Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Ես երգել չգիտեմ. Րաֆֆի

Գիտություն և Մշակույթ

Դերասան, լրագրող, հասարակական ու մշակութային գործիչ, «Մշակի» քարտուղար Հովհաննես (Վանո) Տեր-Գրիգորյանը (1851-1931), ինչպես հավաստում է իր հուշերում, Րաֆֆուն ճանաչել է դեռևս 1872 թվականից, բայց նրանք մտերմանում են 1873 թվականին, երբ վերջինս կապվում է «Մշակի» խմբագրական աշխատանքների հետ: Ավելի ուշ, երբ Րաֆֆին գտնվում էր թավրիզում ու Ագուլիսում, իր համարյա բոլոր թողակցությունները Հ. Տեր –Գրիգորյանի հասցեով էր ուղարկում և նրա միջոցով էր կարգավորում ուր և ինչպես հրատարակելու հարցերը:

1913 թվականին, երբ «Մշակի» շուրջը համախմբված մտավորականությունը նշում է Րաֆֆու մահվան 25-ամյա տարեդարձը, ապրիլի 25-ի նիստում Հ. Տեր – Գրիգորյանը կարդում է «Կտորներ ուղեղումս կուտակված պաշարից» հուշը, որը հաջորդ օրը հրապարակվում է «Մշակում»:

Ստորև ձեզ ենք ներկայացնում այդ հուշից մեկ փոքրիկ հատված (Րաֆֆիի Ակնոցը), որը զետեղված է «Րաֆֆին ժամանակակիցների հուշերում» գրքում:

Ահա այն բնակարանը, որտեղ տաղանդը գրեց իր «Ուխտյալ միանձնուհին» և կազմեց «փունջի» հատորները: Երբ դուք մտնում եք Սիոնի նրբափողոցը, ձախ կողմը գնում է մի նեղ փողոց, որ տանում է դեպի Էկզարշսկայա հրապարակը: Դուք չեք մտնում այդ փողոցը, այլ շարունակում եք գնալ Սիոնի նրբափողոցով. աջ կողմի նրբափողոցը գնում է դեպի Սիոնը, սի ձախ կողմի վրա դարբասի փոքր դռնով մտնում եք մի փոքրիկ բակ և, սանդուղքներվ բարձրանալով` մտնում եք Րաֆֆիի բնակարանը: Տունը երկհարկանի էր, նեքրին հարկում ապրում էր գեղեցկուհի Ռոզան, իսկ վերին հարկում` Րաֆֆին: Տաղանդավոր վիպագրողի բնակարանը կազմում էին մի փոքր ու մեծ սենյակ, եթե կարելի է մեծ անվանել երկու սաժեն լայնություն և երեք սաժեն երկարություն ունեցող մի սենյակ: Սա հյուրասենյակն էր, իսկ փոքրը միաժամանակ և ննջարան ու գրասենյակ, որտեղ դրված էր մի մահճակալ ու մի գրասեղան: Գրասենյակի պատուհանը նայում էր մի փոքր պատշգամբի, որ պատից դուրս էր ցցվել ուղղակի Քուռ գետի վրա: Պատշգամբը կարելի էր գնալ միայն հյուրասենյակի դենից: Սենյակները կահավորված էին ավելի քան համեստ: Սունդուկյանը սիրում էր կահավորված լինել կոմֆորտով և նա այդ կարողանում էր անել, իսկ Րաֆֆին ստիպված էր ապրել ավելի պակաս, քան թե համեստ:

Պատշգամբից հրաշալի տեսարան էր բացվում: Քուռ գետը գոռալով վազեցնում էր իր ալիքները, պատշգամբը կարծես օդի մեջ էր կանգնած, և կասեիր, թե նա ոչ մի պատվանդան չուներ ու մի րոպեից հետո կընկնի և կընկղմվի կատաղած գետի մեջ: Պատշգամբի վրա, գրասենյակի պատուհանի մոտ դրված էին մի փոքր սեղան ու երկու աթոռ: Երկար ժամերի ընթացքում պատշգամբի վրա խորին լռություն էր տիրում ամառները, և այդ լռությունը ընդհատվում էր բանաստեղծի գրչի խզխզոցով: Առավոտ և երեկո ժամը 6-ին պատշգամբը կենդանանում էր: Քնքուշ Ռոզան բերում էր փոքրիկ ինքնաեռը, դնում էր սեղանի վրա և, ինչպես աղավնին թռչում է օդի մեջ և թևերը բանալով հանկարծ կանգնում, նույնպես Ռոզան նազելի շարժվածքներով թռչում էր ինքնաեռի և նրա ամանների շուրջը և հանկարծ կանգ էր առնում` ցցելով իր հարցական հայացքը վիպասանի վրա:

- Թեյ կը կամենա՞ք, - հարցնում էր նա ռուսերեն, - իսկ հետագայում նա այդ հարցը արտասանում էր հայերեն:

- Խնդրեմ, շատ շնորհակալ կլինեմ:

Ռոզան պատուհանից մեկնում էր տաղանդավոր վիպասանին թեյի բաժակը, իսկ վերջինը գցելով գրիչը` թեքում էր երիտասարդ տիկնոջ մանկական անմեղությանն արտահայտող քնքուշ պատկերին, նայում էր, նայում և անվերջ նայում:

- Ռոզա, լսվում էր ամուսնու կոպիտ ու խռպոտ ձայնը:

- Գալիս եմ, - պատասխանում էր Ռոզան իր երաժշտական մեղմ ձայնով ու փափուկ քայլերով վազում էր դեպի ամուսինը, միշտ ձեռքին ունենալով թեյի բաժակ, կամ ափսե, կամ թեյի սրբիչ:

Նորից գրիչը ընկնում էր բանաստեղծի ձեռքը, նորից նա վազում էր սպիտակ թղթի վրա, նորից թափվում էին թունավոր նախադասություններ կամ մեղմ և դառն երգեր, որոնք արտահայտվում էին բանաստեղծի հուզմունքը, նրա սրտի վիշտը, նրա բողոքը կյանքի անարդար կազմի դեմ, նրա համակրանքները դեպի հարստահարվածները, դեպի անարգվածները, դեպի անարդար ու զարհուրելի կապով կապվածները ...

- Թեյ կը կամենա՞ք, - հարցնում էր նորից Ռոզան պատշգամբը արագ դուրս նետվելով ու պատուհանից մեկնելով իր մինյատուր ձեռիկը դեպի դատարկ բաժակը:

- Ռոզա, մի րոպե, թող այսպես մնա ձեռքդ:

Ռոզան առնում էր բաժակը իր ձեռքը և պահում էր այսպես մեկնած դիրքով: Նրա կրծքի ելևէջները նկարում էին նրա սրտի հուզմունքը, այն փոթորիկը, որ բարձրացել էր վիպասանի սրտի մեջ և ամենը ավետում էր ...

Ռոզան ածում էր թեյը և մեկնում հեղինակին: Նրա սպիտակ գոգնոցի հետ խաղում էր առավոտյան զեփյուռը, կոկետ շարժվածքով նա ուղղում էր գոգնոցի ծալերն ու իր հայացքը չէր հեռացնում բանաստեղծի դեմքից:

- Պարո՛ն, ինչի մի րոպե չեք դուրս գալիս պատշբամբ: Տեսեք, Քուռից ինչ մեղմ քամի է փչում, որքան օդը թարմ և մաքուր է:

- Չեմ կամենում:

Այս հարցն ու պատասխանը ամեն առավոտ ու երեկո կրկնվում էր, բայց Րաֆֆին դուրս չէր գալիս պատշգամբ:

Վիպասանը ավելի շատ երիտասարդ էր, քան թե հասակավոր: Գուցե նա վախենում էր մոտենալ այդ հրաշալի արարածին, գուցե նա վախենում էր արբել Ռոզայի քնքուշ մարմնի ջերմությունից ու իրեն մոռանալ ...

Ժամը 8-ին Ռոզան հեռանում էր և երևում երեկոյան ժամը 6-ին, և դարձյալ կրկնվում էր նույն տեսարանը ...

- Ռոզա, պահիր այսպես անշարժ քո ձեռքը, թող որ ես նայեմ նրա վրա ...

Եվ նա իր գեղեցիկ, փոքրիկ ձեռքը պահում էր անշարժ, ու բանաստեղծը սիրով ու հրճվանքով նայում էր այդ բյուրեղյա ձեռքին, նայում էր, անվերջ նայում ...

- Ռոզա, - լսվում էր խռպոտ ձայնը, և Ռոզան անհետանում էր:

Մի՞թե Րաֆֆին սիրում էր Ռոզային, անչափ ու անսահման սիրում էր նրան, բայց սիրում էր նրան հայրական մաքուր ու անարատ սիրով: Չէր թույլ տալիս իրեն մինչև անգամ շոյել նրա մազերը կամ շփվել նրա ձեռքերին: Րաֆֆին սիրում էր Ռոզային իբրև մի գեղեցիկ, բայց դժբախտ երեխայի, որը ընկել էր արբեցող գազանի ճիրանները:

Իսկ Ռոզա՞ն:

Ռոզան հպատակվում էր Րաֆֆիի կամքին, կատարում էր նրա բոլոր հրամանները ... Իր կոպիտ ամուսնուն կից նա գտել էր մի մարդու, որ անչափ նրան համակրում էր, սիրում, գուրգուրում, և համոզված էր, որ այդ բարի մարդը, որ այդքան շատ գրում է, անվերջ գրում և գրելու ժամանակ հաճախ արտասվում, այդ մարդը չէր կարող նրան վատ բան հրամայել. ուրեմն, բնական էր, որ Ռոզան անչափ հավատքով էր վերաբերվում վիպասանին և կատարում էր նրա բոլոր հրամանները: Րաֆֆիի համար գեղեցկուհի Ռոզան մի մոդել էր, իսկ Ռոզայի համար Րաֆֆին` մի նկարիչ ...

Երբ ես կարդում էի Րաֆֆիի վեպերում նրա նկարագրությունները կապույտ աչքերի, մարմարյա ձեռքերի, քնքուշ շրթունքների և սպիտակ գոգնոցի մասին, իսկույն իմ առաջ պատկերանում էր չքնաղ ու մատաղահաս Ռոզան: Եվ երբ տեսնում էի Ռոզայի նման մի գեղեցկուհի, ինքս ինձ ասում էի` ահա Րաֆֆիի համար մի նոր մոդել ևս: Բայց ուր է ինքը, վիպագրողը:

- Պարոն, այդ ի՞նչ եք դուք այդքան շատ գրում, - ասում էր Ռոզան համեստությամբ բանաստեղծին նայելով և իր քնքուշ մատներով իր գոգնոցի հետ խաղալով:

- Գրում եմ երգեր ու հեքիաթներ:

Հեքիաթնե՞ր, այո՛, գիտեմ: Իմ տատը ինձ միշտ հեքիաթներ էր պատմում, երբ ես երեխա էի ... ես գիտեմ, թե ինչպես չար հսկային հաղթեց մի նիհար, բայց բարեպաշտ երիտասարդ ... Իսկ այդ հեքիաթները ձեզ ո՞վ է պատմել. ձեր պա՞պը, թե՞ տատը:

- Ո՛չ ես ինքս ես հնարում:

- Հնարում եք, մի՞թե կարելի է հեքիաթը հնարել ... իսկ երգե՞րը, մի՞թե երգերն էլ հնարում եք: Պարո՛ն, ներեցեք իմ համարձակությանը, ես ձեզնից կամենում եմ մի բան խնդրել, բայց վախենում եմ, որ բարկանաք ...

- Չեմ բարկանա, ասա, ի՞նչ ես խնդրում:

- Խնդրում եմ, երգեցեք ձեր երգերից մեկը:

- Ես երգել չգիտեմ:

- Ինչպե՞ս, երգեր եք գրում և երգել չգիտե՞ք ... Դուք ինձ ծաղրում եք ...

- Չեմ ծաղրում, երեխա՛, չեմ ծաղրում. ես երգել չգիտեմ: Գնա, հանգստացիր, արդեն ուշ է, աստված քեզ հետ:

Բարի գիշեր, պարոն, - ասում էր Ռոզան կոկետությամբ իր ոտքը սայթելով և գլուխ տալով, - ցանկանում եմ ձեզ երազում տեսնել կախարդված իշխանին, որ միշտ պտտում է մի շրջանում և չի կարողանում մոտենալ իր պաշտած գեղեցկուհուն ...

Րաֆֆին մնում էր մենակ և գրում էր: Գրում էր անվերջ, մինչև առավոտյան արշալույսը ծագում էր, և արևի ճառագայթը ստիպում էր նրան իջեցնել պատուհանի մուգ վարագույրը և հանգստանալ:

Նյութը`  Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված