Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Ժողովուրդն այդպես ցնծությամբ դիմավորում է միայն մարգարեներին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Սուրեն Աղաբաբյանի «Հոդվածներ, Դիմանկարներ, Հուշեր» գրքից «Ավետիք Իսահակյան» (տե՛ս նաև`  «Ի… ի … ինչպես խոսեի, պա … պա.. պապդ` կակազ, դուն` կա … կազ, ես` կա… կա .. կազ. Դեմիրճյանը` Իսահակյանին», «Իսահակյանի վերջին անեկդոտը») հուշային վերապրումից մեկ փոքրիկ հատված:

Վերին աստիճանի ինքնահատուկ էր քայլվածքը` «երազային իր տարտամ քայլով …»:

Այսպես էր տեսել Չարենցը Ավետիք Իսահակյանին դեռ 1925-ին, իր ճանապարհորդության վենետիկյան հանգրվանում: Այդպես էլ տեսանք մենք քսան տարի հետո, երեսուն տարի հետո, մահվանից առաջ` երազային, ինքն իր մեջ սուզված, բեռնավոր իր քայլվածքով:

Անշտապ, դանդաղ, հսկա բեռը ուսերին քայլում էր մեծ Որոնողը Երևանի փողոցներով` աչքերի մեջ պահած ոսկեդարյա իր «ներքին ժպիտը»: Ասես ոչ թե ոտքերն էին շարժվում, այլ քայլում էր Միտքը` լուծելու կյանքի ու տիեզերքի առեղծվածները, նորից - նոր քննելու «աշխարհի բանը» …

Երբ հեռվից հեռու նայում էինք Ավ. Իսահակյանին` միայնակ քայլելիս, հենված ձեռնափայտին, թվում էր, թե նրա հետ քայլում է մարդկային մի ամբողջ քարավան … դեպի Սկիզբը, դեպի Գոյության գաղտնիքը … Քարավանացած Իսահակյանին նայում էինք անհաս հեռավորությունից, այնպես, ինչպես կնայեին սովորական մահկանացուների մեջ անակնկալ հայտնված մարգարեին:

Մարգարեի պես էլ նա ոտք դրեց իմ ծննդավայրը` Կիրովական:

1943 թվականի գարունն էր, ստույգ չեմ հիշում` ապրիլ, թե մայիս ամիսը: Կայծակի արագությամբ քաղաքով մեկ լուր տարածվեց, թե Ավ. Իսահակյանը այցի է գալու իր վաղեմի բարեկամին` այդ ժամանակ Կիրովականում ապրող նշանավոր պատմաբան Աշոտ Հովհաննիսյանին: Ուրախառիթ լուրը շրջում էր տնից-տուն, փողոցից-փողոց, ծանոթ-անծանոթների մեջ: Հաջորդ օրը, վաղ առավոտից, երբ դեռ նոր միայն գիշերը անջատվում էր իր ստվերից, երկաթուղային կայարանի կառամատույցը լեփ-լեցուն էր մարդկանցով: Օրը թեև մառախլապատ էր, անվերջ ու սահուն ռիթմով մաղում էր Ղարաքիլիսայի համբավավոր մանրահատիկ անձրևը, բայց առանց չափազանցության, բանաստեղծին դիմավորելու էր եկել ամբողջ քաղաքը: Եկել էին մեծ ու փոքր, ահել ու ջահել, աշակերտներ և ուսուցիչներ, բանվորներ ու ծառայողներ, ռազմաճակատից դարձած զինվորներ` սպիտակ վիրակապերով և էվակուացված հիվանդանոցից ոտքի կանգնած վիրավորներ, գրասերներ ու հավերժական գրապաշտներ …

Կոմպոզիտոր Էդուարդ Կզարթմյանը, վերին աստիճանի շարժուն ու ժրաջան մի անձնավորություն, դժվարանում եմ ասել` իր նախաձեռնությա՞մբ, թե տեղական մարմինների հանձնարարությամբ արել էր հնարավոր ամեն ինչ` մեծահամբավ հյուրին արժանի շուքով ընդունելու համար:

Կառամատույցից մինչև երկաթուղայինների այգին մոտ 50 մետր տարածության վրա փռված էին քաղաքի բնակիչներից հատուկ այդ օրվա համար հավաքած գորգեր ու կարպետներ: Գորգապատ ճանապարհի կողմերում հանդիսավոր շարքով տողան էին կազմել քաղաքի աշակերտները` յուրաքանչյուրի ձեռքին ծաղիկների մի մեծ փունջ … Երևի թե այդ օրը կայարան էին բերվել Գուգարաց աշխարհի բոլոր ծաղիկները` դաշտային, նախալեռնային, դեկորատիվ, - կայարանամերձ հրապարակը շնչում էր արթնացող գարնան գույներով ու բույրերով:

Երբ Ավ. Իսահակյանը բազմության ծափերի ուղեկցությամբ իր երազային, անշտապ քայլվածքով, իր ներքին ժպիտով անցնում էր խաս ճամփով, յուրաքանչյուր քայլափոխի աշակերտները նրա ոտքերի առաջ էին նետում ծաղիկների գույնզգույն կապոցները … Ծաղկահանդեսի միջով անցնում էր բանաստեղծը` ժողովրդյան անպարփակ ու մաքուր սիրով բեռնավոր: Ժողովուրդը այդպես ցնծությամբ դիմավորում է միայն մարգարեներին, իր երազների ու ապրումների անխափան կռահողներին:

Այդ օրը և հաջորդ օրերին չեղավ ոչ հանդիպում, ոչ հանդիսավոր խոսք ու զրույց: Բանաստեղծը «անհաս» մնաց շատերիս համար, բայց բնավ չեմ կասկածում, որ բոլորի համար եղավ հոգեկան նեցուկ` իրենց զավակների «սև գիրը» ստացած վշտավոր մայրերի, ոլոր-մոլոր ճամփաներով անցած ու հայրական հարկ դարձած վիրավոր պատանիների, ամենքի համար:

Նյութը`   Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված