Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 

«Քնեցին, զարթնեցին, տեսան Որոտանն ընթացքը փոխել է». Արմեն Մարտիրոսյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» (կարդացե՛ք նաև՝  «Քմծիծաղով կարդաց տապանաքարին գրված իր սեփական անունը», «Բառի պարանին կառչած` կիջնի պատմության Խոր Վիրապը», տես նաև՝ «Եթե շրջվի-ասի` հարություն առա ի մեռելոց, չեն հավատա, Քրիստոսի հարությանը հազիվ են հավատացել») եռահատոր վիպերգությունից մեկ փոքրիկ հատված:

Քնեցին, զարթնեցին, տեսան. Որոտանն ընթացքը փոխել, գնում է նախկին հոսանքին հակառակ, և կոհակների դեմքին գույն չկա, գետը, ճերմակ քաթան, դանդաղ բարձրանում է լանջն ի վեր, հուն է փորում իր համար: Առաջ գահավեժ ու շառաչուն, հիմա` գահավեր, ծույլ, չկամ ու դանդաղընթաց, իր տարերքին հակառակ հոսում է, և ծանոթ որոտը չի լսվում ձորում, Որոտանը համրացել է: Հավատացյալները զարմանքից կարկամեցին, մնջացան, թերահավատները խաչ հանեցին երեսներին:

- Չլսված, չտեսնված բան է, գետը լանջնիվեր հոսի, - կիսաշշուկ քրթմնջացին իրար ականջի, - կա-չկա, տեսողության պատրանք է:

Ծանրումեծ գերան գցեցին ջուրը, թե տարավ, հասցրեց լեռան գագաթը, ուրեմն` պատրանք չի, ուրեմն` վերջ, Որոտանը մեջքից ծռվել, երկտակվել է: Սպասման օր անցկացրի ափին, մինչև գերանը լեռան գագաթին ժայռ-խոչընդոտի առավ, մնաց: Այլևս տարակուսելու, կասկածելու հարկ չկար, և բանը պարզ էր` աղբյուրի ջրի պես, և բանը սարսափեցնող – քարացնող էր: Մի հարց միայն անհայտ էր` գետն աստծո կամքո՞վ է ետընթաց գնում, թե՞ սատանայի: Թե աստծո կամքով է, փոփոխությունը բարի է, թե սատանայի` չար ու աղետաբեր: Եվ մարդիկ փրփուրների վրա նկատեցին պղպջակների պես մանրիկ տաշեղներ, հոսանքի հետ սահում էին, և նրանց վրա ներկա ժամանակի պատկերներն էին` փոշոտ, ավերված շեն ու քաղաք, մարդկային դիմագծեր, կյանքի հազար ու մի տեսարանների մանրանկար բեկորներ: Հավաքվածներից յուրաքանչյուրը տաշեղների վրա փնտրեց-գտավ իր այցելած շեն ու քաղաքի ծանոթ տեսարանները, իր հանդիպած մարդկանց դիմագծերը, նույնիսկ սեփական պատկերը` հոգսից կնճռապատ ճակատ, խորունկ ու թախծոտ աչքեր, զգացմունքային շուրթեր, դեմքը ցորնագույն է` թուխ ու ալիքվող մազերով: Ինքն է որ կա, ուրիշի հետ անհնար է շփոթելը:

- Տեր աստված, - միանգամից հնչեցին հարյուրավոր ձայներ, - մեր կամքից անկախ գետի բերանն ընկանք, տաշեղների վրա մենք, կարծես մեռած ենք: Սատանայի կամքով է այս ամեն, փորձանք կգա մեր գլխին:

Ասացին-չասացին, սարսափից քարացան ափին` նախկին բյուրավոր ժայռ ու քարին ընկերակից: Որոտանը ետ էր գլորում ներկայի քաղաքակրթությունը, տանում-լցնում էր խոր անցյալը, ուր քարեդարն էր:

Ջուրջը ետ գլորվող քաղաքակրթության ափին էր: Ներկայի մեջ է, քարացած ժայռերը, նրան թև-թիկունք, պինդ պահում են, չեն թողնում ենթագիտակցական մղումով ընկնի անցյալը: Իսկ աչքի առաջ հայոց շեն ու քաղաքների փշուրները ալիքները հա բերում են ու բերում, ոչ սկիզբն է երևում, ոչ` վերջը: Ինչքա՞ն շեն ու քաղաք կա այդ երկրում … այդքանը չի, այդքանի փշուր-բեկորներն են, անթիվ ու անհամար, մի գլուխ լողում ու լողում են ջրի երեսին: Մահու կսկիծ է, ցավ է անհատակ: Հենց որ մյուսների նման ողբ ասի, ցավի, հառաչի, ինքն էլ կքարանա ափին, իրենով կլրացնի ժայռ ու քարերի ընտանիքը: Ողբի, լացուկոծի ժամանակը չի:

- Աղետաբեր է, - ասաց նա, - Արփարսլանի օրերին էլ այսպես էր, գետը շրջադարձվել էր:

Արփարսլանի օրերի վերհուշն ափի նախկին ժայռերի թելադրածն էր: Ջուրջը նայում է քարացած ժայռաբեկորներին, հայացքը` չոր ու չար, և ատելությամբ է լցվում թուրք-սելջուկի նկատմամբ: Ատելությունը նրա այդ պահի ապրուստն է, հոգի է մրսեցնում, ցրտահարում, թեկուզ փաթաթված է մարմնի տաք կաղապար-վերարկուով:

- Որտե՞ղ է թափվում Որոտանը, - հարցրեց Արշավիր իշխանը, - գետն, ախր, մի տեղ վերջանալու է …

- Լեռան գագաթի հրաբուխ-քարանձավը, - ասաց Ջուրջը, - խորքում Ավարայրի կնքավազանն է, չհանգած հրաբուխ է, ծխում է գիշեր ու զօր: Որոտանը կերթա, կհանգցնի նրա հուշն ու հիշատակը:

- Հնար գտնենք, - ասաց Արշավիրը (իշխաններից մեկը), - նախկին հունին բերենք, Ավարայրի հիշատակը չժանգակալի միալար կաթիլքից:

Թուրք-սելջուկի նկատմամբ նա նույնպես լցվում էր ատելությամբ: Եվ բոլոր զինվորները հավաքվեցին, և ատելությունը ծայր ու սահման չուներ և շարքից շարք անցավ, զորականից զորական, և կատարյալ էր, չար ու տնօրեն:

Ջուրջը խուզարկու մարդիկ էր դրել ճանապարհներին` գիշեր ու զօր հետևեցին, եկան-լուր բերեցին, թե, ուրեմն, սպարապետ, թշնամին Սյունաց լեռնաշխարհում տարածվում, բազմանում է Որոտանի դատարկ ու ամայի հունով:

Նյութը ` Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Ամենադիտված