Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Թագուհին հարություն առավ մեռելներից, որ հիշողության թելը կորցրած դիվահարներին բուժի

Գիտություն և Մշակույթ

Անիի հռչակավոր Կաթողիկեն, որ Ղևոնդ Ալիշանն համարում էր «ավերակացել քաղաքին թագուհին», կառուցել է Գագիկ Առաջին թագավոր կինը` Կատրամիդեն: Ասվում է, թե տաճարի համար բարեպաշտ թագուհին չի խնայել անգամ իր հարսանեկան օժիտը:

Լուսանկարում Անիի Մայր տաճարի գմբեթն է: Անիի Մայր տաճարի ճարտարապետը հայտնի Տրդատն է, ով, ըստ ավանդության, Մարիամ Աստվածածնին պատկերել է Կատրամիդե թագուհու տեսք ու կերպարանքով: Այդ մասին կարդացե՛ք այստեղ «Եթե շրջվի-ասի` հարություն առա ի մեռելոց, չեն հավատա, Քրիստոսի հարությանը հազիվ են հավատացել»:

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ»  եռահատոր վիպերգությունից մի հատված:

Ինչքան մոտեցավ, Անին այնքան ծույլ ու ծեր երևաց նրան: Արտաքուստ չէր փոխվել, բայց մի բան պակասում էր: Հին անեցու համոզվածությամբ ու համառությամբ Կատրամիդեն փնտրեց քաղաքի համայնապատկերը ծրարող մետաքսաշրշուն հարսնաքողը, աչք ածեց աջ ու ահյակ. չեմ գտնի, ինչը չկա, ասաց դառնությամբ: Նա կնճիռներ նշմարեց ճակատին ու մաշկի վրա, ծերանում ենք, ավելացրեց, ես ու Անին ծերանում ենք միաժամանակ: Ընտրեց Վերին փողոցը: Սա ծայր էր առնում հեռավոր արվարձաններից և, ինչպես Ախուրյան գետ, ծունկ տալով հոսում էր Շահաստանի միջով: Եվ ինչպես Ախուրյան գետ, նա սկզբում նեղ ու ծուռումուռ էր, հետո, բազմաթիվ վտակ-զուկակներ ընդունելով, լայնացավ, մեծացավ, սալարկվեց: Դրան համապատասխան փոխվեցին ափերին բուսնած տները, սկզբում ցածլիկ ու գետնափոր, ապա միահարկ, երկհարկանի, նույնիսկ եռահարկ առանձնատներ` բակ ու պարտեզով, կավաշաղախ ցանկապատերով միմյանցից բաժանված:

Թագուհին` վեհաշուք ու սիգաճեմ, գլուխը` հին դարաշրջանի մարմարյա քանդակ, քառսուն ճյուղ-ծամով, լայն ճակատով, որի վրա հազիվ նշմարելի կնճիռները, որ համարում էր ծերության ներխուժում, բոլորաձիգ ընդգծում էին խոհունություն ու խելք: Սև, խոշոր աչքերը` կամարակապ խորան, մարդ ընկներ` կկորչեր հայացքում, և շուրթերն ակամա աղոթք կմրմնջային. անբիծ ճերմակության ու մաքրության սրբապատկերի էր հանդիպել, կաղոթեր, ասես եկեղեցու խորանն էր ընկել, և միայն խաչ ու աղոթքի զորությամբ դուրս կգար այնտեղից: Հայոց թագուհին անցնում էր Անիի արվարձանով, հագուստը` նոր ու արքայական, որով նրան հուղարկավորել էին մեկուկես դար առաջ, քայլում-անցնում էր: Արվարձանը` հին ու խարխուլ, ճանապարհը` ծուռումուռ ու դարուփոս, վրան` մեկ-երկու շաբաթվա չչորացած ցեխ ու անձրևալիճ, զգեստը` երկար ու ժանյակավոր, տարօրինակորեն չէր թրջվում, կեղտոտվում ցեխաջրերում:

Խրճիթների տափակ ու կավածածկ տանիքներին կին ու երեխա մի ծվեն աղուն, բուրդ ու չիր էին չորացնում և թաքուն ծիկրակում անծանոթ կնոջ ետևից, և հետաքրքրասեր դեմքեր երևացին դուռ ու լուսամուտից, բակ ու թոնրատնից: Խուլ ու ամայի փողոցը հանկարծ մարդաշատ դարձավ, և ամենքի դեմքին` թագուհու թիկունքը ծակող հայացք: Կատրամիդեն քայլում էր ցնցոտիավոր մարդկանց չտված հարցերի ու ծակող հայացքների միջով:

- Ազնվականի գարշապար առավ արվարձանը, - ասացին, - թե բարի է, փառքդ շա՜տ, Աստված … կթեթևացնի ծառայություն ու խարջ, թե չար է, - ասացին, - գլուխներս առնենք, փախչենք, աշխարհի վե՜րջը եկել է:

Թուրք-սելջուկ կամ քուրդ հարկահան ու ոստիկան տեսած ծայրամասը, հարմարված, վարժված ամենօրյա քաղցին ու աղքատությանը, հորձանք տվեց, խմբվեց, խառնվեց թագուհու շուրջբոլորը, մի աչքում` հույս, մյուսում` անորոշ հուսահատություն, կիպ մոտեցավ, չդիպավ, չէ, չհամարձակվեց դիպչել նրան` հանկարծ տեսիլքը չցնդի, չմարի կոշտուկոպիտ ձեռքերի շոշափումից: Նրանք առանց բառերի, սեղմված շուրթերով խոսում էին: Կատրամիդեն լսեց, հասկացավ և արձագանքեց նույն անբարբառ արտաբերմամբ, նաև առանց ձեռք-լեզվի, միայն հայացքի փոխանակությամբ:

- Արևի կարոտ ենք, - ասացին անշարժ շրթունքներով, - ստվերիդ տակ թող տաքանանք:

- Ինձ հետ չեք մրսի, - ասաց թագուհին, - ես ձեր կորուսյալ հիշողությունն եմ:

- Թուրք-սելջուկի ժամանակն է, - ասացին, - բարությունը վերացել է, դու, ի՞նչ է, էն աշխարհի՞ց ես հայտնվել:

- Գուշակեցիք, - ասաց, - Կատրամիդե թագուհին եմ: Ե՛ս կառուցեցի Մայր Տաճարը:

- Տեսել ենք կեղծ մարգարեների, - ասացին, - թե թագուհի ես, ցույց տուր շնորհքդ:

Բերին երեսուն տարվա դիվահար կանգնեցրին առաջը, թե` առողջացրու, սուրբ Մարիամ Աստվածածին: Խեղճի ձեռքն ու ոտքը պարանով կապել էին, որ իրեն կամ ուրիշին չվնասի: Հենց դևը մեջն արթնանում էր, քար ու հող էր առնում գլխին, լլկվում, ծվատվում, դեմք ու հագուստի վրա պատռվածքներից ու ճանկռվածքներից ծորում էր արյունը, արնաշաղախ բակից բակ էր թռչկոտում, թե դուռը բաց էր` բաց դռնից, թե փակ էր` պատուհանից ու երդիկից սողոսկում, մտնում էր տները, ինքը չէր, չէ՛, սովորական պահերին նա խեղճ, վախեցած ու հանգիստ էր, իր միջի դևն էր գլուխ հանում, մարդկանց լեղաճաք անելու չափ ֆշշացնում, սուլում էր, հետո հանդարտվելով շուտասելուկ բառերի տեղատարափ թափում հավաքվածների գլխին.

- Սուփրա գցեք, հարսնիք էնենք խաչ թագավորին,

Նշանածս Անին էր, ճաք տվավ, բլավ գլխուս …

Հետո պարում էր հողմավար, փետում մազերը, անիմաստ մեղեդի սուլելով աչք ածում տների քունջ ու պուճախը, նշանածս գդնելու էգա, ասում էր, թաքցնել, պայել եք, հետո չգտնելով, հողմակոծ դուրս էր թռչում, հաջորդ տուն ու բակում կրկնում նույնը:

Կապված-կապկպված բերին, կանգնեցրին թագուհու առաջ, սա` ծուռվիզ ու անորոշ ժպիտով, սա` դեմքը ծվեն-ծվեն հագուստի պես հազար տեղից պատառոտված … Աչքերն անիմաստ փայլում են, ո՜նց են փայլում, դեսուդեն ընկած քարուխիճ է որոնում` վերցնի, գլխովը տա, ձեռքի կապերը խանգարում են: Շուրթերին կապ ու փականք չկար: Նրանք բացվել-փակվելիս' ֆշշոցի պես կրկնում են դաջված, կաղապարված հանկերգը.

- Սուփրա գցեք, հարսնիք էնենք խաչ թագավորին …

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված