Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասին
Քաղաքական
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կասկած է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները մոտ ժամանակներում կավարտվեն։ Այդ մասին նա հայտարարել է Բելգրադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես վստահ չեմ, որ այս հակամարտությունը շուտով կավարտվի։ Եվ վախենում եմ, որ առջևում ծանր ձմեռ է սպասվում ինչպես Ուկրաինային, այնպես էլ մեզ բոլորիս»,- ասել է Սերբիայի նախագահը։
Օգոստոսի 8-ին Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Սերբիա և Բելգրադում հանդիպել Վուչիչի հետ։ Սպասվում էր, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն ռուս-ուկրաինական հակամարտությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Սերբիայի դիրքորոշումը, ինչպես նաև Ուկրաինայի և Սերբիայի եվրաինտեգրման հարցերը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան