Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները 

Ձեռքիս ափին դաջված կյանքի գիծը հուշում-թելադրում է, որ ես երկար եմ ապրելու. Արմեն Մարտիրոսյան

Գիտություն և Մշակույթ

Արմեն Մարտիրոսյան (1943 – 2009թթ.). բանաստեղծ, արձակագիր: 70-ականների գրական սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկը: Ծնվել է 1943 թ. Վանաձորում: Ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Ռադիոհեռուստատեսության պետական կոմիտեում որպես խմբագիր: Այնուհետև աշխատել է «Հորիզոն», «Հայ զինվոր» թերթերում, «Նոր Դար» ամսագրում:

Նա իր շուրջ մեկ տասնյակ գրքերով, մասնավորապես «Բանաստեղծություններ», «Թռչուններ», «Շարակնոց», «Սիրո Շղթա», «Ներաշխարհի լռություն» բանաստեղծական ժողովածուներով եւ «Մազե կամուրջ» եռահատոր վիպերգությամբ արդեն ճշտել էր իր տեղն ու դերը հայ գրականության մեջ: Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններից շատերը թարգմանաբար լույս են տեսել տարբեր լեզուներով՝ ընդլայնելով տաղանդավոր բանաստեղծի ճանաչման սահմանները:

1986 թ.-ին «Մազե կամուրջ» գրքի համար ստացել է Դ. Դեմիճյանի անվան ՀԳՄ մրցանակը: 1978 թ.-ին «Թռչուներ» ժողովածուի համար ստացել է ՀԼԿՄ կենտրոնական կոմիտեի մրցանակը:

«Եվ ափսոս, որ ժամանակին չեն կարողանում գնահատվել, և այդ բարի դատավճիռը մնում է ժամանակին: Դեռ կլինի Արմեն Մարտիրոսյանի պոեզիայի և արձակի վերագնահատումը, հոմզված եմ»,- բանաստեղծի թաղման օրը ասել է բանաստեղծուհիներից մեկը:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Արգելված պտուղ» գրքում ընդգրկված «Խոստովանություն» ինքնակենսագրականը /սկիզբը` «Խոստովանություն». Արմեն Մարտիրոսյան», «Գրական մաֆիա». Արմեն Մարտիրոսյան»/, որը ժամանակին տպագրվել է «Գարուն» ամսագրում:

Ոչ ոք, աշխարհում ոչ ոք չի կարող ասել, թե հատկապես երբ է մարդու միջի միամիտ ու մաքուր երեխան փոխակերպվում ահեղ ու դաժան սատանայի, և, ընդհակառակը, երբ է սատանան փոխակերպվում երեխայի, թեև ես տարբերություն չեմ տեսնում նույն էության այդ երկու դրսևորումների մեջ: Երբ ես լավ բան եմ գրում և հոգուս աչքերով ամբողջությամբ ըմբոշխնում եմ գրվածքս, մարդկանց ու շրջապատի նկատմամբ անսահման բարի եմ, միամիտ հավատացյալի չափ` բարի, իսկ երբ համառ տքնանքս հաջողությամբ չի պսակվում, չարանում եմ, դառնում եմ անհանդուրժող, մի չնչին բանից վիրավորվում եմ, և, պատահում է, հաճախ և անտեղի, վիրավորում եմ ուրիշների, որոնց մեջ են նաև մտերիմներս: Երկու դեպքում էլ դա ես եմ, իմ էությունն է, իմ մեջ արթնացել է նույն դևը կամ երեխան, որին (կամ` որոնց) ոչ մի կերպ չեմ կարողանում զսպել և քշվում եմ այն հորձանուտը, ուր նա (կամ` նրանք) համառորեն տանում է: Իմ այդ ապրլակերպի պատճառով մտերիմներս հաճախ են նեղանում ինձանից, շատ հաճախ էլ նախատում են. դու եղբայր, օժտված մարդ ես, ասում են, զուր տեղը քո թանկագին ժամանակը վատնում ես տեղի-անտեղի ուտել-խմելու, սրճարանում պարապ-սարապ քարշ գալու, դատարկ, ոչինչ չտվող վիճաբանությունների մեջ: Ի պատասխան նրանց ոչինչ չեմ ասում` ոչ ժխտում եմ, ոչ հաստատում, ոչ արդարանում: Դա պարզապես իմ կյանքն է: Այդպիսի կյանք վարելու համար ես աշխարհում ոչ ոքի հաշիվ չեմ տվել ու չեմ տալու: Դա իմ միջի երեխան է կամ դևը` ուզենա` ժամերով, առանց հաց ու ջրի, գիշեր-ցերեկ, մինչև ուժասպառվելը կստիպի աշխատել, ուզենա` իմ «թայդաշ» ընկերների հետ կերուխումի կնստեցնի, երբեմն` այնքան երկար, մինչև, ինչպես բանաստեղծ ընկերս` Սլավիկ Չիլոյանն էր ասում, «աչքերիս կորուստը»: Շատերն, իհարկե, դրանից ուրախանում են, էլի մեկ զոհ, ասում են, կարծես իմ բացակայությունից իրենք միանգամից հանճարեղ են դառնալու, շատերն էլ, իսկապես, ափսոսում են, ահա ևս մեկը բազում կոչվածներից, որն ի ծնե շնորհալի էր, բայց հարբեցողությունը նրան կործանեց: Եվ միայն մեկը, որը ոչ ուրախանում, ոչ էլ ափսոսում է: Նա է` իմ միջի դևը կամ երեխան, և ես, քար-անտարբեր բոլոր մյուսների քամահրանքին, ապավինում եմ միայն Նրան` ինձ բարձրացնողին ու կործանողին, ինձ ստեղծագործական համարձակության ու տառապանքի մղողին և, միաժամանակ, անկումներով, վայրէջքներով դատապարտողին: Միայն Նրան «…»

Բայց այդ դիվահարն է գրել բանաստեղծությունների հինգ ժողովածու, «Մազե կամուրջ» երկհատորանոց վեպ (այդ ժամանակ դեռ երկհատորն էր գրված, այն երեքհատորյա վեպ է), ողբերգություն նոյան դարաշրջանի մասին, բազում ու բազմաթիվ հոդվածներ, էլ չեմ հաշվում ռադիոյի համար աշխատանքի բերումով գրածս անթիվ-անհամար հաղորդումները: Ու դեռ ինչե՞ր է ստեղծագործելու, եթե, բան է, կյանքը, քի՛չ էլ, մի քի՛չ էլ երկարի: Ես հավատում եմ արյան իմ տեսակին, իմ արմատներին, իմ էությանը: 48 տարում դրանք ոչ մի անգամ ինձ չեն խաբել ու դավաճանել, և եթե 48 տարի իրար հետ կողք-կողքի հաշտ ու համերաշխ ապրել ենք, այսուհետև ևս այդ ներքին ներդաշնակությունը շարունակվելու է, որովհետև ձեռքիս ափին դաջված կյանքի գիծը հուշում-թելադրում է, որ ես երկար եմ ապրելու (թուհ, թուհ, թուհ … քիչ էր մնում ինքս ինձ աչքով տամ, եթե ուրիշն այդ բանը չանի: Այդ պատճառով էլ ակամա կրկնում եմ ՉԱՐ ԱՉՔԻ դեմ հմայիլը, որի զորությանն անվերապահ հավատում եմ. Չար ակն ի չոր փուշն, չոր փուշն ի բարկ կրակն, բարկ կրակն ի քարն, քարն ի անհատակ ծովն): Ինձ չափազանց տխրեցնում է այն, որ գրականությամբ ոչ մի կերպ չեմ կարողացել դրամ շահել. դրամի պակասն եմ զգում շարունակ: Իմ Ջուլիետա կինը, Նարեկ որդին կամ Սոնա և Արփի աղջիկները հո կրակը չեն ընկել, որ իրենց հայրն ընդամենը բանաստեղծ է և երբեք դրամի հետևից չի ընկել` ինչ է, թե չի ցանկացել իր արվեստը կամ անհատականությունը ինչ-որ տեղ զոհաբերել: Տպագրված գրքեր մեծ ծավալ ու բարձր տպաքանակ չեն ունեցել և, ուրեմն, դրամ չեն բերել: Եղած-չեղած մանուր-մունր հոնորարներով այսքան տարի լավ թե վատ ապրել ենք: Կինոռեժիսոր Արա Վահունին ասում է, որ ես այդպես անդրամ էլ կնքելու եմ մահկանացուս: Գրականությամբ դրամ շահելն իմ տեսակի գործը չի, իմ մասնագիտությունը գրականություն ստեղծելն է: Համենայնդեպս, մինչև այժմ այդպես եմ ապրել, թեկուզ դրա հետ չեմ հաշտվել երբևէ:

Նյութը պատրաստեց`  Ք.Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան
Ամենադիտված