Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ 

Ճակատամարտելու ձեր հերթն է, արթնացրե՛ք քարերի զորագունդը. Արմեն Մարտիրոսյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» (կարդացե՛ք նաև` «Քնեցին, զարթնեցին, տեսան Որոտանն ընթացքը փոխել է». Արմեն Մարտիրոսյան»,   «Քմծիծաղով կարդաց տապանաքարին գրված իր սեփական անունը») եռահատոր վիպերգությունից մեկ փոքրիկ հատված:

… Թուրք-սելջուկը քթի տակ է. նահանջողներին հետապնդելով հասել է քարե պատնեշին: Դա, իհարկե, Ջուրջի ուզածն է …

- Ճակատամարտելու ձեր հերթն է: Արթնացրեք քարերի զորագունդը:

- Գալիս ենք, տեր սպարապետ, - արձագանքեցին լեռները, - քո մի հատիկ խոսքին էինք սպասում այսքան ժամանակ:

Եվ նրանց տաք շնչառությունից զինվորների հավաքած ապառաժ քարաբեկորներն արթնացան լեռնագագաթին: «Նրանց մեջ արյուն կա, - Ջուրջը մտաբերեց մոր խոսքը, - հիմա դուրս կհորդի արևերես»: Եվ իրար վրա շարված, մինչ այդ գունատ ու անշարժ ապառաժների երեսները կարմրեցին տաքությունից, և բոց ու ծուխ ժայթքեց նրանց խորքից:

- Տեր աստված, - վախվորած բացականչեցին զինվորները, - պատնեշն ինքնիրեն այրվում է:

Շիկանալուց քարերը փայլփլեցին հայելանման, և խորքը պարզ ու հստակ երևաց: Ներսի շերտերում գրեր, նշաններ, պատերազմի և որսի տեսարաններ կային փորված, քանդակված: Վաղ նախնադարում դրանք գրել, դրվագել են, երբ քարերը նոր-նոր միայն ծնվում, կեղև-կեղևի վրա մամռակալում, կպչում, քարանում էին:

Ջուրջը նրանց շնչառությունը լսել էր, բայց ներսի գիր ու պատկերները չէր տեսել: Դրանք երևում էին կատարյալ շիկնանքի ու ինքնայրումի պահին, երբ կոշտ ու կոպիտ քարաբեկորը թափանցիկ էր դառնում` խորքը ցուցադրելու աստիճան: «Զինվորի նման մատաղացու են, - ասաց Ջուրջը, - նրանք ծնվել են զոհաբերվելու նշաններով»:

Չսպասելով մարդկանց միջամտությանը` պատնեշի վերին շերտն ինքնիրեն պոկվեց, և գիր-գլոր, իբրև բոլորակ գնդակ, ահռելի դղրդյունով գահավիժեց ձորը: Ինչպես իսկական զինվորներ, թև-թևի էին տվել, թիկունք-թիկունքի, և պար էր խելագար ու սանձակոտոր: Մինչ այդ կույր, խուլ ու համր լեռան պարն էր: Դոփում էին գետինը, վիթխարի ոստյուններով ճախրում լանջն ի վար ու ճանապարհին քնած մյուս քարաբեկորներին արթնացնում, իրենց շուրջպարի մասնակիցն էին դարձնում: Եվ նրանց հարվածից ժայռ ու կոշտ պոկվեցին, երգչախմբի նման հետները երգեցին հազարաձայն, հազարաձայն լցվեցին կիրճը: Քարե կարկուտ էր ահագնացող, քարե հեղեղ, տակն ընկնողին փրկություն չկար, և թուրք-սելջուկ էր կարկտահարվողը: Հետո պատնեշի մյուս շերտերի հերթն հասավ, և մահաբեր տեղատարափն անվերջանալի էր` գիրկ ու խաչաձև: Ջուրջը և հավաքված զինվորները թշնամուն շանթահարող ապառաժների վրա տեսան քաղաքակրթության խաչը` չժանգոտվող արծաթ, այդ օրը դաջվեց, դրոշմվեց` հետագայում, հազարամյա գիր ու նշանների նման նրանց խորքում մշտապես բնակվելու: Եվ քաղաքակրթության խաչն էր, զինվորներին ուղեկցող նույն չար, չներող ատելությամբ շողշողում էր թուրք-սելջուկի գլխավերևում` թուր էր կայծակի, մեկ զարկում, ջարդում էր հազար: Եվ դղրդոցի` ձորում բազմապատկվող արձագանքից, և չորացած հունը լցվող դիակների առատությունից Որոտանն ուշքի եկավ, թևակալեց, հեյ վախ, քնած էի այսքան ժամանակ, ասաց, եղբայրներս արթնացել, կանչում են: Քաշեց, քաշքշեց, ծառս եղավ, սանձը կտրեց ու սանձակոտոր դուրս թռավ պատյանից, գահավիժեց առաջվա հունով: Եվ սրբեց-տարավ, ինչ հազարամյա ձորում ավելորդ ու օտարածին էր, և ավելորդն ու օտարածինը թուրք-սելջուկն էր, սրբեց- տարավ բովանդակ Սյունիքից:

- Ծեր վհուկն ինձ խաբեց, - դառնացած ասաց Մումահեդ Փահլավանը, - այս երկրին կռվով տիրանալ հնարավոր չէ: Միայն մարդ չի, որ հաղթես. քարը մահաբեր խոսում է, գետը երգում է մահաձայն …

Նա հավաքեց իր բանակի մազապուրծ մնացորդը, հեռացավ առանց ետ նայելու: Ետ նայեր, կքարանար տեղնուտեղը` ջրերես քշվող թուրք-սելջուկի անհամար դիակների պատկերից:

Նյութը`  Ք. Ա. –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Ամենադիտված