Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ 

Քմծիծաղով կարդաց տապանաքարին գրված իր սեփական անունը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» (սկիզբը՝ «Բառի պարանին կառչած` կիջնի պատմության Խոր Վիրապը», տես նաև՝ «Եթե շրջվի-ասի` հարություն առա ի մեռելոց, չեն հավատա, Քրիստոսի հարությանը հազիվ են հավատացել») եռահատոր վիպերգությունից մի փոքրիկ հատված:

Քմծիծաղով կարդաց տապանաքարին գրվածը՝

ԿԱՏՐԱՄԻԴԵ ԹԱԳՈՒՀԻ

ՆԺԱ - ՆՀԴ

- Ժամանակից շուտ եք թաղել, բարեկամներս, - ասաց նա, - աշխարհի հետ գործս չավարտած՝ ողջ-առողջ թաղել եք:

Արքայական գերեզմանոցը չէր ավերվել ու ձևափոխվել: Թագուհու ծանոթ ու գիտակ հայացքը անխնամ աճած թուփ ու մացառներում նկատեց իրենից հետո ավելացած մի դամբանաքար: Հայոց թագավորությունն, ուրեմն, շարունակվել է, գուցե հիմա Բագրատունի թագավոր կա Անիում …

Հետաքրքրասիրությունը դրդեց կարդալու մակագրությունը: Նա մաքրեց փոշին, խոտն ու մացառը քաղհանեց, և երևացին գրերը: Որդու` Հովհաննես-Սմբատի գերեզմանն էր: Կատրամիդեն տեսավ նրա մահվան թվականը` ՆՂԲ: Անդրշիրիմյան երկարատև անջատման և որդու անփառունակ թագավորության պատկերի թելադրանքով սառն ու օտարոտի ընդունեց ուշացումով հասած բոթը: Գերեզմանի վրա չփլվեց, չհեկեկաց:

- Զավակս, եթե սա է ի վերուստ սահմանված վախճանը, ինչի՞ց էին վախենում կենդանությանդ ժամանակ, - ասաց դառնահեծ:

Երբ Հովհաննես – Սմբատն ավագի իրավունքով հայոց ՆԿԹ թվականին թագավոր օծվեց, փոքր եղբայրն` Աշոտը, ըմբոստացավ, դեմ կանգնեց:

- Անհեթեթ ու չար պատահականությամբ դու առաջինն ես ծնվել, - ասաց:

Հոր բանակը կիսեցին, իրար դեմ շարժեցին: Թշնամի հոռոմը կամ պարսիկը հարձակվեցին, այդքան զինվոր, է՜, որտեղի՞ց … այդքան զինվոր չէին բերի մարտադաշտ, որքան այդ օրը` գահ ու թագի կռվում:

- Զավակներս միմյանց դեմ պատերազմո՜ւմ են, - ասաց Կատրամիդեն, - ևկենարար ջուր է հոսում Բյուզանդիայի ցամաքող գետի հունով:

Նա ոչ գուշակ էր, ոչ մարգարե, բայց խոսքը և՛ գուշակություն էր, և՛ մարգարեություն:

Բյուզանդիան նվաճել էր Կամսարականների թագավորությունը, ձեռք մեկնելու չափ մոտեցել Բագրատունյաց սահմաններին: Նա՛ երկպառակության սերմ ցանեց եղբայրների միջև: Բանակը կիսեցին, թագավորությունը կիսեցին, հինգ տարի Կատրամիդեն, զավակների թշնամանքին ականատես, հատնում-վերջանում էր վշտից, «մեռած եմ, թաղված չեմ, - ասում էր մերձավորներին, - մահս գար, չտեսնեի, չլսեի»:

Կես-մարմնավոր, կես-ուրվական, վերջին ամիսներին զբաղված էր ամուսնու հիշատակի հետ զրուցելով, և մի բարակ թել նրան համառորեն պահում էր կյանքի և մահվան սահմանագծին: Երբ սայթաքում էր այն աշխարհի կողմը, թելը ծայրաստիճան լարվում, ետ էր քաշում նրան, տեղավորում կանգնած սահմանի վրա` ոչ դես, ոչ դեն, և նա հողաթափերը քսքստացնելով, նախնիների հետ խոսել-զրուցելով քայլում էր միջնաբերդի առանձնասենյակում, թե դուրս էր գալիս, եկեղեցի էր հաճախում` չգործած մեղքերի համար ապաշխարհելու: Եվ այդպես` շաբաթներ ու ամիսներ շարունակ, մինչև այն օրը, երբ Անի-Շիրակի թագավոր Հովհաննես-Սմբատը, պալատականների ու մեծազարմ իշխանավորների ներկայությամբ, արքայական մատանիով կնքեց կտակ-պարտավորագիր, որի համաձայն մահկանացուն կնքելուց հետո Անին և թագավորությունը հանձնում էր Բյուզանդիայի տնօրինությանը, եթե վերջինս չխանգարեր խաղաղ գահակալությանը կենդանության ժամանակ: Քանի՞ տարի էր ապրելու Հովհաննես-Սմբատը, հայտնի չէր, բայց նրանից հետո հայտնի էր` ոչ նոր թագավոր, ոչ թագավորություն, ոչ մայրաքաղաք …

- Խայտառակ գործարք է, - չհամբերեցին-նախազգուշացրեցին միջնաբերդի պատերը, որովհետև իշխանները լուռ էին ամբողջ արարողության պահին, - երանի կույր, խուլ ու համր ծնվեիք:

- Քանի կամ, թագավոր եմ, - ասաց Հովհաննես-Սմբատը, - իմ և երկրի խաղաղությունը ոչ ոք չի խանգարի` ոչ հոռոմը, ոչ պարսիկը, ոչ էլ Աշոտ եղբայրս, իսկ հետագայում հայտնի չի`  ինչ ջրեր են հոսելու:

Պատերը նրան չարձագանքեցին. խլացան, կուրացան, համրացան, քար ու կրի սովորական շաղախի վերածվեցին, և այլևս չէին խառնվում միջնաբերդի մարդկանց գործերին, ինչպես արել էին առաջ, և թագավորը չէր զգում նրանց խանգարող, ձանձրացնող ներկայությունը:

Եվ գոհ ու խաղաղված գնաց ննջելու արքայական ճերմակաթույր անկողնում: Այդ գիշեր, թագը ծոցը դրած, նա հանգիստ քնեց և վարդագույն երազներ տեսավ, բայց խայտառակ գործարքի բոթն ընկավ թագուհու ականջը, և նա մեռավ սրտի պայթյունից` չկարողանալով որոշել, թե ում է քաշել Հովհաննես-Սմբատ որդին` իրե՞ն, իր տոհմ ու գերդաստանի՞ն, թե՞ հայրական կողմին: Ինքը բարձը չի փոխել երբևէ, մի ամուսին է ճանաչել: Մտքով խորացավ որդու հորենական արմատներում, նրա Սիսական տոհմի ապուպապերի զարմ ու շառավիղում, Հովհաննես-Սմբատի պես մեկին չգտավ ոչ մի տեղ և ոչ մի ժամանակ, ինչքան պտտեց, իրար խառնեց անցյալ ու ներկա:

- Մահացու մեղք եմ գործել, և ապաշխարհելով բուժել հնարավոր չի, - հազիվ հասցրեց շշնջալ նա, - Հովհաննես-Սմբատն իմ որդին չի, ծննդաբերության ժամանակ նրան փոխե՜լ են …

… Թագուհու հոգում հիշողությունն արթնացավ իր և որդու տապանաքարերին ծննդյան ու մահվան տարեթվերը կարդալիս: Կյանքի և մահվան մի ամբողջ հավիտենություն հաղթահարելուց հետո այդ տեսիլքը նրան անհեթեթ, անցողիկ ու միամիտ թվաց: Տառապանքով լցված կյանքը, մահը և հարությունը համատարած ձանձրույթի ու դատարկության վիհը լցնելու համար են: «…» Հիմա, փառք Աստծո, երկրորդ անգամ լուսաշխարհ գալով` բոլորովին այլ կերպ կշարունակի, համենայն դեպս, չի մեռնի տեղնուտեղը, ինչպես նախկինում` Անին և թագավորությունը Բյուզանդիային կտակելու բոթը լսելիս: Այժմ օտարացել է և՛ հարազատ որդուց, և՛ Բագրատունյաց թագավորությունից: Եղե՞լ են, չե՞ն եղել, երևի եղել են, որ անցյալի այդ պատառիկը մոռացության մոխրի տակից թույլ ու կիսավեր ծխաց:

Նա նորից մոխիր ցանեց հիշողության վրա և տեղավորեց հոգու հեռավոր ու անբնակ անկյունում: Կռացավ, հող լցրեց տապանաքարին փորագրված անուն-ազգանվան, ծննդյան ու մահվան տարեթվերի վրա, թաղեց: Նա բացարձակ հանգիստ խղճով, երկրային բաներից` բամբասանքից, զրպարտությունից, նախանձից, թշնամանքից, գայթակղությունից, նեղսրտությունից, մահվան վախից մաքրված` ճերմակ հրեշտակի նման կերևա մարդկանց ու աշխարհին: Բանուգործ չունեցող այցելու է, տալիք-առնելիք չկա, հենց այնպես կքայլի Անիի փողոցներով, կգնա, ուր խելքը փչի: Սմբատաշեն պարսպի դարպասները փակ են, նրա համար միևնույն է, նա Անիի բնակիչ է և քաղաքի ներսում է: Փակ աչքերով կգտնի ցանկացած փողոց, եկեղեցի ու տուն, կամուրջ ու շուկա, չի խճճվի անթիվ ու անհամար քարայրներում, մայր է, հարյուր ձայնընկեց հեռվից կճանաչի պանդուխտի քուրջ ու փալասի մեջ անդառնալիորեն փոխված հոգեզավակին: Այնտեղ, ախր, շենք ու փողոց չկա, որ նրա գիտությամբ շինված, վերաշինված ու սալարկված չլինեն: Անին իր հոգեզավակն է, ինքն է կյանք տվել, կերակրել, դրել թագավորության խաղաղ օրորոցում, որ մուշ-մուշ քնի ու մեծանա: Մեծացավ, նուրբ ու դալարագեղ արքայադուստր էր, Կատրամիդե թագուհին հասցրեց մետաքսաշրշուն հարսնաքող գցել ուսերին: Նայես` հարսնաքողը մնացե՞լ է, թե մաշվել, պատառոտվել, դեն է նետվել տիղմափոշու հետ` փողոցը մաքրողի ցախավելով:

Կչափչփի քունջ ու պուճախ, Մայր Տաճարում կաղոթի առաջվա պես: Միայն թե եկեղեցի չի մտնի, իրեն կճանաչեն, ամեն վարդավառի քառասունին իր հիշատակի պատարագն են տալիս: Կճանաչեն: Ուզում է աննկատ, թեթև հովի պես քսվել քաղաքին:

Նյութը`  Ք. Ա. –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Ամենադիտված