Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Թե ինչպես հայկական բեմի Դոն Ժուանը հանդիպեց իր Սգանարելին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» գրքից /հատոր առաջին/ (Կարդացե՛ք նաև` «Նստած հայելու առաջ՝ գրիմ էր անում, երբ հանկարծ… սրտի կաթված. Համբարձում Խաչանյան», «Ամենատարօրինակ հարսնախոսությունը. Վահրամ Փափազյանի և իր կնոջ` Թինայի հանդիպումն ու ամուսնությունը» «Վահրամ Փափազյանի և Արուս Ոսկանյանի սիրո պատմությունը») մեկ փոքրիկ հատված:

Այն ժամանակ ես չէի սափրվում, և օրընդմեջ իմ կերպարանքի հարդարանքը վստահում էի վարսավիրին: Մի օր էլ մտա վարսավիրանոց: Դժգոհ էի հայ սիրողական խմբից, ցավում էի, որ ձեռնարկել եմ այդպիսի համաշխարհային նշանակություն ունեցող երկու պիեսների բեմադրությունը և մտատանջ անտարբերությամբ թույլ էի տվել երիտասարդ վարսավիրին օճառել իմ դեմքը, որի սովորականից ավելի մեծ քիթը հայելու միջից անհանգստացնում էր ինձ: Սակայն, նրա ծայրաստիճան խնամքոտ վերաբերմունքը դեպի իմ անձը, փափուկ և դյուրազգաց ձեռքերի հպումը այտերիս, և ինչ-որ մի դյուրահաղորդ ֆյուիտ նրա անձից` խաղաղ մի հեշտանքով հետզհետե պարուրում էր ինձ. ակամայից դիտեցի նրա դեմքը հայելու միջից: Նրա շեշտված ու բարի քթի երկու կողմերից մի զույգ գորովագութ աչքեր նայում էին ինձ: Ո՜վ էր այդ տղան. ինչո՞ւ էր նայում ինձ: Իմ լուռ հարցերին պատասխանեց նա, որ քանիցս տեսել էր ինձ էկրանում և բեմում: Հայ էր, վաղուց Տրապիզոնից գաղթած ընտանիքի զավակ և իր համեստ մայրիկի միակ նեցուկն էր` հիմա Համբարձում Խաչանյանը: Դա մեր տաղանդավոր և քո այնքան սիրած արտիստ Խաչանյանն էր, որի երազն էր, ինչպես ասաց ինձ, դերասան դառնալ: Խորհուրդ տվեցի նրան երեկոյան իսկ գալ փորձերին` հայ սիրողների մոտ. և որովհետև դժգոհ էի առաջին գերեզմանափորը խաղացող սիրող դերասանից` առաջարկեցի Խաչանյանին փորձել այդ դերը: Ապշեցի: Ապշեցին և ներկաները: Լավագույնը անհնարին էր գտնել այդ դերի համար, և եթե նա առանց փորձի, միայն մի ընթերցումով կարողանում էր անել այդքանը, ի՞նչ չէր կարող անել նա, եթե նվիրվեր արվեստին, որի համար, ինչպես տեսնում էի, կոչված էր Համբարձումը: Ավելի հաստատ կշռելու համար նրա հնարավորությունների չափը, մի պահ դադարեցրի փորձը և առաջարկեցի Համբարձումին Պոլոնիուսի դերը: Իմ ապշությունը փոխվեց հիացմունքի, որովհետև նա իրոք, որ խաղաց այդ դերը, թեև կարդաց միայն: Հաջորդ օրը, երբ նրա սարսափած մայրը եկավ ինձ մոտ` խնդրելով արձակել որդուն, որ միակ նեցուկն էր ընտանիքի, ես անկարող էի արդեն այդ անել և մերժեցի, որովհետև Համբարձումն արդեն թատրոնինն էր:

Ներկայացումից հետո Խաչանյանը ընկերացավ ինձ` դեպի Յալթա: Հնար ստեղծեցի նրան մասնակցել նկարահանումներին` էպիզոդիկ դերերով. նա ճամփորդեց ինձ հետ, ուր ես գնացի, եղավ իմ ստվերը, աշակերտն ու մտերիմ բարեկամը` դառնալու համար իմ տաղանդավոր խաղընկերը, բերեցի նրան վերջապես Հայաստանի մայրաքաղաքը, վերածնված, նոր Հայաստանի մայրաքաղաքը: Ես առիթ կունենամ դեռևս վերլուծել Խաչանյանի հազվագյուտ արվեստը, երբ իմ կյանքի պատմության թելը հասնի այն երջանիկ թվականին, ուր առաջին անգամ ես մտա Հայաստանի պետական թատրոնի դռնից որպես հայ մարդ, հայ անհատ ու հայ դերասան:

Նյութը`  Ք. Ա. –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված