրինգ» հասկացությունները։

 

Ակտիվ սպառողները կկարողանան ոչ միայն էլեկտրաէներգիա սպառել, այլև մասնակցել շուկային։ Պահանջարկի արձագանքի մեխանիզմով սպառողը կարող է, օրինակ, ժամային գներից կամ առաջարկվող խրախուսող վճարից կախված՝ որոշակի ժամերին նվազեցնել կամ ավելացնել իր սպառումը։

 

Ագրեգատորը հնարավորություն կունենա միավորելու բազմաթիվ փոքր սպառողների, արտադրողների կամ էներգիայի պահեստավորման կայանների հնարավորությունները և դրանց անունից մասնակցելու էլեկտրաէներգիայի շուկային։

 

Էլեկտրաէներգիայի շեյրինգի դեպքում շուկայի մասնակիցը կարող է մի վայրում էլեկտրաէներգիա արտադրել, իսկ այն սպառել կամ պահեստավորել իր՝ մեկ այլ վայրում գտնվող օբյեկտում։ Նախատեսվում է կարգավորել նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկական համակարգին չմիացված՝ ինքնուրույն գործող համակարգերը։

 

Շուկա նոր մասնակիցների մուտքը հեշտացնելու համար որոշ գործունեությունների դեպքում լիցենզիայի փոխարեն կներդրվի պարզեցված՝ ծանուցման մեխանիզմ։

 

Ծանուցման հիման վրա հնարավոր կլինի զբաղվել 150 կիլովատից մինչև 15 մեգավատ հզորությամբ վերականգնվող էներգիայի կայանում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, էլեկտրաէներգիայի մատակարարմամբ, մեծածախ վերավաճառքով, ագրեգացմամբ և որոշ հզորության կայաններում էներգիայի պահեստավորմամբ։

 

Լիցենզիայի տրամադրման առավելագույն ժամկետը նախատեսվում է 80 աշխատանքային օրվանից կրճատել մինչև 50 աշխատանքային օր։

 

Հաղորդման և բաշխման համակարգերի օպերատորների գործունեությունը պետք է արդյունավետորեն տարանջատվի էլեկտրաէներգիայի արտադրությունից, մատակարարումից և մեծածախ առևտրից։ Կարգավորման նպատակն է շուկայի բոլոր արտադրողների ու մատակարարների համար ապահովել ցանցից օգտվելու թափանցիկ և ոչ խտրական պայմաններ։

 

Նախագծով կարգավորվելու են նաև էներգիայի պահեստավորող կայանների գործունեությունը, ցանցերի զարգացման երկարաժամկետ պլանավորումը, էլեկտրաէներգիայի ներկրումը, արտահանումն ու տարանցումը, շուկայում գնագոյացումը, սակագների սահմանումը և էլեկտրաէներգետիկական ճգնաժամերի կառավարումը։

 

Նոր օրենքի ընդունումը պայմանավորված է նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններով։ Նախատեսվում է հայկական օրենսդրությունը մոտարկել ԵՄ-ի՝ մրցակցային էլեկտրաէներգետիկական շուկային վերաբերող պահանջներին։

 

Օրենքը նախատեսվում է ուժի մեջ դնել 2029 թվականի փետրվարի 1-ից։ Այդ պահից «Էներգետիկայի մասին» գործող օրենքի՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտը կարգավորող դրույթներն ուժը կկորցնեն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվել
Ամենադիտված