Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Նա մահացավ բեմի վրա՝ ...Իսահակյանի «Բինգյոլի» տողերը շուրթերին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հայ սովետական թատրոնի պատմություն» գրքից մեկ փոքրիկ հատված:

30-ական թվականներին Երևանի Առաջին պետթատրոնն առաջնակարգ դերասանուհիներով հարուստ էր նույնքան, որքան և դերասաններով: Դյուրին բան չէր տեղ գրավել իրենց գործունեության լավ տարիներն ապրող Հասմիկի և Գուլազյանի, Արուս Ոսկանյանի և Սյուզան Գարագաշի կողքին: Դրա համար հարկավոր էր ինքնություն ունենալ և իր հայտ բերել ինչ-ինչ նոր հատկություններ: Այդ հատկություններն ի հայտ բերեց Ռուզաննա Վարդանյանը՝ այս շրջանում արդեն դառնալով թատրոնի սիրված դերասանուհիներից մեկը:

Ռուզաննա Վարդանյանը (1898-1957) ծնվել է Շամախիում, հասակ առել Դերբենտ քաղաքում: 1915-ին ավարտել է տեղի ռուսական իգական գիմնազիան և դարձել ռուսաց լեզվի ու գրականության դասատու: Այնուհետև ուսուցիչ Տիգրան Վարդանիանի ընտանիքը երկու տարի անց է կացնում Աստրախանում, ապա` Ստավրոպոլում:

Հայ բեմի մեծ վարպետներ Սիրանույշի և Աբելյանի հետ են կապված նաև Ռուզաննա Վարդանյանի թատերական առաջին խորունկ տպավորությունները: Գիմնազիայի սան Ռուզաննային վիճակվել է տեսնել նրանց կախարդական խաղը, որ անջնջելի է մնացել հիշողության մեջ, բայց դա չէ, որ նրան մղել է դեպի թատրոն: Այստեղ վճռող դերը պատկանում է նրա եղբայր Վավիկ (Անուշավան) Վարդանյանին: Ստավրոպոլում նա կազմակերպում է սիրողական ներկայացումներ: Կրտեսեր եղբայրը ջանք է թափում քրոջը գործի մեջ քաշելու համար: Դա հաջողվում է դժվարությամբ, և Ռուզաննա Վարդանյանը դառնում է այդ ներկայացումների սկզբում ակամա, իսկ հետո ոգևորված մասնակիցը: Սիրողական խմբում նրա առաջին ելույթը կայացել է 1921 –ին: Այստեղ նա խաղացել է մի շարք առաջնակարգ դերեր, մինչև իսկ Զեյնաբի («Դավաճանույթուն») և Մեդեայի դերերը: Լավ դերեր խաղալու անարգել հնարավորությունը սկսնակ դերասանուհու մեջ զարգացնում են բնատուր տվյալները և արթնացնում այնպիսի սեր դեպի թատրոնը, որ երբ Վ. Վարդանյանը մեկնում է Մոսկվա` հայկական դրամատիկական ստուդիայում ուսանելու, նա իր ձեռքն է վերցնում եղբոր սկսած գործը: Այսպես մինչև 1927-ը, վեց տարի նա լինում է թատերախմբի առաջին դերասանուհին, մասնագիտական կրթությունը և բուն գործունեությունն ի մի բերելով: Ասենք նաև այն, որ մտավորականի դուստրը հորից ժառանգել էր ոչ միայն կիրթ, ազնիվ նկարագիր, բծախնդիր վերաբերմունք իր գործի հանդեպ, այլև սեր ու նախանձախնդիր հոգատարություն մայրենի լեզվի նկատմամբ, որով աչքի ընկավ ամբողջ արտիստական կյանքում:

Հայ դերասանուհիներից քչերի ստեղծագործական կենսագրությունն է այդպես բարենպաստ ընթացք ունեցել, - գրել է Ռ. Վարդանյանին նվիրված գրքույկի հեղինակը: - «Նա հարկադրված չի եղել կամաց-կամաց բարձրանալու դերասանական փառքի գագաթները: Նա չի խաղացել անխոս դերեր կամ սպասուհիներ, ինչպես այդ բաժին է ընկնում ամեն մի երիտասարդ դերասանուհու: Նա միանգամից գրավել է լավ դիրք»:

Ո՞րն էր դրա հիմքը. և՛ այն, որ նա Ստավրապոլի թատերախմբում ձեռք էր բերել բավականաչափ հմտություն, և՛, մանավանդ, այն, որ թատրոնի խաղացանկը, նրան առաջադրված ստեղծագործական խնդիրները պատրաստի տեղ ունեին այդ խառնվածքի դերասանուհու համար: Դա ինտելիգենտ կնոջ, հասարակական գիտակցություն ունեցող կրթված կնոջ տեղն էր: Սա վերջին հաշվով արտացոլումն էր այն իրողության, որ նոր իրավակարգն առաջադրում էր ոչ միայն նոր հերոսի, այլև նոր հերոսուհու պահանջն ու խնդիրը: Ի հակակշիռ նախահեղափոխական մոտիկ անցյալի թատրոնի, ուր տեղ էր գտել իր կրքերի գերի և իր կրքերով գերող «ճակատագարական կինը» (10-ական թվականներին այդպիսի կնոջ պատկերումով հրապուրվել էին և՛ Ժասմենը, և՛ Արուս Ոսկանյանը), նոր իրավակարգն առաջ քաշեց հասարակական լայն հայացքներով ապրող, քաղաքացիական արժանապատվության տեր կնոջ պատկերման խնդիրը:

Ռուզաննա Վարդանյանի նախասիրությունն ու ասելիքը «ճակատագրական կնոջը» չէին վերաբերում: Նրա հերոսուհին չափազանց կիրթ էր ու հասկացող` սեփական կրքերի գերին դառնալու համար: Երբ Վարդանյանի հերոսուհին մարդկային իրավունքի պահանջ էր առաջադրում` դերասանուհին դա հիմնավորում էր ոչ այնքան կանացի հմայքի ու զգացմունքների զորությամբ, որքան բանական և կիրթ նկարագրով, որից կարելի էր քաշվել, անհարմար զգալ, ինչպես նրա Ռանևսկայայից անհարմար էր զգում բալենու այգու տերը դարձած Լոպախինը:

Մաքուր առոգանություն, հաճելի ձայն ունեցող դերասանուհին ուներ արտասանությամբ հանդես գալու ոչ միայն սեր, այլև հմտություն և կուլտուրա: Հայ բանաստեղծության գոհարները նրա արտասանությամբ հնչում էին հստակ ու գեղեցիկ: Եվ նա իր մահկանացուն կնքեց արտասանելիս, 1957 –ի այն օրը, երբ Սունդուկյանի անվան թատրոնում նշվում էր Սիրանույշի ծննդյան 100-այմակը: Ռուզաննա Վարդանյանը մեծ դերասանուհու հիշատակը հարգում էր արտասանությամբ և հանկարծ, Ավ. Իսահակյանի «Բինգյոլի» տողերն ասելիս, նա կորցրեց հավասարակշռությունը, հանդիսասրահի ապշահար հայացքի առաջ ետ-ետ գնաց դեպի կուլիսները ու այլևս չվերադարձավ: Այնպես էլ նա չհասցրեց ասել բանաստեղծության վերջին տողերը.

Ես պանդուխտ եմ էս տեղերին ծանոթ չեմ,

Քույրիկ, ասա, ո՞րն է ճամփան Բինգյոլի:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված