Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Մահից հարյուր հիսուն տարի անց Կատրամիդե թագուհին արթնացավ գերեզմանոցում

Գիտություն և Մշակույթ

Գագիկ Ա-ի թագավորության շրջանում Հայոց տերությունը նշանակալից ուժեղացավ: Այդ տարիներին ավելի մեծ ծավալով շարունակվեցին շինարարական աշխատանքները, երկիրը բռնեց հետագա բարգավաճման ճանապարհը: Ծաղկում էր Անին: Այնտեղ կառուցվում էին նորանոր՝ մեկը մյուսից գեղեցիկ շինություններ: Գագիկ Ա-ի կնոջ՝ Կատրամիդե թագուհու հովանավորությամբ 1001թ. ավարտվեց Անիի Կաթողիկե հոյակապ եկեղեցու շինարարությունը: Այն կառուցվել է հռչակավոր ճարտարապետ Տրդատի նախագծով: Զվարթնոցի նշանավոր տաճարը քանդվել, կործանվել էր: Թագավորը դրա նմանությամբ մի տաճար կառուցել տվեց Անիում: Նրա օրոք Անին շարունակեց կառուցապատվել աշխարհիկ և եկեղեցական բազմաթիվ գեղեցիկ շինություններով:

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» /տես նաև՝ «Թուրք սելջուկը քաղցկեղի նման բույն դրեց մեր մեջ, աճեց, մեծացավ», «Շեղաչ հայ, մինչև թուրք-սելջուկը, չկար բովանդակ Հայաստանում. Արմեն Մարտիրոսյան»/ եռահատոր վիպերգությունից մի հատված:

Այդ օրը` մահից հարյուր հիսուն տարի անց, Կատրամիդե թագուհին արթնացավ գերեզմանոցում, սովորականի պես տրորոեց կոպերը, որ գիշերային քնից հետո աչքերը լիուլի բացի և ննջասենյակի պատուհանից ընկնող մի բուռ աղոթարանը հավաքի ակնախոռոչներում: «Տարօրինակ է, - շշնջաց նա, - աղոթարանը չի երևում, ընդհակառակը, շուրջս համատարած խավար է: Ես, հավանաբար, առօրյա հոգսերից հոգնած, երկարատև քուն եմ մտել»: Նա մեղադրեց մարմնական ծերությանը. գալիս, կաղապարում է մշտապես երիտասարդ հոգու ցանկացած ըմբոստություն, միտք ու շարժում: Փորձեց դուրս գալ անկողնուց: Առաջ հեշտ էր, ձեռքի թեթև շարժումը բավական էր, որ ետ տանի բրդյա վերմակը: Հիմա դժվարացել է` վրայի հողի շերտը չշրջվեց, ծանր էր, անասելի ծանր քարուքռա էր, ինչ արեց-չարեց, չշրջվեց համառորեն:

- Միայն հոգին չի, - ասաց նա, - մարմինը նույնպես կաղապար ունի:

Սոսկումով մտածեց, որ մարմնի կաղապարը սառը գերեզմանահորն է` գլխին փլվեց վերջ, ոչ մի մահկանացու դուրս չի գա այնտեղից: Ինքն է տարօրինակ կերպով արթնացել, ոգի չի, ոսկոր ու կաշի է, աչքերը բաց են, գիտակցությունը տեղն է, հենց նոր զգաց արյան անակնկալ ներխուժումից թրթռացող երակները: Ոգի չի, մահկանացուի ոսկոր ու կաշի է, և անդրշիրիմյան սառնությունը տաքացնում է, ստիպում, որ արյունը հոսի երակներով: Այդպես է, սառնամանիքը երկրաբնակին է վախ ու սարսափ ներշնչում, իսկ ննջեցյալի քարացման ու անտարբերության համեմատ ընդամենը պահապան ու տաք թոնրատուն է, ուր աներևույթ հացթուխները թխում են ապրելու հանապազօրյա հացը: Ինքը դրանով սնվեց հարություն առնելիս:

Երկրաբնակներից շատերը անծանոթ են, բայց Կատրամիդե թագուհին գիտի մարմնի ու հոգու վրա սառնամանիքի թողած ավերակը: Ամուսնու մահից հետո հինգ տարի որբևայրի մնաց, թագը գլխին` որբևայրի, ցերեկը դեռ ոչինչ, իշխանության տակ երկիր էր ու ժողովուրդ, անվերջանալի բանուհոգսով օրը մթնեցնում էր: Դժվարը գիշերն էր` անկողնում, բրդյա հաստ վերմակի տակ գանգատվում էր սաստկացող ցրտից ու մենությունից: Կողակից Գագիկ թագավորի հետ ձմեռ օրով յոթ անգամ սար ելներ, ձոր իջներ, չէր մրսի-հիվանդանա, հիմա տաք անկողնում մրսում է, յոթ ձեռք շոր է հագնում այրու սև զգեստի տակից, բայց էլի` թեթև քամի փչեց, անկողնային հիվանդ է, մենության ու որբության ցավը ոսկորն է մտել, շարժվելիս հետը շարժվում է: Գիշերը թագուհի չի, թագը գլխին չի քնում, գիշերն ամուսնուն կարոտող կին է: Որբևայրի է` և վե՛րջ, հազարավոր ուրիշ կանանց նման: Դա անբուժելի ու սաստկացող ցավ է, բռնել է կոկորդը, խեղդում է, բժիշկ ու հեքիմի գործ չի, որ դեղ ու դարման գտնեն, և պալատականների աչքի առաջ թագուհին օր-օրի սմքեց, փետուրի պես բարակեց:

Մենության միջից նայելիս, Կատրամիդեն հասկացավ, որ յուրաքանչյուրը յուրովի տառապում է, թվացյալ ուրախության տակից տառապանքը յոթգլխանի դևի պես կանգնում է առաջը, ես կամ, ասում է, քեզ հետ ծնվել, մեծացել եմ, և ֆշշացող գլուխները մոտեցնում է` մեկը մեկից չար ու ագահ, թե փորձի հաղթել, շրջանցել մեկին, մյուսներն են սպառնալի բարձրանում: Մահկանացուի սովորական ճակատագիր է` կյանք է մաշել յոթգլխանի դևի ֆշշոցի տակ:

- Ողջ-առողջ հալվում-վերջանում եմ, - քրթմնջաց թագուհին, - թագավորը մեռավ և ավերակ թողեց իմ հոգում: Ես ավերակաց ո՞ւմ թագավորեմ:

Նրանից սառնությունը ծայր առավ, փոխանցվեց պալատականներին և միջնաբերդի պատ ու պարսպից դուրս եկավ, և անեցիներն ամռան տապին հանկարծ նկատեցին, որ տների ապակիները սառցակալել են, վրաները գուշակության առիթ տվող աներևակայելի պատկերներ են դաջվել:

- Նոր ջրհեղեղի նախանշան է, - ասացին, - աշխարհի վե՜րջը մոտեցել է:

Եվ քաղցից ու անգործությունից տրտնջացող ատաղձագործները որոնելի դարձան, որովհետև ամեն մեկը որոշեց տանը տապան ունենալ` գալիք ջրհեղեղի առաջն առնելու: Ով դրամ ուներ` կանխիկ, ով չուներ` բարեկամ ու հարևանից, հարուստ վաշխառուից պարտք վերցրեց, վճարեց-վճարեցին, տապան կառուցեցին, ունեցած-չունեցածով հազար անգամ մեջը մտան-ելան, Ախուրյան գետում փորձեցին ամրությունն ու անջրանցիկությունը, փակվեցին` կային`աճող, մեծացող, ստրկության մղող պարտքի փաթաթանով: Ուշացողը կրկնակի, եռակի վճարեց, որովհետև, պատահեց, մեխ ու տախտակի պակասություն ընկավ քաղաքում, չզբաղված ատաղձագործի, դուր ու ուրագի, մուրճ ու սղոցի պակասություն: Տագնապն ու իրարանցումը տարբեր տեսակի բաժերից ու շարիաթներից ծանր նստեցին անեցիների վրա` միանգամից էին, կանխիկ վճարովի և համատարած: Եվ ուղեկից բանուխոսքը, մարդկանց գործ ու շարժումին զուգընթաց, ամպափոշու պես տարածվեց ամենուր: «մեխ ու տախտակ գնեցի հիսուն դրամով» - ասում էր մեկը: «Առաջ մի դրամ էլ չէի տա, - տրտնջում էր երկրորդը, - կյանքը հիսուն անգամ թանկացել է»: «Աշխարհի վերջը մոտենում է, - եզրափակում էր առաջինը, - ջրհեղեղը տեսնող է եղել Արագածի գագաթից»:

Եղան` էժան գնով տունուտեղ վաճառեցին և բնակվեցին տապանում` պատրաստ առաջին իսկ փորձությանը գործի դնելու արևի տակ չորացող թիակները: Այժմ աշխարհակործան ջրհեղեղը գար-չգար, մեկ է, իրենք անխոցելի էին ու անխորտակ:

- Հասարակ ամբոխը գերազանցեց թագուհուն, - շշնջաց Կատրամիդեն, - ե՛ս մնացի լքված ու անպաշտպան:

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված