Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Բռնությունը անհատի մեջ արթնացնում է ամենաստորին կրքերն ու բնազդները. Սոս Սարգսյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Սոս Սարգսյանի «Վարագույրից այն կողմ» (կարդացե՛ք նաև՝   «Հայեցի տղան դարձել է ձեռքից բաց թողած տոնական փուչիկ. Սոս Սարգսյան», «Հայ լինելը մեր խաչն է. Սոս Սարգսյան», «Խուլիգանը ազգություն չունի. Սոս Սարգսյան», «Կոմիտասի ոգին ոչ միայն չի թևածում, այլև իսկի ներկա էլ չէ. Սոս Սարգսյան») գրքից մի փոքրիկ հատված:

«Բոլշևիզմը ստալինյան հասկացությամբ արգելակներ չունեցող վարքագիծ է և կապ չունի որևէ ուսմունքի հետ, նույնիսկ ուտոպիզմ-մարքսիզմի հետ: Ի վերջո, ամեն ուսմունք ունի բարոյական հենքեր և գիտական կանխադրույթներ, սխալ թե` ճիշտ: Այն վարչակարգ է, որի դավանանքը բռնությունն է, և կարող է երկար ապրել, քանի որ անհատի մեջ մշտապես ծնում, արթնացնում է ամենաստորին կրքերն ու բնազդները` դաժանություն, նախանձ, մատնություն, այլասերում … Եվ առավել վտանգավոր է նրանով նաև, որ ուզածդ գաղափարախոսությունը կարող է հարմարեցնել իր գործելակերպին, ցանկացած նպատակ կարող է ծառայեցնել իր շահերին:

Ստալինի երկաթյա ձեռքով հսկա երկիրը դարձավ հսկա մի ոհմակատեղի ու ապրեց օրենքից դուրս, միշտ պատրաստ` հարձակվել-հոշոտելու … Երկիրը փլուզումից հետո մենք ունենք մարդ` ոհմակասեր, մարդ` օրենքից դուրս, ոհմակային գիշատիչ հոգեբանությամբ: Ով մեզ հետ չէ` մեր դեմ է … Եթե թշնամին չի հանձնվում` նրան ոչնչացնում են …

Բռնապետությունը ջրի երես հանեց այն, ինչ մարդը առողջ բնազդներով ու չգրված օրենքներով թաքցնում էր հոգու մութ խցերում գերված, կապանված: Չար հողմի պես` սրբեց, տապալեց բարոյականությունը, առաքինության մեծ ու փոքր ամրոցները: Փաստորեն նա ի չիք դարձրեց պատմության վիթխարի աշխատանքը:

Համարյա մի դար տեսել ու սովորել ենք … Եվ արատավոր ենք մենք …

Մենք մեզ հետ գործ ունենք:

Գիտենք խղճի հետ գործարքներ անել: Անկիրթ` սակայն ուսուցանել գիտենք: Անձեռնհաս` բայց ղեկավար: Վերևին` քծնել, ներքևին` ստորացնել: Ձեռքը մեր կաշառք տալու-առնելու է սովոր, մեր աչքը` գողության, մենք սուտ արտադրող ենք ու լեզուն մեր` անամոթ: Մեջքը մեր` անբանության սովոր: Ստրկացնել հոգիներ և արբենալ իշխանությունից անսահմանափակ: Տիրել` ինչ շարժվում է, ինչ անշարժ է, ինչ ծնվել է, ինչ ծնվելու է …

Բաճկոնավոր, աննկուն հեղափոխականներ ենք տեսել, կուռքեր ենք սարքել հորը մատնողին: Մարդու կյանքն արժեք չունի մեզ համար, հոգին` առավել: Հանուն գաղափարի զոհաբերել գիտենք ու զոհերին չհաշվել: Մեր ճանապարհից շնորհալիներին հեռացնելու վարպետ ենք, դիակների վրայով բարձրանալու` սովոր: Մարդ չես, եթե մեր ոհմակից չես և արժեք չունես: Հոգևոր գանձերը ոչինչ են, եթե չեն ծառայում տիրապետությանը մեր: Երկրորդ անգամ խաչեցինք Հիսուս Քրիստոսին, ծաղրուծանակեցինք: Ազգային մեր մշակույթը խառնեցինք ցեխին, խարույկներ սարքեցինք մագաղաթյա ձեռագրերից: Հաղթանակների ու հրճվանքների մեջ մնացինք աղքատ: Ամոթի կարմիրը խլեցինք մարդու երեսից: Խոշտանգեցինք հավատացյալներին, ծաղրեցինք հոգևոր մեր առաջնորդին: Մենք մոլեռանդներ ենք, կասկածից զուրկ: Մենք ձև ենք և ոչ բովանդակություն: Մենք խոսք ենք և ոչ գործ: Ժողովրդին ակմբել գիտենք ու դարձնել ամբոխ: Տերերից վախենում ենք, հիստերիկ ցավագարությամբ ծափահարում: Նախրային բառաչներով ողջունել ենք առաջնորդներին ու նսեմացրել մեր մարդ էությունը …

Այն` ինչ տեսել ենք, այն` ինչ սովորել ենք …

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված