Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Նստած հայելու առաջ՝ գրիմ էր անում, երբ հանկարծ… սրտի կաթված. Համբարձում Խաչանյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Դանիել Դզնունու «Համբարձում Խաչանյան» գրքից մեկ փոքրիկ հատված:

Համբարձում Խաչանյանը ծնվել է 1896-ի փետրվարի 14-ին, Տրապիզոն քաղաքում: Հայրը` Միսակը, սափրիչ էր: Համբարձումի ծննդից մի տարի հետո նա ընտանիքով տեղափոխվում է Ռուսաստան, բնակություն հաստատում Եկատերինոդար (այժմ Կրասնոդար) քաղաքում:

Հենց այս քաղաքում էլ անցնում է ապագա կատակերգակի մանկությունը:

Փոքրիկ Համբարձումի թատրոն հաճախելու առիթները շատ էին: Հայրը կեղծամներ էր պատրաստում տեղական թատրոնի համար: Մանկական երևակայության մեջ թատրոնն իր առօրյայով միշտ խորհրդավոր ու հետաքրքիր է, հետևաբար և պատանու մեջ սեր է արթնացնում այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է բեմում և նրա ետևում: Նույնը պատահեց Խաչանյանի հետ: Գործն այնտեղ հասավ, որ նա, հավաքելով բակի երեխաներին, վերարտադրում էր իր տեսած ներկայացումները` զարմանալիորեն նմանվելով դերակատարներին, կրկնելով նրանց շարժուձևը, խոսելակերպը և այլն: Որոշ ժամանակ հետո Համբարձումը դառնում է իր հոր օգնականը: Կապը թատրոնի հետ մի տեսակ օրինականացվում է:

Հայկական ծխական դպրոցն ավարտելուց հետո Համբարձումը մտնում է ռուսական միջնակարգ դպրոցը, որը և չի ավարտում: Հոր մահվանից հետո ընտանիքի հոգսը ընկնում է մոր և նրա նվազ ուսերին: Խնայած կոպեկներով Համբարձումը կարողանում է պատրաստվել և էքստերանտի կարգով ավարտել միջնակարգ կրթությունը: Հինգ տարի լրջորեն զբաղվում է նաև ջութակի դասերով: Երաժշտությունը մտավ նրա արյան մեջ: Հիրավի, կարելի՞ է պատկերացնել կատակերգակին առանց ռիթմի և երաժշտության զգացողության: Չենք սխալվի, եթե ասենք, որ նրա արվեստում ջութակը խաղաց ոչ երկրորդական դեր:

Դպրոցում մասնակցում է աշակերտական ներկայացումներին և հենց այդ ժամանակ էլ դրսևորվում են նրա դերասանական ընդունակությունները: Տասնյոթ տարեկան հասակում, կապվելով տեղական ռուսական դրամատիկ խմբի հետ, սկսում է դերեր խաղալ: Հանդիսականը նրան սիրով էր ընդունում: Միշտ ուշադրություն է գրավել:

1914-ին Խաչանյանի ընտանիքը տեղափոխվում է Սևաստապոլ, իսկ մի տարի անց` Սիմֆերոպոլ: Սերը դեպի բեմական արվեստը Խաչանյանին տանում է տեղի ռեժիսոր-օպերատոր Նիկիտինի կինոստուդիան: Այստեղ, բացի դերասանական վարպետության և բեմարվեստի վերաբերող այլ առարկաներից, Խաչանյանը սովորում է պարեր (հետո, շատ տարիներ անց, մենք կծիծաղինք` տեսնելով նրա մեքսիկական պարը «Մեքսիկական դիպլոմատներ» ֆիլմում): Նա դրսևորում է մարմնի զարմանալի ճկունություն ու ռիթմի խոր զգացողություն:Այդ բանն այնքան ցայտուն էր, որ դասատուները նրան խորհուրդ տվեցին նվիրվելու բալետի արվեստին: Բայց դրամատիկ դերասան դառնալու նպատակը կանխորոշված էր: Խաչանյանն ավարտելով ստուդիան, մասնակցում է ռուսական դրամատիկ խմբերի և զանազան հայկական սիրողական խմբերի ներկայացումներին:

1921-ին Սուխում և Բաթում: Հայկական դերասանական խմբերի սիրողական ներկայացումներ: Խաչանյանը աչքի է ընկնում կատակերգակի վառ անհատականությանմբ: Այլևս ոչ ոք չէր կասկածում. հայ բեմ էր մտնում մի ինքնատիպ. հետաքրքիր դերասան:

1922-ի հոկտեմբերին Խաչանյանը Վահրամ Փափազյանի, Մկրտիչ Ջանանի և ուրիշների հետ գալիս է Երևան և ընդունվում նորաստեղծ պետական թատրոն: Այստեղ, այս թատրոնում, որ հետագայում կոչվեց Սունդուկյանի անվան, անցավ նրա ստեղծագործական ամբողջ կյանքը: Մի կարճատև ժամանակաշրջան միայն, (1933-1935թթ.), Խաչանյանը հանդես եկավ ՀՍՄԽ-ի Մաքսիմ Գորկու անվան բանվորական թատրոնում:

Ստեղծագործական բուն ժառանգությունը նա թողեց Սունդուկյանի անվան պետական թատրոնում, թողեց իր բազմաթիվ երկրպագուների սրտերում, թողեց իր խաղընկերներին, որպես գեղեցիկ ավանդ:

Նա ապրեց թատրոնով և իր կյանքի մահկանացուն կնքեց հենց այնտեղ:

1944 թվական, հունիսի 30: Խաղալու էին Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենին»: Խաչանյանն արդեն հագել էր Հոնենցի զգեստները և, նստած հայելու առաջ, գրիմ էր անում, երբ հանկարծ … դա տևեց մի կարճ վայրկյան: Սրտի կաթված: Հայ բեմը ընդմիշտ զրկվեց իր սիրելի կատակերգակից:

Ընդամենը քառասունյոթ տարեկան էր: Գուցե ամեն ինչ դեռ նո՞ր էր անելու: Նոր էին նրա հասցեին շռայլվելու դրվատանքներ, երբ դերասանական հասունության ու նոր փայլատակումների դռանը … անժամանակ հեռացավ կյանքից:

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված