Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 

Ամենատարօրինակ հարսնախոսությունը. Վահրամ Փափազյանի և իր կնոջ` Թինայի հանդիպումն ու ամուսնությունը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» գրքից /հատոր առաջին/ (Կարդացե՛ք  նաև`  «Վահրամ Փափազյանի և Արուս Ոսկանյանի սիրո պատմությունը», «Աֆիշաների վրա հայտարարված սատանաները սկսեցին պարել արյունակալած աչքերիս առջև». Վահրամ Փափազյան») մեկ փոքրիկ հատված:

Մի օր Լիվադիայում, մի նկարահանման ժամանակ, անցնում էինք գեղեցիկ այգիների մոտով: Մեծածախ նկարահանում էր այդ օրը. ութսունից ավելի դերասաններ էին մասնակցում: Քաղաքական խառը դեպքերի պատճառով այդ նկարը անհնարին եղավ լրացնել, և չեմ էլ հիշում, թե ինչպես էր կոչվելու, որի մեջ, սակայն, ես անձնավորում էի մի շենշող երիտասարդի: Ֆրակով էի, և աշնանային այդ օրը Ղրիմի հարավային ափերում անտանելի շոգ էր: Խաղողի գեղեցիկ ողկույզները երևում էին զմրուխտի նման կանաչ տերևների արանքից, և ճպուրի միալար քնաբեր ճռռոցը կարծես հանգստի էր հրավիրում բոլորիս: Օ՜, ինչքան վաղուց ես չէի ունեցել այդ հանգիստը: Ինչպիսի՜ այգիներից էի անցել ես, ինչպիսի՜ ոսկեողկույզ խաղողներ տեսել և երբեք չէի նայել ճանապարհի եզերքին և գոնե մի հատիկ ճաշակել: Եվ իջա մեքենայից: Գողեգող անցա ցանցալարերի միջով ու մտա այգուց ներս: Իմ ընկերներից մի քանիսը հետևեցին ինձ: Մի հինգ րոպե հետո նկարահանումը փոխվեց մի կատարյալ կողոպուտի, երբ ութսունի չափ ծարավ բերաններ, լայնածավալ այգու թփերի տակ ծածկված, սկսեցին ճաշակել այդ գեղեցիկ ողկույզները, որոնք կարծես տեր- տիրական չունեին: Տարօրինակ է. երկիրը արտադրում է իր պտուղները բոլորի համար, կարծես բոլորը մարդունն է, և ո՞ր պտուղը չունի տերն ու տիրականը այս աշխարհում: Ի՜նչ անհեթեթություն: Այնտեղ, որտեղ հասարակ աղվեսը գիշերվա մթին անխափան, անարգել հագցնում է իր ծարավը այդ ողկույզներից, մարդուն չի թույլատրված նույնը կատարել օրը ցերեկով, թեկուզ տանջվելիս էլ լինի անտանելի պապակից, երբ պառկած վազերից մեկի տակ այսպիսի խորհրդածություններով ագահությամբ ոչնչացնում էի ողկույզ ողկույզի հետևից` սկսվեցին սուլոցներ, աղաղակներ, ընկերներս մազապուրծ փախան այգուց ու ապաստանեցին մեքենաների մեջ, իսկ ես, հալածված երկու պահակներից, ցանցալարերի միջից շտապ դուրս գալիս վիրավորեցի դեմքս և արյունակալված վիճակում, ծուղակն ընկած աղվեսի նման, բռնվեցի երկու հուժկու պահակներից: Փախչելու անհաջող փորձեր, որ կատարեցի` առիթ տվեց նրանց բարձրացնել ինձ իրենց ուսերի վրա ու տանել Լիվադիայի կառավարչի գրասենյակը` հակառակ ռեժիսորի բողոքներին, որը հետևում էր ինձ: Բանն այն է, որ նախկին ցարական այդ այգիները մինչև այդ օրն էլ մի տեսակ պետականացման էին ենթարկված` շուտով դառնալու համար Հարավային Ղրիմի ամենաընտիր սովխոզներից մեկը: Գրասենյակում տարեց ու համակրելի մի մարդ, կարճառոտ հանդիմանանքից հետո, նույն այդ պահապաններից մեկի հետ ինձ ուղարկեց իր բնակարանը, որ հեռու չէր, լվացվելու, դեմքիս բավական խոր ճանկռվածքները դարմանելու, հանգստանալու, նախապես հեռախոսով ինձ հանձնարարելով ինչ-որ Թինայի: Միաժամանակ ավելացրեց, որ եթե խաղող ուզում էի ուտել, ապա պետք է թույլտվություն խնդրեի այգի մտնելուց առաջ և ոչ թե դաստիարակված երիտասարդին անվայել այդպիսի խուժանային արարմունք կատարեի: Այս բոլորը ասվեց սիրալիր, կես կատակ, կես լուրջ տոնով և ինձ հասկանալի լինելու համար` ռուսախառն ֆրանսերենով:

Նկարահանումը խափանվեց. ես ի վիճակի չէի այդ տեսքով խաղալու: Դեմքիս ճանկռվածքներից արյունը հոսել էր օսլայած սպիտակ շապիկիս վրայով մինչև մետաքսյա ժիլետը, ֆրակիս պոչերից մեկը մնացել էր այգու ցանցալարերի վրա, տաբատս պատռված էր մինչև ներքև: Եվ ես այդ վիճակում, անպոչ կաչաղակի նման, մտա մի տասը րոպե առաջ ինձ բոլորովին անծանոթ մի ընտանիք, որ շուտով իմը պիտի լիներ: Այո՛, ընթերցող, հեղհեղուկ բախտը, ինձանից անկախ, այդպիսի խուժանային կերպարանքով մտցրեց ինձ այդ տունը, որպես փեսա, որ այնքան բծախնդիր էի արդուզարդի, կենցաղավարական հարցերի նկատմամբ, մտքովս էլ չէի անցկացրել երբևիցե ընդհանրապես փեսայանալ, իսկ ճակատագիրը այդպիսի խաղք ու խայտառակ վիճակում էր ներկայացնում ինձ իմ կյանքի ապագա ընկերուհուն` այդ աստիճան անօրինակ հարսնախոսությամբ:

Թինան ու նրա փոքրիկ քույրը, ինչպես և քնքուշ մայրը լվացին, մաքրեցին, վերքերս կապեցին և անպոչ ֆրակովս ու պատռած տաբատովս ինձ նստեցրին ընթրիքի սեղանին, որովհետև օրն արդեն մթնում էր: Պարզվեց, որ ինձ ճանաչում էին էկրանից: Ուրախ ընթրիքը և զվարթ խոսակցությունը շարունակվեց մինչև ուշ երեկո, երբ Թինայի հայրը, որ այդ հիմնարկի ծառայողն էր, իր կաբրիոլետով ինձ բերեց Յալթայի հյուրանոցը:

Հաջորդ օրը, շնորհակալություն հայտնելու համար, ինքս այցելեցի նրանց, մի գեղեցիկ ծաղկեփունջ դնելով Թինայի ոտների առաջ, որի մասին ամբողջ գիշերը մտածել էի, մի մեծ տուփ քաղցրավենիք էլ մորը, և ամենահետաքրքիր խաղալիքներով, որ կարողացել էի գտնել Յալթայում` ուրախացրի նրա կրտեսեր քրոջն ու փոքր եղբայրներին: Նրանցից ամենափոքրը մեր երկրի ամենահայտնի օդաչուներից մեկն է հիմա, իսկ միջնեկ եղբայրը` Վանյան, պաշտոնավարում էր Կիրովում:

Մի շաբաթ անց ծնողներից խնդրեցի իրենց դստեր` Վալենտինա Ֆեոդորովնա Կաուրովայի ձեռքը, մի տասն օր անց էլ ամուսնացանք Լիվադիայի գեղեցիկ մատուռում, բազում հյուրերի ներկայությամբ, ինձ խաչեղբայր ունենալով Չուբարին և դերասան ընկերներիցս երկուսին:

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Ամենադիտված