Րաֆֆիից հիասթափվելով կամ Րաֆֆիին մեծարելով՝ հարցը չի լուծվի
Բլոգոսֆերա
Արման Մուշեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Հիասթափվել եմ Րաֆֆիից»,-այս բառերն եմ այսօր հիմնականում լսում:
Երբ հարցնում ես, իսկ ինչո՞ւ ես հիասթափվել, ի՞նչ պետք է աներ, որ չարեց և դու ի՞նչ կանեիր այդ դեպքում, հստակ պատասխան չես ստանում:
Ոմանք ասում են, որ առավոտյան, երբ հավաքվել էր շատ մարդ, պետք է գնայինք Բաղրամյան: Բաղրամյան գնալու անիմաստության մասին արդեն գրել եմ իմ նախորդ գրառումներում, հիմա ասեմ, թե որ դեպքում է պետք որևիցե տեղ գնալ, կամ չգնալ:
Ամսի 9-ի առավոտյան ժամը 11:00-ին ես Ազատության հրապարակում էի և Ազատության հրապարակը, կարելի է ասել դատարկ էր, մինչ դեռ հանրահավաքը նախատեսված էր սկսել 11:00-ին և այդ ժամանակ պետք է լիներ լեփ-լեցուն: Հրապարակը լցվեց ժամը 12:30-ի մոտ: Այ այդտեղ ես հասկացա, որ ամսի 9-ին էլ անելիք չկա, կարծում եմ նույնն էլ հասկացել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Մինչ դեռ, ըստ դժգոհողների քանակին և իշխանափոխություն ուզողների տրամադրությանը նայելով, կարելի էր ենթադրել, որ հրապարակը գիշերվանից պետք է լցվեր և մինչև 11:00 հրապարակում պետք է լիներ առնվազն 100000 մարդ, որ հարակից փողոցներն էլ պետք է լեփ լեցուն լինեին, որ իշխանություն զավթողները տեսնեին ու սարսափեին: Իսկ ինչի՞ ականատես ես եղա: 12:30-ին հազիվ հավաքվել էին մի 15000 մարդ, դա էլ մաքսիմումն եմ վերցնում և երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ երթը լինելու է 18:00-ին, այն ակնկալիքով, որ շատերը աշխատանքից հետո կմիանան, որ ուշացողներն էլ գան հասնեն, որ երեխաներին ուղեկցեն տուն ու ետ վերադառնան, մարդիկ մի քանի րոպեի ընթացքում ցրվեցին: Իսկ ի՞նչ էին սպասում, որ առավոտյան տրանսպորտով գալու են, հեղափոխություն են անելու, իսկ երեկոյան տրանսպորտով հանգիստ վերադառնալու են տուն: Եկողները պետք է առնվազն տրամադրված լինեին 24 ժամ կանգնելու:
Իսկ ի՞նչ եղավ երեկոյան, եկեք հասկանանք: Ամենայն հավանականությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը հասկանալով, որ այդ քանակի մարդկանցով երկխոսություն չես պարտադրի, փորձել է ժողովրդին ուղեկցել տուն, սակայն ժողովուրդի մի մասի պահանջից ելնելով, համաձայնվել է անցնել նախկինում ձախողված ճանապարհով, որոշ չափով ապահովագրելով իրեն մոմավառության գնալու առաջարկով: Արդյունքում իրեն, կնոջը, տղային և այլ շատ մարդկանց գցել են գետնին, իսկ Արմեն Մարտիրոսյանի ստացած վնասների մասին չեմ էլ խոսում: Հիմա հարց եմ տալիս, բա ուր էր ժողովուրդը, ինչո՞ւ չկարողացան պաշտպանել գոնե Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչո՞ւ ժողովուրդ չհավաքվեց Բաղրամյանի մոտ, իսկ ո՞ւր էին ներկա իշխանությանն իրենց թշնամի, հակառակորդ և ընդիմություն հրչակած անձինք: Ասեմ ավելին, ես այդտեղ էի, մի փոքր հեռու էի, հասկանալի պատճառներով ես կիզակետում չէի, սակայն իմ կողքին կային երիտասարդներ և տղամարդիկ, ովքեր պահի տակ ակտիվանում և գոռում էին, սակայն չէին համարձակվում մոտենալ գործողությունների եզրակետին: Եվ ի՞նչ էր մնում Րաֆֆի Հովհաննիսյանին անել, որպեսզի դուրս գա այդ իրավիճակից, երբ անհնար էր առաջ գնալ և այդտեղ կանգնելն էլ իմաստ չուներ: Ըստ իս, շատ լավ է, որ ոստիկանապետը եկավ և հնարավորություն ստեղծվեց դուրս գալ այդ իրավիճակից և ընտրելով նախապես հայտարարված նպատակը, գնաց մոմավառության:
Րաֆֆիից հիասթափվելով կամ Րաֆֆիին մեծարելով հարցը չի լուծվի և գործին էլ օգուտ չի տա:
Պետք է մենք վստահ լինենք մեր վրա, հավատանք ինքներս մեզ, ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, հստակ որոշում կայացնենք, որ մեր ցանկությունը, դա իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն ունենալն է, որ չենք նահանջելու, ապա միավորվելով, մեծ ուժ կստեղծենք և այդ դեպքում ոչ մի ռեժիմ չի կանգնեցնի այդպիսի ժողովրդին:
Րաֆֆի Հովհաննիսյանը այս սկզբունքն է ընտրել իր թիմակիցների հետ միասին և այդ ուղղությամբ է գնում: Այնպես որ հիասթափվելու ժամանակ չկա, պետք է ուժեղանալ, առջևում անելիքները շատ են»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան