Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամի»-ի հարձակվող Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսսին, մահացել է Արգենտինայի Ռոսարիո քաղաքի կլինիկայում։
Այս մասին հայտնում է արգենտինական Infobae պարբերականը՝ նշելով, որ Խորխե Մեսսին երկար ժամանակ պայքարել է հիվանդության դեմ։
Մեսիի ընտանիքը հունիսին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Մեսսի ավագը բուժում է ստանում, սակայն նրա առողջական վիճակը լավ է։
Հայտարարությունը տարածվել էր այն բանից հետո, երբ La Opinion պարբերականը հայտնել էր, որ Խորխե Մեսսին դեռևս հունվարին բախվել էր առողջական լուրջ խնդիրների։
2026 թվականի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Խորխե Մեսսիի առողջական վիճակը, ըստ հրապարակումների, վատացել էր։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան