Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Իր գիրքը համարում է «բանավոր պատարագ» և «ԱՆԱՐՅՈՒՆ ԶՈՀ». Պարույր Սևակը` Գրիգոր Նարեկացու մասին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Պարույր Սևակի «Գրիգոր Նարեկացի» (տես նաև՝ «Նա կերտեց նաև իր «Մատյան»-ը, որը մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է», «Գրիգոր Նարեկացուն մեղադրում էին աղանդավորության մեջ», «Նա նման է հորիզոնի… երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող». Գրիգոր Նարեկացի») հոդվածը, որը ընդգրկված է նրա «Երկերի ժողովածու 3»-ում:

Նարեկացին բազմաթիվ կերպերով է բնութագրել իր գիրքը, բայց ընդհանրական է «Մատյան ողբերգություն» խորագիրը: Այս «ողբերգությունը» նրա լեզվով նշանակում է «լացերգություն», «ողբասացություն»: Բայց այդ գիրքը, ըստ էության, նաև ողբերգություն է՝ բառիս ժամանակակից իմաստով: Այդ ողբերգության հարյուրավոր բնորոշումներն էլ տալիս է ինքը: Վերհիշենք դրանցից մեկը. «ՄԻԱՊԵՍ ՄԱՏՆԷ ԿՈՐՍՏԵԱՆ ԵՎ ԶՂՋՈՒՄՆ ՈՒԺԳՆԱՊԵՍ ԵՎ ՄԵՂԱՆՉԵԼՆ ՄՈԼԵԳՆԱԲԱՐ»: Նարեկացու ողբերգությունն էլ հենց այն է, որ ինքը ինչքան մոլեգնաբար մեղանչում է՝ նույնքան էլ ուժգնապես զղջում, և ինչքան ուժգնապես զղջում է՝ նույնքան էլ, հենց դրանով իսկ, մոլեգնաբար մեղանչում՝ ուժգնապես զղջման նոր առիթ տալով: Այս պատճառով էլ նա, մեղանչելիս թե զղջալիս, իրեն միշտ զգում է «հավասարապես կորստյան մատնված», մի ահռելի վիճակ, ուր թվաբանական չորս գործողություններից երկուսին է միայն ենթակա՝ գումարմանն ու բազմապատկմանը, և նույնքան էլ կարոտում է մնացած երկուսին՝ հանմանն ու բաժանմանը:

Այս` մշտապես եռացող ու երբեք չպարզվող, շարունակ խառնվող ու բնավ չձուլվող դրությունն էլ հենց Նարեկացու ԲՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆ Է:
Պատճառն այն է, որ Նարեկացին՝ այսքան բարձր գին տալով փոքրին, միաժամանակ ոչ միայն չի գոհանում փոքրով, այլև ձգտում է ամենամեծին: Նա ձգտում է առնչվել աստծուն «ոչ այնքան հույսի հանգույցով, որքան սիրո կապով», այլ կերպ ասած՝ ոչ միայն ներվել, այլ միանալ Հորը կամ որ միևնույնն է, նրա Որդուն: Դիմելով Հիսուսի «աջոյն սրբոյ»՝ նա պահանջելու պես հայցում է. «ԲՆԱԿՎԻՐ ԻՄ ՄԵՋ ԵՎ ՄԻԱՑԻՐ ԻՆՁ»:

Մեր իմացած բոլոր մեծերի համեմատությամբ նա ծերանում է ամենից և ամենքից պակաս, որովհետև երգիչն է չծերացողի՝ ՈԳՈՒ, և այդ բնագավառում չունի զույգ ու մրցակից՝ ոչ միայն իր ժամանակի մեջ և ոչ էլ միայն իր ազգակիցների: Աստվածամերժությունն է թափառում աշխարհով, այլևս չեն հավատում ոչ մեղքերին ու քավությանը, ոչ էլ հրեշտակներին ու սատանային, բայց մարդը մնում է մարդ՝ իր հոգեկան ներհակություններով, իր անվախճան հակամիտությամբ, նա եղել-մնում-մնալու է վայրը այն ահեղագույն ճակատամարտի, որ կոչվում է ԻՆՔՆԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ուստի և Նարեկացին հարազատ ու հասկանալի է նրան՝ իր հավերժական պատերազմով:

Լինելով հակամիտության ու հակամարտության բանաստեղծը, Նարեկացին, բնականաբար, հակադրությունների (ուրեմն նաև համապատասխան փոխաբերությունների և մակդիրների) վարպետը չէ միայն, այլև հանճարը: Լինելով հեղինակը «յանձնառական համայնապատում խոստովանության»՝ նա տերն է աներևակայելի երևակայության:

Սովորական աչքերի փոխարեն նա կարծես ունի երկփողանի հեռադիտակ, որի մի կողմից նայելիս տեսնվելիքդ մեծանում է և մոտենում, իսկ հակառակ կողմից նայելիս հեռանում է ու հավաքվում: Իսկ որտեղ երևակայությունն է, այնտեղ էլ չափազանցությունը: Եվ Նարեկացին՝ բանաստեղծական չափազանցությունների ինքնիշխան տերն ու լիազոր տնօրենը, օժտված է մի հոգով, որ նման է գոգավոր հայելու. ոսպնյակը հավաքում է ամենահեռավոր և միմյանցից զատված ճառագայթները և միացնելով կենտրոնացնում մեկ կիզակետում: Այսպես է, որ ծովի ջրերը փոխվում են թանաքի, բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը՝ թղթի, անտառները՝ գրիչների, և սակայն դարձյալ չեն կարողանում գրանցել բանաստեղծի ողջ ասելիքը: Այդպես էլ եդեմն ու երկիրը ողողող չորս հորդահոս և ջրառատ գետերը լցվում են բանաստեղծի աչքերը, բայց չեն կարողանում զովացնել նրա անհանգչելի բոցը: Եվ այդպես է նա իր լացը լալիս ոչ թե իր զույգ աչքերով միայն, այլ «ընծայաբերում է գլխի յուրաքանչյուր մազով»...

Ահա թե ինչու իր գործի մասին կարելի է ասել այն, ինչ ինքն իր մեղքի մասին է ասել. «Իմ գործերի չափն ու քանակը որոշելու համար ավազակույտերը վերջացան, և պակասեցին նրանց անբավ շեղջերը՝ հաշվելու կուտակումներն իմ»...

Ինքն իր մեղավորության համար է ասել. իսկ մենք իր հանճարեղության համար պիտի այսօր կրկնենք իր խոսքն իր մասին. «Եթե ինձ պես մի օրինակ ունենայի՝ կասեի, թե նմանակից ունենայի՝ կպատմեի, թե ինձ հավասարն ունենայի՝ կգրեի, թե ինձ համեմատն ունենայի՝կիմացնեի, թե անցյալում լիներ՝ կհայթայթեի, ու թե ներկայումս՝ կհուսայի: Բայց քանզի ոչ նմանս ունեմ, ոչ էլ օրինակ, ուստի»...

Ուստի այստեղ պիտի ընդհատել նրան՝ հիշեցնելով, որ թեև ինքն իսկապես էլ «ոչ միայն հորինող է, այլ նաև համեստ», այսուհանդերձ շատ է անարդար, երբ իրեն համարում է ՅԵՏԻՆ ԲԱՆԱՀԻԻՍԱՑ և կրտսեր վարժապետաց», բայց նույնքան էլ իրավ է, երբ իր գիրքը համարում է «բանավոր պատարագ» և «ԱՆԱՐՅՈՒՆ ԶՈՀ»: Պարտավոր ենք սակայն ավելացնելու, որ «Մատյան»-ի պես «անարյուն մատաղ անելու» համար շատ է քիչ մարդկային մարմնի ընդամենը մի քանի լիտրանոց արյան ծախսումը կաթիլ առ կաթիլ: Նարեկացու արյունը լիտրերով չի չափվում, այլ հայրենական այն կարասներով, որոնց մեջ ընկնելիս սովորական մահկանացուները պարզապես խեղդվում են: Ուստի և նա, ով ամբողջ մի հազարամյակ եղել է «ՄԵՂԱԳԻՐՆ ՈՒ ԳԵՂԱԳԻՐԸ ԱՄԵՆ ՀԱՅՈՒ ՏԱՆ» (Գ. Սրվանձտյան), այսօր մեզ համար առաջին ԱՆՀԱՏԱԿԱՆ քնարերգուն չէ միայն, այլ նաև ամենամեծ անհատականությունն իսկ: Դանթեից 3 դար առաջ նա մարդկային միասնական հոգին բնակեցրեց 3 անգամ 95 «պարունակ»-ների մեջ՝ դառնալով և մնալով «ոչ միայն կամեցող, այլև հնարավոր... ոչ միայն նկարող, այլև ամենազոր... ոչ միայն կարեկից ու վշտակից, այլև ծածկագետ... այլև ապավեն... այլև աստվա՜ծ...»:

Նյութը` Ք. Ա.–ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված