Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Իր իսկական վիճակն էր` անհող, աներկիր ու անժառանգ. Արմեն Մարտիրոսյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» (սկիզբը` «Վիրավոր ամբոխը լվաց դեմքերի, թևերի, հագուստի վրայի չորացած արյունը. Արմեն Մարտիրոսյան»: Կարդացե՛ք նաև` «Թագուհին հարություն առավ մեռելներից, որ հիշողության թելը կորցրած դիվահարներին բուժի», «Ճակատամարտելու ձեր հերթն է, արթնացրե՛ք քարերի զորագունդը. Արմեն Մարտիրոսյան») եռահատոր վիպերգությունից մի փոքրիկ հատված:

Տագնապի զանգը, զորավոր ու տարածուն, բռնել է սար ու ձոր, ամեն մարդ-արարածի և Սյունյաց ավագանու քիթ-կոկորդից բռնել է, չի պոկվում, շնչառություն է, Սյունիքն ակամա ներշնչում, արտաշնչում է հուսակտուր ղողանջները, վիրավոր երկրի կանչ է, վիրավոր երկրի խաբրիկ: Շնչում, արտաշնչում է:

- Օգնություն հայցող մարդու աղերսանք չէ, վիրավոր երկրի կանչ է, - քրթմնջաց Ջուրջը, - գնամ, չգնամ: Ախր, երբ հողը կանչում է, ներկայանալը պարտադիր է ու անհետաձգելի:

Եվ հանկարծ նա մտածեց, որ դա հավանաբար ամլության անեծքի ջրապտույտից դուրս գալու ելք է, վանքի կանչ է, ուրեմն, Քրիստոսի կամքով է: Աստծո որդին բուժում էր բորոտներին ու ամուլներին, ինքը մինչև ուղնուծուծը հավատացյալ է: Նորավանքում ճգնավորելով ասասում էր Քրիստոսի հայտնությանը, գար, բուժեր սիրտ մաշող անձրևորդից, գար, ժառանգ պարգևեր, թեկուզ նույն օրը մեռնեին ինքն էլ, իր կինն էլ … Հողի կանչն է, Քրիստոսի չափ, գուցե նրանից էլ զորավար է, իրեն կբուժի, հաստատ է. դուրս կբերի ամլության անեծքից: Եվ Ջուրջը նայեց իր սնարին տարուբերվող աստվածամոր պատկերին: «Գնամ, չգնամ, - հարցրեց աստվածամորը, - երկրի վերքերը շատացել են, և իմ կարիքը նորից զգացվում է»: «Գնա, - ճոճվելով հաստատեց սրբապատկերը, - մարդկանց մեջ անունդ կփառավորվի … բարի համբավը հարազատ ժառանգ ունենալու պես է, սերնդեսերունդ կերթա, կշարունակվի»:

Աստվածամոր այդ մի հատիկ խոսքին էր սպասում. հագավ, կապեց զենք ու զրահ, հեծավ հրեղեն ձին: Այդպես սպառազեն, նա նախկին սպարապետն էր, որի տեսքից թշնամին սարսափում էր, փախչում խուճապահար, բարեկամը պատկառում:

Սյունյաց ավագանին արդեն հավաքվել էր Տաթևի վանքում: Այստեղ էին և՛ Հասան թագավորը, և՛ Կատա թագուհին: Եվ նրանք, և շինականների բազմությունը, և հավաքված զորք ու զորականը զարմանքով նկատեցին քառատրոփ արշավող հեծյալին: Նրա առջև չբացեցին պարսպի դարպասը, դրա հարկը չկար: ջուրջի հրեղեն նժույգը թռավ պարսպի վրայով, եկավ-բազմեց տասներկու Առաքելոց եկեղեցու զանգակատանը: երկնքում ավելի լավ էր, վեհարանում հավաքված իշխաններին և մոտ էր, և հեռու, և իր իսկական վիճակն էր` անհող, աներկիր ու անժառանգ: Վեհարանում նրա բարձը Հասան թագավորի աջ կողմում դատարկ էր, այդպես մնաց ամբողջ ժողովրդի ընթացքում: Վերջապես, երբ բարձերն զբաղվեցին օրինավոր և անօրեն տերերով, թագավորն ավագանու արտագնա հավաքն սկսելու նշան արավ: Կանչեցին Շնորհեքի Գլակ քահանային: Նա սելջուկի հարձակման գիշերը գյուղում չէր, բայց եկավ, ծանր ու մեծ կանգնեց կենտրոնում և ականատեսի վստահությամբ պատմեց, ինչ խելքը փչեց այդ րոպեին: Եվ ճշմարիտ ու անիրականը գունդուկծիկ խառնվեցին, ուռուցիկ պատմություն էր, ամեն մանրուք չափազանցնող, խոշորացնող ոսպնյակ, և դա արվում էր իշխաններին գրգռելու, հուզելու նպատակով, և Շնորհեքը, կարծես, Անի քաղաքն էր, ուռուցիկ ոսպնյակի տակ երևաց` տասը հազար զոհ էր տվել մի գիշերում: Գլակ քահանայի պատմածով այդքան անլուր էր ողբերգությունը, և պատմությունը գնում-ծավալվում էր: Գնաց-ծավալվեց, քար լիներ, կհալվեր, կարտասվեր, վանքի պատերին հուզմունքի շառագույն և քրտինքի շերտեր երևացին … Իշխանների ականջը խուլ, աչքերը` կիսափակ, քար չէր, միս ու ոսկոր էր, ավելի դիմացկուն դուրս եկան: Նրանք փաթաթված էին հոգու անտարբերության քողով, և քողը հրակայուն էր, անջրաթափանցիկ ու անզգա …

- Ենթադրենք չկամ, - քրթմնջաց Ջուրջը, - Զանգակատան իմ տեղն ամենից հարմարն է: Եվ տեսնում եմ հավաքի մասնակիցներին, և լսում նրանց խոսքը: Սպասենք հայոց լեզվի մեծերի վերջնական վճռին:

- Շնորհեքում արտառոց ոչինչ չի կատարվել, - ասաց Վարաժ իշխանը, - քահանան մանրամասն ներկայացրեց անցուդարձը: Տագնապի գուժկանը հնչել է անտեղի, և մեզ անժամանակ հավաքել:

- Շնորհեք գյուղ, առհասարակ, չկա Սյունյաց գավառներում, - ասաց Թողթունը, - բոլոր շեները հինգ մատիս պես գիտեմ:

- Շնորհերք գուցե և կա, - ասաց Զաքեն, - բայց կարևոր չէ, գյուղն ի՞նչ գործ ունի մեր արտագնա հավաքի հետ:

- Մեղավորը մանուկ ու խմորամիտ վանահայրն է, - ասաց Թողթունը, - իզուր տագնապի կոչնակ հնչեցրեց, խռովեց գիշերային մեր անդորրը: Սարսռազդու ղողանջները փոթորիկ էին մի բաժակ ջրում:

Նյութը`  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված