Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ 

Մի քանի տարի հետո պարզվեց, որ այդ նեգրը հայ է, անունը՝ Միքայել Մանվելյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Միքայել Մանվելյանի ժողովածուում ընդգրկված Ստ. Զորյանի «Արվեստի ու գրականության նվիրյալը» հոդվածից մի հատված:

Ասում են` առաջին տպավորությունը – սխալ թե ուղիղ, երբեք չի մոռացվում: Եվ այդ ճշմարիտ է. ես գոնե իմ առաջին հանդիպումը Միքայել Մանվելյանի հետ և նրանից ստացած տպավորությունը հիշում եմ անենայն պայծառությամբ:

Դեռ դպրոցական պատանի` իմ օր իմ հայրենի քաղաքի կայարանում տեսա մի օտարոտի մարդ, որ դեղին կոշիկներ ուներ, տարբեր գույների պիջակ, ժիլետ ու վարտիք. վզին` բարձր, օսլայած օձիք, իսկ գանգրահեր գլխին՝ մոխրագույն գլխարկ` փոքր ինչ թեք դրած: Արտասովոր գծերով նրա թուխ դեմքը բարձր, ճերմակ օձիքի պատճառով ավելի թուխ էր երևում:

«Նեգր է», - մտածեցի, հիշելով մեր ռուս ուսուցչի պատմածները նեգրերի մասին և այն, որ նրանք երբեմն հագնում են եվրոպացու հագուստներ:

«Նեգր է», - կրկնեցի մտքումս և վազեցի ընկերներիս ետևից, որ գան նրան տեսնելու: Բայց մինչև ընկերներս կգային` նա չկար. մտել էր վագոն …

Մի քանի տարի հետո, սակայն, պարզվեց, որ իմ նեգրը հայ է, անունը՝ Միքայել Մանվելյան, կամ, ինչպես պարզ կանչում էին ընկերները, Միշո հեղինակ և դերասան … Ու որքան ամաչեցի ես իմ սխալի համար և նրա համար, թե ինչքան տգետ եմ եղել մարդաճանաչության մեջ:

Բայց Միշոն ուներ իրոք հետաքրքրական առանձնահատկություններ, ամենից առաջ նա հազարավոր մարդկանց մեջ ուշադրություն էր գրավում իր անսովոր արտաքինով, առանձնապես դիմագծերով, որ շնորհակալ նյութ էին նկարիչների և քանդակագործների համար, ապա տարբեր ձևի ու գույնի հագուստներով, որոնք յուրահատուկ` օրիգինալ տեսք էին տալիս նրան. իր լայնեզր գլխարկով ու շագանակագույն բաճկոնով հիշեցնում էր իտալական ձկնորսի կամ գոնդոլավարի, որին պակասում էր կեռ ծխամորճը և վզի թաշկինակը միայն: Իսկ երբ` 20-ական թվերին, հագնում էր ծովային արջի մորթուց կարած մազապարար սև վերարկուն` այն տպավորությունն էր թողնում, թե հյուսիսային բևեռը հետազոտող արշավախմբի անդամ է` պատահաբար մեր երկիրն ընկած, կամ մի օդաչու, որ սավառնակը թողել է քաղաքից դուրս և եկել է անհրաժեշտ գնումներ կատարելու: Անգամ զինվորական ծառայության մեջ նա այնպես էր հագնվում (14 թ. – 17թ. պատերազմի օրերին), որ բնավ չէր նմանվում ռուսական բանակի զինվորի. քաղաքում ման էր գալիս շինելի կոճակներն արձակած, գլխարկը թեք դրած, վզին ինչ-որ շարֆ և ինչ-որ բան ուտելով … պարզապես մոռանում էր, որ զինվոր է … Եվ մի օր ահա, երբ նա այդպես թափթփված քաղաքացու անփույթ քայլերով ու շարժումներով մտնում է Թիֆլիսի առաջնակարգ կաֆեներից մեկը, այդտեղ նստած մի ռուս գեներալ տեղից վեր է կենում և բացականչում. Что за профанация русского солдата!

Միշոն միայն պատիվ է տալիս և նետվում կաֆեից դուրս:

Նայելով Միշոյի բեթհովենյան արտաքինին` թվում էր, թե նա անմատչելի մարդ է, դժվար կլինի նրա հետ խոսել, կամ, երևի, ով է իմանում, եթե մոտենաս, նա կխոսի բարձր ու անսովոր նյութերի մասին, որոնց անծանոթ ու անհաղորդ է քո միտքը … Սակայն, երբ ծանոթանում էիք և խոսում` տեսնում էիք, որ սխալվել եք: «Գողթան օրհնյալ երգիչների» այդ հայրենակիցը շատ պարզ, մատչելի, կենսուրախ մարդ էր և միաժամանակ կիրթ ու քաղաքավարի, ինչպես իր հայրենակիցների` գողթնեցիների մեծագույն մասը: Առաջին իսկ ծանոթությանը նա խոսում էր մտերմաբար, կարծես վաղածանոթ և հետաքրքրվում էր ձեր գործով, ծննդավայրով և շատ ուրիշ խնդիրներով: Առհասարակ Միշոյի զրույցը մտերմական էր, ընկերական ու թռվռուն, երկար կանգ չէր առնի երբեք մի առարկայի վրա և ավելի տպավորություններ էր հայտնում, քան կարծիքներ, և կարճ, կտրուկ նախադասություններով: Երբ նա խոսում էր` մտածում էիք, որ այդ մարդը երբեք չէր կարող հռետոր լինել կամ ուսուցիչ, որոնցից պահանջվում է հետևողականություն և տևական համբերություն: Նրա զրույցը հաճախ նյարդային էր, ինչպես իր գրվածքների ոճը և նրանցում պատկերած անձերը … Նրան շատ հարմար էին գալիս Բյուֆֆոնի խոսքերը. «ոճը ինքը մարդն է» … Նա ինքը իր ոճն էր: Իսկ նրա սիրած նյութը առավելապես արվեստի խնդիրներն էին, թատրոն, գրականություն, նկարչություն` իր սրտի մոտ խնդիրներ: Փիլիսոփայություն, քաղաքականություն, լեզվաբանություն և այլն, մի խոսքով խրթինը և բարդը օտար էր նրան: Ու, սրանից հետո, բնական է, որ նա սիրում էր ծաղիկներ, երեխաներ ու փոքրիկ կենդանիներ` գեղեցիկը կյանքի և էակներն անպաշտպան:

Նյութը` Ք. Ա. –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Ամենադիտված