Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Դեմքի առնացի արտահայտությունը մեղմում էր աչքերի կապույտը. Հրաչյա Ներսիսյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հրաչյա Ներսիսյան»-ի ժողովածուից (խմբագիր` Ա. Ղուկասյան) (կարդացե՛ք նաև՝ «Արարիչ-բնությունը կարծես նրան ստեղծել է` մարդուն մարդկանց ցույց տալու համար. Հրաչյա Ներսիսյան») մի փոքրիկ հատված:

Շատերը գիտեին նրան: Ավելի ճիշտ ո՞վ չգիտեր: Բայց եթե չիմանային էլ, ու նա անցներ փողոցով` անմիջապես ուշադրություն կդարձնեին: Մեծություններ կան, որոնց հանդիպելիս, եթե չիմանաս ով է` չես նկատի: Բայց երբ ասում են ով է` սկսում ես մեծությունը հաստատող նշաններ գտնել նրա մեջ: Նախապաշարման ուժն է դա: Եվ թվում է ինձ, թե դրա մեջ տարօրինակ բան չկա: Հրաչյա Ներսիսյանը, սակայն, այնպիսի արտաքին ուներ, որ եթե մարդ չիմանար էլ նրան, միևնույն է, անպայման ուշադրություն կդարձներ: Նա անմիջապես ջոկվում և տարբերվում էր շրջապատից: Նրա արտաքին ընդհանուր պատկերի և ամեն մի շարժման մեջ նշանակելիություն կար:

Հիմա էլ իմ աչքի առջևն է նա:

Քայլում էր փողոցով` ձեռքերը մեջքին դարսած, գլուխը վեր, քայլը` հանգիստ: Հանգիստ ու հանդիսավոր: Եվ անկախ նրանից` Աբովյանով իջնում էր դեպի թատրոն, թե հակառակը` բռնում Նորքի ճանապարհը, նա բարձրանում էր: Նա քայլում էր շրջապատից կտրված, վերացած: Ո՞ւր էր գնում, գուցե ինքն էլ չգիտեր, բայց բարձրանում էր, գնում էր դեպի վեր: Շուրջը երևանյան աշուն, վերը` անամպ կապտություն, իսկ ոտքերի տակ ծառից նոր ընկած, դեղնած, խշխշան տերևներ …

Միշտ այն տպավորության տակ են եղել, թե նրա մեջ ապրում է միայնության մի թաքնված սեր: Եվ մենմենակ քայլելը կարծես իր կյանքի սիրելի պահերից էր: Մարդիկ ասես զգում էին այդ, և չնայած արտիստի պարզ ու հասարակ բնավորությանը, հաճախ մնում էին տարածության վրա, ասես չկամենալով խանգարել, ընդհատել սկիզբ առած մի կյանք, որտեղ նա ամեն ինչ էր` մերթ իսկապես արքա, որին թվում է, թե ամեն ինչ ենթակա է իրեն, մերթ իրեն չվստահող մի հուսահատ անձ, որը տանջվում է այն բանից, որ ոչ ոք չգիտե, թե ինչեր են անցնում իր մտքով: Ու այդ պահերին է, որ նա, այդ մեծ արտիստը, բացի իրենցի ներում էր բոլորին` հանդիսատեսին, որ, սիրելով իրեն, քիչ արածը շատ է համարում, և արվեստակից ընկերոջը, որին հայտնի չէ «կամենալու» և «կարենալու» իրեն այնքան ծանոթ դրաման: Ներում է բոլորին, բոլորին նայում հաշտ աչքով, մերձավորի այն սիրով, որ, հայեցողությունից ավելի չլինելով` պարտադրում է լուռ մնալ, ձայն չհանել, թողնել նրանց երջանիկ ինքնախաբեության մեջ:

Քիչ էր խոսում: Գուցե և զգում էր սիրտը բանալու պահանջ, դրան անսովոր մարդու կյանքում հազվագյուտ էին այն պահերը, երբ բացվում էր լիասիրտ:

Ես սիրել եմ նրան, թեև շատ մոտ չեմ եղել: Եվ ամեն մի հանդիպման, որ շատ չեն եղել, նա երևում էր ինձ, ճիշտ է, մի փոքր հակասական, երբեմն նույնիսկ խճճված, բայց իսկապես հետաքրքիր, անհամեմատ հարուստ նկարագրով, քան թվացել է մինչ այդ:

Երբ արտիստն իսկապես մեծ է` մարդիկ հետաքրքրասեր են դառնում նրա կյանքի նկատմամբ, ուզում են իմանալ ամեն մի մանրամասնություն:

Հրաչյայի մասին պատմելը նրան ճանաչողների պարտքն է:

Արտիստի բնավորության բոլոր կողմերի կամ նրա հոգեկան աշխարհի ամբողջական, ավարտված պատկերը գծելու հավակնություն չունեմ ես: Սրանք բեկորներ են միայն:

Բացում եմ «Հրաչյա Ներսիսյան» թղթապանակը: Տարբեր չափի թղթերի վրա զանազան ժամանակ արված գրառումներ: Մեծ մասամբ մատիտագիր, շտապ գրված, որ չլինի թե մնան վաղվան ու մոռացվեն:

Ես հանում եմ առաջին պատահած թերթիկը ու կարդում …

1955-ի հոկտեմբերն էր: Ամսվա առաջին օրերը: Պետք է նշվեր Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 60-ամյակը: Որոշված էր թե երբ` նոյեմբեր 12-ին, իր ծննդյան ճիշտ օրը: Զեկուցողի պարտավորվածությամբ պետք է գնայի իր մոտ, կենսագրական մի քանի փաստ ճշտելու համար: Պայմանավորվեցինք հանդիպել:

Մենակ չէի: Ուղեկցեց ինձ Նշան Մուրադյանը, որը նրա մոտ հաճախ էր լինում: Ներկա էր նաև դերասանի ավագ որդին` Լևոնը: Սկզբում զրույցը տարբեր ու պատահական հարցերի շուրջն էր: Ես չէի խոսում, լուռ լսում էի, նայում Հրաչյային: Նայում էի ու մտածում, թե կնճիռներով պատած այս դեմքը գեղեցի՞կ է, թե ոչ: Չգիտեի, դժվարանում էի հարցիս պատասխան տալ: Բայց գիտեի, և հաստատ, որ այդ դեմքը հմայում էր ինձ: Ի՞նձ: Իսկ ո՞ւմ չի հմայել, չի ձգել դեպի իրեն: Երևի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ավելի հմայիչ դեմք չեմ տեսել: Միաժամանակ` արտահայտիչ: Գեղեցկության դասական ըմբռնումները խառնվում էին և ընկրկում մի ցանկության առաջ` հասկանալ նրա արտաքինի «ձգողության», նրա հմայքի գաղտնիքը: Կնճիռներ … մի ուրիշի դեմքին ծերություն են վկայում, իսկ Հրաչյայի դիմագծերին նրանք հաղորդում էին կամք և ուժ: Դեմքի առնացի արտահայտությունը մեղմում էր աչքերի կապույտը: Խորունկ, բովանդակալի, հաճախ առանց խոսքի օգնության արտահայտում էին մի ամբողջ կյանքի պատմություն:

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված