Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան
Բլոգոսֆերա
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ազատ արձակվելուց հետո ֆեյսբուքյան գրառում է կատարել։
«Ավարտվեց հերթական կալանքս, քր վարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան, իմ հոդվածը իմ անուն ազգանունն էր..
Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի, քանի որ Հայաստանի ապագան դեռևս վտանգված է, իսկ Արցախն օկուպացված...»,-գրել է նա։
Պողոսյանը հավելել է, որ չգիտի, թե ով ինչ է անելու, սակայն ինքը շարունակելու եմ իմ պայքարը։
«Շնորհակալ եմ բոլոր անհանգստացած ընկերներից, ինձ աջակցողներից, իմ ընտանիքին սատարողներից, իմ կալանքը հոգեպես իմ հետ կրողներից»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար