Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Վիրավոր ամբոխը լվաց դեմքերի, թևերի, հագուստի վրայի չորացած արյունը. Արմեն Մարտիրոսյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» (կարդացե՛ք նաև`  «Թագուհին հարություն առավ մեռելներից, որ հիշողության թելը կորցրած դիվահարներին բուժի», «Ճակատամարտելու ձեր հերթն է, արթնացրե՛ք քարերի զորագունդը. Արմեն Մարտիրոսյան») եռահատոր վիպերգությունից մի փոքրիկ  հատված:

Իշխանք ապստամբք, գողակիցք գողոց, կծլիք, կծծիք, ժլատք, ագահք, յափշտակողք, աշխարհաւերք, աղտեղասէրք, ծառայիցն համամիտք:

ԽՈՐԵՆԱՑԻ

Լեզվակի յուրաքանչյուր հարվածի հետ վանահայրը պարզում էր աջը, և նրա ափից օրհնությունը գետի պես հոսում էր: Վիրավոր ամբոխը լվաց դեմքերի, թևերի, հագուստի վրայի չորացած արյունը: Զանգի տագնապալի ղողանջները թակեցին հեռավոր ու մերձավոր տների դռներն ու լուսամուտները:

- Ո՞վ է, - վախվորած հարցրին ներսի կես քուն, կես արթուն մարդիկ:

- Ես եմ` Տաթևի գուժկանը, - ասաց դրսից, - ով քնած է, արթնանա, ով արթուն է, կապի զենք ու զրահ, ձի հեծնի և ճամփա ընկնի Տաթև:

Խոսողի ձայնը ծանոթ էր ներսի բնակիչներին, տներում նահապետներ կային, տարիներ առաջ լսել էին սրտաճմլիկ ու սարսափազդու թակոցը: Նրանք արթնացրին քնած զավակներին, պատվիրեցին կապել ունեցած-չունեցած զենք ու զրահը, ձի հեծնել, թե կար, թե չկար, հետիոտն վեր կենալ, գնալ:

Ջուրջ սպարապետն արթնացավ չկամորեն, հորանջեց, շուռումուռ եկավ, փորձեց նորից քնել: Նրա ոտքի տակ հողը երերում, ցնցվում, փախչում էր: Անկողնում Ջուրջն ամեն գիշեր զգում էր երկրաշարժը: Սովորեց ամենօրյա ցնցումի տակ քնելուն: Այդ գիշեր, սակայն, տագնապալի ազդանշաններն ամենաուժեղն էին նախորդ բոլոր տարուբերումների հետ համեմատած: Նախ թռցրին-տարան վրայի վերմակը, հետո ներքնակը, հետո պոկեցին մահճակալի տախտակների գամերը, ցաքուցրիվ արին խարիսխ ու հենարան, և Ջուրջը հասկացավ, ըմբռնեց, գլխի ընկավ, որ ինքը բարակ գիշերազգեստով անհենարան պառկած է բաց օդում, տարուբերվում է:

- Հեյ վա՜խ, - ասաց, - օրհասը մոտիկ է, ես տագնապի զանգին Հասանի թագավորելուց ի վեր սպասում էի:

Ոտնատակի հողը, որքան փարձեց օդում լողալով հասնել, հեռանում էր: Ջուրջն արու զավակի պակաս զգաց: Ժառանգ ծնվեր, հենարան էր որ կար, ժառանգ-հենարանն էր պակասում իր և հողի միջև: Ինքն ու Սիսական տոհմը կշարունակվեն, ժառանգ-հենարանն է պակասում շարունակվելուն: Հիմա, երբ անհենարան, բարակ գիշերազգեստով լողում է օդում, Ջուրջը մտաբերեց պառավ գուշակին: Ճմրթված պառավ էր, եկավ, դեմքին հարթ տեղ չկար, վերից վար կնճիռ էր ու ծակոտկեն չեչաքար:

- Աջ ձեռքդ դիր բռիս մեջ, - ասաց, - ես կգուշակեմ ճակատագիրդ:

Ձայնը նույնպես նրա դեմքի նման էր` կնճռոտ էր ու ծակոտկեն չեչաքար: Եվ Ջուրջի ճակատագիրը` որ մութ ու խորհրդավոր էր թվում ամենքին, ծակոտկեն չեչաքարի միջով անցավ, զտվեց, մաքրվեց, չորուկ պառավի աչքերում երևաց պարզ ու հստակ ջրի պես:

- Սա քո կյանքի գիծն է, - ասաց պառավը, - երկար ես ապրելու, տեր սպարապետ:

Լռեց: Ջուրջն զգաց` իր ճակատագրի մեջ պահեր կան, չորուկ պառավը տեսնում է, չի արտաբերում բառերով, ակնհայտ է, չի ուզում վշտացնել Ջուրջին:

- Էլ ինչ կա, - նետեց նա, - ցավ պատճառելուց մի վախենա, կդիմանամ:

- Ամլության անեծք է, տեր սպարապետ, - կմկմաց պառավը, - և անեծքը բռնել է … անժառանգ ապրելու ես:

- Դա իսկապե՞ս գրված է, ծեր վհուկ, թե դու հորինում ես չարակամ, - դառնացավ Ջուրջը, - թե հորինում ես, վերջդ եկել է …

- Իմ արհեստում սուտը բացառվում է, ես կարդում եմ այն, ինչ գրված է ի վերուստ: - Նա կոպերի կնճիռների միջից ոտից գլուխ չափեց Ջուրջին, - ափիդ մեջ, սպարապետ, ամեն բան լույսի պես երևում է:

Նրա ծակող հայացքի տակ Ջուրջը յոթ անգամ պակասեց սեփական քաշից, ուժը հատավ յոթնապատիկ, կծկվեց, փոքրացավ, ինքը, թեթև փետուր, օրորվելով ընկավ մահճակալին:

- Ամեն ինչի պատրաստ էի, - կմկմաց, - միայն դա` այդ բանը, չլսեի …

Ծեր գուշակը, նրա ձեռքի գիրքը կարդալով, ակամա արևերես էր հանել սպարապետի հոգում բուն գտած և նրան օր-օրի մաշող, քայքայող անձրևորդը: Այդ օրը և դրանից հետո պառավի խոսքը, հավերժական անձրև, իջնում-թափվում էր նրա մարմնին, և ներսի անձրևորդը սնվում-մեծանում էր:

Նորավանք մեկնեց, մի քանի ամիս փակվեց մենախցում, ծոմ պահեց, ապաշխարհեց, հազար ու մի հեքիմի դուռ բախեց անեծքի տակից դուրս գալու, ճար ու հնար չեղավ, անեծքը զորավոր էր, զոհին բռնել էր բկից, բաց չէր թողնում: Առաջ ծառը դողում էր նրա ոտնաձայնից, քամին արտասվում, շշուկը չծաղկած, չբացված քարանում էր մարդկանց շուրթերին … Ո՞վ է ինքն այժմ. ուրիշների աչքում դեռ Սյունյաց սպարապետ է, իր աչքում` Նորավանքի երդվյալ ճգնավոր: Մի մահճակալ-հենարան ուներ, փշրվեց, փախավ իր տակից:

Նյութը`  Ք. Ա. –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված