Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Ի՞նչ ապագա է հյուսում այս սֆինքսը` անհայտ ճակատագիրն ինձ համար. Շիրվանզադե

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ալ. Շիրվանզադեի «Կյանքի բովից» /սկիզբը` «Հորս անսպասելի սնանկությունը մեզ վերցրել էր թանկագին գորգերից և գցել չոր գետնի վրա. Շիրվանզադե»/ ինքնակենսագրական հուշագրությունից մեկ փոքրիկ հատված:

Կուչ գալով ֆուրգոնի մի խորշում, գինու երկու տակառների միջև՝ ես ճիգ արի զսպել արտասուքս անարդար պատժված մանկան պես: Եվ զուր, շուտով իմ դառը հեծկլտանքը խառնվեց անիվների սուր դղրդոցի և կառավարի սուլոցների հետ: Ա՛խ, զանգերի այդ վերջին ղողանջյունի, արեգակի այդ վերջին շողերի հետ, կարծես, իմ էությունից անջատվեց ինչ-որ թանկագին մի կտոր, ընկավ ապագայի մթության մեջ և մեռավ: Չկա այլևս մարդու համար անապական երջանկություն այն օրից, երբ նա բաժանվում է ծնողների գուրգուրանքից:

Ինչ փույթ, որ այժմ ես ազատ եմ, ինքնագլուխ, իմ առջև կանգնած էր անհայտ ճակատագիրը, ի՞նչ ապագա է հյուսում արդյոք այս սֆինքսն ինձ համար, և այսուհետև ո՞վ պիտի պաշտպանի ինձ կյանքի ասպարեզում:

Արցունքներիս միջից մի անգամ ևս նայեցի դեպի ետ: Մութն արդեն կլանել էր կիաստվեր քաղաքն իր շրջակա լեռներով ու ձորերով: Երկինքը զարդարվեց աստղերով: Այդտեղ էր, որ ես առաջին անգամ մտածեցի իմ տասնյոթամյա փոքրիկ անցյալի մասին: Եվ նա պատկերացավ իմ առջև իր ամբողջությամբ:

Վեց տարեկան էի, երբ մի օր, առանց իմ ծնողներին հարցնելու, վազեցի մեր դրացի Սարգիս վարպետի ուսումնարանը: Այդտեղ Էին ոմանք իմ հասակակիցներից: Ես չուզեցա նրանցից ետ մնալ, թեև չգիտեի՝ ինչ տարբերություն կա փողոցի և դպրոցի մեջ:

Սարգիսը բողոքականների պարագլուխն էր: Դա մի հեզահամբույր ծերունի էր, բարձրահասակ, առույգ, ժպտուն: Երբ նա փողոցով անցնում էր, մի տարօրինակ հաճույք էի զգում, նայելով նրա ճերմակ մորուքով զարդարված բարի դեմքին: Ինձ թվում էր, որ նա մի առանձին սեր է զգում դեպի մանուկները, թեև ինքը չուներ զավակներ, ամուրի լինելով: Նա հարգված էր ամենքից, նույնիսկ ոչ բողոքականներից:

Բարեբախտաբար, հայրս այդ ժամանակ բացակա էր քաղաքից, ապա թե ոչ անկասկած պիտի ինձ պատժեր ըմբոստ վարմունքիս համար, մանավանդ որ նա առհասարակ բողոքականներին չէր սիրում և նրանց անվանում էր «Հուդայի ծնունդ»:

— Ի՞նչ ես ուզում, զավակս, — հարցրեց Սարգիս վարպետը գլուխս փաղաքշաբար շոյելով:

— Ուզում եմ կարդալ ու գրել սովորել, — պատասխանեցի ես իմ ամաչկոտ բնույթին անսովոր համարձակումթյամբ:

— Ծնողներդ են քեզ ուղարկել ինձ մոտ:

— Այո, — ստեցի ես, վախենալով՝ միգուցե հակառակն ասեմ, չընդունվեմ:

— Ապրես, այսօրվանից դու իմ աշակերտն ես: Անունդ:

— Ալեքսանդր:

— Ազգանունդ գիտեմ, դու ուստա Մինասի որդին ես: Ասա ծնողներիդ, որ ես քեզ կսիրեմ հարազատ հոր պես: Տեսնո՞ւմ ես, այդ բոլոր մանուկները իմ զավակներն են:

Մայրս զարմացավ իմ հանդգնության վրա, բայց չընդդիմացավ իմ ցանկության: Ավելին, նա մինչև անգամ պարծեցավ, որ իր որդին ինքն իր կամքով «ուզում է մարդ դառնալ»: Նա ինքը թեև անգրագետ էր, բայց հասկանում էր ուսման արժեքը:

— Այդ լավ է, — ասաց նա, — երբ դու գրել ու կարդալ կսովորես, էլ ես ուրիշներին չեմ տալ կարդալու հորդ նամակները: Իմ նամակներն էլ դու կգրես:

Եվ առանց տատանվելու նա գնեց մի այբբենարան և մի օրվա մեջ մետաքսյա կտորից կարեց մի գեղեցիկ «հաբզյա» (երկբերան տոպրակ), որի մեջ պիտի պահեի դպրոցական պիտույքներս:

Մի քանի ամիս անցած՝ հայրս վերադարձավ Ղուբայից, ուր նա լինում էր տարվա մեծ մասը: Նա, իհարկե, բարկացավ ինձ վրա, երբ մայրս հաղորդեց նրան իմ հանդուգն արարքի մասին, բայց ոչ այնչափ, որչափ կարծում էի: Միայն խստիվ պատվիրեց ինձ Սարգիս վարպետից գրել-կարդալ սովորել, բայց նրա հեթանոսական քարոզները չլսել: Երբ խրախուսված բաց արի այբբենարանս և կարդացի մի քանի տող, այն ժամանակ նա ավելի մեղմացավ: Պարզ էր, որ նա էլ, անգրագետ լինելով, հասկանում էր գրագիտության արժեքը: Հետևյալ օրը, ինձ ճանապարհ դնելով ուսումնարան, նա ասաց.

— Գնա՛, ավելի լավ է ուսումնարանում նստել, քան շուն-շան որդիների հետ փողոցում վազվռտել:

Եվ դառնալով մորս` ավելացրեց:

— Հը, ի՞նչ կասես, Սոնա, լակոտդ հետո մեզ էլ գրել-կարդալ կսովորեցնի, հե՞: Բայց առաջ իր քույրերին, հետո ծնողներին:

— Ես քույրերին էլ ուզում եմ ուսումնարան ուղարկել:

— Թող նրանք կույսի մոտ գնան, աղջիկները տղերանց հետ չպիտի խառնվեն, թե չէ, ճանաչո՞ւմ ես ինձ:

Եվ, այս ասելով, հայրս իր կապույտ աչքերն այնպես ոլորեց, որ ես սարսափեցի մորս մասին: Թեև երբեք նա իր կնոջ վրա ձեռք չէր բարձրացրել: Առհասարակ նա այնքան դաժան մարդ չէր, որքան կարելի էր կարծել՝  նայելով նրա չափազանց բարձր հասակին և խոժոռ դեմքին:

Չեմ հիշում՝ տարի ու կես թե երկու տարի մնացի Սարգիս վարպետի ուսումնարանում: Հիշում եմ այն երջանիկ օրը, երբ ծնողներս բարեկամների խորհրդով ինձ տեղափոխեցին եկեղեցական դպրոց: Դժբախտաբար, այդտեղ էլ երկար ժամանակ չպահեցին» հայրս ուզում էր, որ ես ավելի ռուսերեն սովորեմ, քան հայերեն: Նա ասում էր.

— Հայերեն լեզվի մեջ հաց չկա. եթե չես ուզում տերտեր կամ վարդապետ լինել, գնա ռուսերեն սովորիր: Երբ այդ օրհնված լեզուն սովորես, ես քեզ կուղարկեմ Մոսկով, որ դու ինքդ ծախես իմ տորոնը Մառոզովին: Այդ ջհուդ Մարդախայը ամեն տարի ինձ խաբում է՝ հաշիվներս խառնելով:

Ես անցա քաղաքային դպրոց և երջանիկ էի, որ շուտով պիտի խոսեմ ռուսերեն, ինչպես մեր հարևան պրիստավ Միքայել-բեգ Ավշարովը: Ես, իհարկե, չէի երազում պրիստավ կամ չինովնիկ դառնալու, որովհետև հայրս ավելի լավ ապագա էր խոստանում: Նա ասում էր.

— Աշխարհի տերը հիմի վաճառականն է. թագավորին ծառայելով՝ մինչև կյանքիդ վերջը ծառա էլ կմնաս, մեջքդ մեծերիդ մոտ ծռած:

Խե՛ղճ մարդ, չէր գուշակում, որ մի քանի տարուց հետո ինքն էլ շատերի հետ պիտի սնանկանա և ընկնի ծայր աստիճան չքավորության մեջ:

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված