Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Առավոտյան նա ատրճանակի կրակոցով վերջ տվեց իր կյանքին. Միհրդատ Ամերիկյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հենրիկ Հովհաննիսյանի «Հայ թատրոնի պատմություն. 19-րդ դար» գրքից («Միհրդատ Ամերիկյան») /տես նաև` «Որտեղ կռիվ, տուրուդմփոց, այնտեղ «Ամերիկյանցի վեհ հոգին»/ մի փոքրիկ հատված:

Նա վերադարձավ Պոլսից 1877 թ. աշնանը` սնանկացած ու հիվանդ: Խնդրեց Գրիգոր Արծրունուն մի սենյակ տալ իրեն «Գալերեայի» ստորին հարկում, մերժում ստացավ և մտավ լրագրային պայքարի մեջ, հետևեցին ծանր, վիրավորական պատասխաններ: Չմշկյանը զորավիգ կանգնեց իր գաղափարական ընկերոջը, մոռանալով ժամանակին նրանից ստացած վիրավորանքները: Նա ներկայացումներ կազմակերպեց հիվանդ դերասանի օգտին: Ամերիկյանը մի սենյակ վարձեց Ալեքսեևյան փողոցում և անկողին ընկավ: 1879 թ. փետրվարի 5-ին, առավոտյան նա ատրճանակի կրակոցով վերջ տվեց իր կյանքին:

- Շտապել է, - ասաց բժիշկ Քուչարյանը, - նա երեք օրից հետո պիտի մեռներ:

Թերթի կարճ հաղորդումը և Գևորգ Տեր-Աղեքսանդրյանի հրաժեշտի խոսքը հասան Պոլիս. «անմոռանալի վիշտ մըն է ինձ համար, - գրեց Ադամյանը Չմշկյանին: - Երանի թե չհանաչեի զինքը բնավ»:

…

Իր վարք ու բարքով և բնավորությամբ Ամերիկյանը հակապատկերն է Չմշկյանի ու Սունդուկյանի: Չի հարմարվել ոչ մի պայմանականության ու կարգապահության, խոսք է տվել ու դրժել, անհասկանալի պատճառով հրաժարվել խաղալուց, երբեմն ազատ վարվել իրեն վստահված դրամական միջոցների հետ, մի ամբողջ ներկայացման հասույթ վատնել գինետներում ու հյուրանոցներում և օրեր անցկացրել դատարկ գրպանով ու կիսաքաղց: «Մի խոսքով, դերասան էր նա, - ասում է Պռոշյանը, - դերասանությունը սխալ հասկացող շատերի պես»: «Սունդուկյանցը, - շարունակում է նա, - թեպետ երբեմնապես կշտամբում էր շռայլ Միհրդատին յուր զեխ կյանքի համար, բայց սիրով ընդունում էր յուր ընտանեկան մտերիմ շրջանում: Սունդուկյանցն յուր ճոխ սեղանը ուրախությամբ բաց էր անում Ամերիկյանցի և Չմշկյանցի առաջին մեր թատերագրի գլխավոր դերերը նախագծվում, ձևվում ու չափվում էին հիշյալ երկու բնավորություններին համապատասխան:

- Արա, Գևորգ ջան, Միհրդատ ջան, թե ախպեր եք, մի լսեցեք, տեսնեմ հավանո՞ւմ եք ձեր դերերը:

Եվ Սունդուկյանցը կարդում էր յուր նոր գրած պիեսը, ուր, իհարկե, մեր պարոններն իսկույն իրանց տեսնում էին և հրճվում»: Եվ խոսում էին, քննում, վիճում, բարկանում, հաշտվում, բաժակ բաժակի զարկում: Չմշկյանը դյուրաբորբոք, Սունդուկյանը խստապահանջ, Ամերիկյանը, Պռոշյանի խոսքերով ասած, «խարդախ բնավորություն», կամ Սունդուկյանը ներողամիտ, Գևորգը` «մոմի նման փափուկ և մաքուր սիրտ»:

«Ամերիկյանը նիհիլիստ էր», - գրում է Չմշկյանը և հավանաբար նկատի ունի կյանքի հանդեպ բռնած նրա դիրքը, երերուն խառնվածքը, ժխտման ոգին:

«Եթե Ամերիկյանը մի ուրիշ, առավել լուսավոր ազգի սերունդից լիներ և ունենար բարձր կրթություն…», - ափսոսանքով ասում է Չմշկյանը:

Դժվար է Ամերիկյանին որպես գրչի մարդու ավարտված համարել (Նա նաև ֆիլետոնիստ էր, «Մշակի» հիմնադիրներից մեկը): Նրանում ավարտված է եղել արտիստը, որ խաղալու էր ավելի շատ և մեծ դերեր, բայց չհասցրեց: Չխաղաց անգամ իր համար գրված Փարսիղի դերը «Քանդած օջախում»: Նա այդ ժամանակ Թիֆլիսում չէր:

1873 թ. աշնանը նա մի ռուսերեն գրություն թողեց Սունդուկյանին ուղղված, որպեսզի վերջինս միջնորդի` իրեն, որպես քահանայի թոռան, դարձնելու Թիֆլիսի պատվավոր քաղաքացի և ճանապարհ ընկավ դեպի ծով: «Չաքուճը կորավ, - գրում էր Սունդուկյանը, - Ամերիկյանը էս սհաթիս, կուլի Սիվ ծովի վրա է. յարսուն տարի գեդնի էրեսին ման էկավ ու մարթկերանցեմեն վուչինչ խեր չտեսավ, էս տարեմտին հալբաթ ջրի վրա է ուզում փորձի իր բախտը …»: «Ինչո՞ւ գնալ, ինչո՞ւ Պոլիս», - հարց է տալիս նրա կենսագիրը: Ոչ մի խորին խորհուրդ այս քայլի մեջ: Նա գնում էր հաղթահարելու այն «երկու Սև ծովը», որ, Երիցյանի ասելով, ընկած էր իր ու Պոլսո դերասան Էքշյանի միջև:

Պոլսում Ամերիկյանը կապվում է Պետրոս Մաղաքյանի խմբի հետ, ապա փորձում է ստեղծել իր խումբը, համագործակցում է Ադամյանի, Ազնիվ Հրաչյայի, Աստղիկի ու Սիրանույշի հետ, բեմադրում «Ավազակները», «Պեպոն» (արևմտահայերեն), փորձում է Չմշկյանի գաղափարներով խոսել մամուլում, լրագիր է հիմնում: Չորս տարվա չարչարանքը չի տալիս ցանկալի արդյունք: Ծրագրային հայտարարություններն ու խոսքերը, նաև Ամերիկյանի տաղանդը երաշխավորող ակնարկները, մնում են անհետևանք: Պոլսահայ բեմը չէր կարող խորությամբ ըմբռնել Սունդուկյանին: 1877 թ. Ամերիկյանը վերադարձավ Թիֆլիս հոգեպես պարտված, նյութապես սնանկացած և ֆիզիկապես հյուծված: Սկսեց անսկզբունք մի պայքար, որի վերջն արդեն հայտնի է:

Նյութը` Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված