Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները 

Րաֆֆու մանկությունը

Գիտություն և Մշակույթ

Ավագ Ավթանդիլյանին Րաֆֆու կյանքի մասին հուշեր գրելու հորդորներով դիմում են շատերը, որոնց թվում նաև այրին` Աննա Րաֆֆին: 1890 թվականին թավրիզաբնակ Խաչատուր Տեր-Զաքարյանին հղած նամակում Աննա Րաֆֆին գրում է. «Պ. Ավագին գրեցի, որ աշխատի մի թեթև նկարագրություն գրի հանգուցյալի՝ Պարսկաստանի կյանքից, որովհետև նա դեռ վաճառականության ժամանակից ծանոթ էր»: Չնայած այս բոլորին, հուշերի երկունքը երկար է տևում, հղացումից մինչև հրապարակ գալը անցնում է շուրջ տանսերկու տարի:

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Րաֆֆին ժամանակակիցների հուշերում» (կարդացե՛ք նաև՝  «Արշավանք Րաֆֆիի դեմ», «Րաֆֆու դեմ արշավանքը մի անջնջելի արատ է հայ մամուլի պատմության մեջ», «Րաֆֆու անունը նրանց աչքում դարձել էր մի սոսկալի ուրվական») գրքում զետեղված Ավագ Ավթանդիլյանի «Պատկերներ Րաֆֆիի կյանքից» հուշից մի փոքրիկ հատված:

Փայաջուկի գյուղական դպրոցում եղել է մի վանեցի հայ ուսուցիչ, որի մոտ գնում էին գյուղի առաջավոր մարդկանց որդիքը մի քիչ հայերեն սովորելու, այն էլ գրաբա` ութ կանոն Սաղմոսի, Ավետարանի և խրթնալեզու Նարեկի վրա: Եղել է և արհեստ, այսինքն` քերականություն, այն էլ կամավոր, իսկ մյուսները պարտադիր են եղել. հիսունական թվականներում դրանից ավելի չէր էլ կարելի սպասել: Գրաբար լեզուն և տիրացու վարժապետները այդ դարաշրջանում իրանց ճիրանների մեջ էին պահում ժամանակի դպրոցները: Այդ դպրոցի վարժապետը անվանի է եղել նրանով, որ «գավազանավ երկաթյավ» չէ վարվել իր աշակերտների հետ, այլ միայն ապտակահարությամբ:

Ահա այդ դպրոցումն էր առել Րաֆֆին իր նախնական ուսումը: Րաֆֆին ինձ պատմել էր, որ ինքն էլ մի քանի անգամներ հանդիմանության ապտակներ ստացել էր իր ուսուցչից դասերի համար, որովհետև նրանք չափազանց դժվար էին: Բայց ինքը մյուս աշակերտների պես չէր փախել դպրոցից, ընդհակառակը, մի քանի անգամ էլ ինքն է գոռացել իր վարժապետի վրա և դիմադրել, երբ նա իր ընկարակիցներին տեսել է սոսկալի ապտակահարության տակ: Դու ինչո՞ւ ես խառնվում, Հակոբ, երբ ես իմ աշակերտներին ապտակում եմ, - ասել է ուսուցիչը, - հո քեզ չեմ պատժում:

- Միևնույն է, պատասխանել է պատանի Րաֆֆին, մի օր էլ ինձ այդ օրին կգցես:

Րաֆֆին իր մանկության օրերում եղել է շատ հանդուգն և շատ սրամիտ: Գյուղական դպրոցից տուն վերադառնալով, նա երբեք հանգիստ չէր մնում: Ինձ պատմեցին, որ բացի իր համար հատուկ մանկական խաղեր և զվարճություններ որոնելուց, նա կստիպեր իր պառավ տատին և մորը, մանավանդ ձմեռվա գիշերներում, որ շարունակ հրեշների զրույցներ, կախարդական հմայքներ, առասպելներ և հեքիաթներ պատմեն, և ինքն էլ կլսեր ականջները լարած: Րաֆֆին իր մանուկ ժամանակից սիրել է հեքիաթներ, հին զրույցներ, դիվական և ճիվաղական արշավանքների պատմություններ լսելը, որոնցով էլ նա իր միտքը սրել է: Մանուկ Րաֆֆին իրանց տան հյուրերին էլ շատ անգամ ունկնդիր կլիներ` նրանց խոսակցությունը լսելու համար և երկար նրանց կնայեր, նկատելու համար, թե նրանք ինչ տիպեր ունեն, որպեսզի նրանց նկարի թղթի վրա: Թեև անհեթեթ, բայց վերջապես նա գծագրում էր մի դեմք, որքան որ մի մանուկ կարող էր նկարել և վերջացնելով իր գծագրածը, ցույց կտար ամեն մի հանդիպողին:

Ով որ մոտից ճանաչել է Րաֆֆիին, նա անշուշտ նկատած կլինի, որ նա նկարչության ձիրք և ճաշակ ուներ: Րաֆֆին իր այդ ճաշակն առաջ տանելով, մի ժամանակ գեղեցիկ կերպով նկարում էր մարդկանց պատկերներ, ծաղիկներ, աշխարհագրական քարտեզներ և այլն: Մասնավոր սեր էլ ուներ հրացան գործածելու և ձի հեծնելու վրա, որ սովորել էր հենց իրենց տանը իրենց գյուղում: Կարդալու և սովորելու մեջ այնքան հաջողակ է եղել Րաֆֆին, որ թե իր ծնողներին և թե իր ուսուցչին զարմացրել է:

Նրա հայրը շարունակ նկատելով, որ իր անդրանիկ որդի Հակոբի մեջ մի մշտավառ կրակ կա դեպի ուսումն ու կրթությունը, մի օր նրան ասում է. «Հակոբ, մեր այս Փայանջուկի դպրոցից բան չի դուրս գա, արի քեզ հետս Թիֆլիս տանեմ, այնտեղ լավ դպրոցներ կան, թե լավ հայերեն կսովորես, թե ռուսերեն և թե առուտուր, որ մեզ շատ պետք է»: Պատանի Րաֆֆին, որ արդեն տեր –թոդիկյան տաժանակիր դպրոցը հազիվ թե ավարտելով` այնտեղից հեռացել էր, այլևս իր հոր օձիքը բաց չթողեց, շարունակ ստիպելով նրան, որ մի օր առաջ Թիֆլիս գնան:

Րաֆֆին, որպես ուշիմ պատանի, սկսել էր թե՛ իր հոր գործերի մեջ պիտանի լինել և թե՜ իրանց գյուղացիական-մշակական գործերում օգտակար լինել, այնպես որ նրա ընտանիքի անդամները մի առանձին համակրական հայացքով էին նայում նրա վրա: Ամբողջ ընտանիքի աչքը Րաֆֆիի վրա էր, որպես իր հոր արժանավոր հաջորդի, իսկ Մելիք-Միրզան էլ շարունակ ասում էր, թե «Իմ Հակոբի հատը ողջ Սալմաստում չկա»:

Վերջապես դրանից մի կարճ ժամանակ հետո 16 տարեկան Րաֆֆին արդեն Թիֆլիսումն էր: Նա մի քանի տարիներ մնալով Թիֆլիսում, իր ուսման ծարավին հագուրդ էր տալիս, հայերեն լեզուն սովորելով Բելախյան Կարապետ վարժապետից, որն այն ժամանակ Թիֆլիսու մեծ հռչակ ուներ, որպես հայկաբան, իսկ ռուսերենը և ուրիշ առարկաները նա սովորում էր Թիֆլիսի գիմնազիայում, որպես պատրաստություն բարձրագույն ուսում ստանալու համար: Բայց այս վերջինը տեղի չունեցավ, որովհետև հազիվ թե նա գիմնազիան ավարտել էր, որ նրա ծնողները թախանձագին խնդրել էին նրանից, որ վերադառնա Սալմաստ և ձեռք առնե իրանց տան առևտրական գործերի ղեկը, նկատել տալով, որ նրա հայր Մելիք-Միրզան ծերացել է և հիվանդագին դարձել, իսկ նրա եղբայրները անչափահաս են:

Րաֆֆին թեև ակամայից, բայց վերջապես 1856-ին համոզվեցավ վերադառնալ իր ծննդավայրը`  Փայանջուկ, իր 21 տարեկան հասակում:

Նյութը`  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան
Ամենադիտված