Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Նրա վիթխարի գիտելիքներից չօգտվելը եթե ոչ հանցագործություն, գոնե աններելի մեղք էր

Գիտություն և Մշակույթ

Լևոն Ալեքսանդրի Քալանթարը ծնվել է հայ մտավորականի ընտանիքում: Նրա հայրը՝ Ալեքսանդր Քալանթարը, «Մշակ»-ի խմբագիրն էր, բարեկամներից շատերը գրականագետներ էին ու հասարակական գործիչներ: Թիֆլիսի արական գիմնազիան ավարտելուց հետո, Լևոն Քալանթարը սովորել և 1916 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը:[1] Քալանթարը սկսում է հետաքրքրվել Արևելքի պատմությամբ, հայ-վրացական բանասիրությամբ և հնէաբանությամբ։ Եվ ռուս ականավոր գիտնական Ն. Յա. Մառը, որի մոտ սովորում էր Քալանթարը, 1921թ. նրան ներգրավում է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի պեղումների աշխատանքի մեջ:

Քսանհինգամյա Լևոն Քալանթարը, Ս. Պետերբուրգում ուսումն ավարտելուց հետո, վերադառնում է Թիֆլիս և հրաժարվելով գիտական գործունեությունից, նվիրվում է թատերական արվեստին, սակայն մինչև կյանքի վերջը նա չի դադարում հետաքրքրվել պատմությամբ, բանասիրությամբ ու հնէաբանությամբ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում է Գարեգին Բեսի «Հուշանովելներ» գրքից /«Լևոն Քալանթարի կոստյումը»/ մեկ փոքրիկ հատված:

«Հիսունական թվականների Հայկական թատերական ընկերությունը որտե՜ղ, այսօրվանը` որտե՛ղ: Այսօրվանը` ոնց որ բարձր սար: Այնօրվանը` խորը ձորը ձեզ օրինակ: Այսօրվա Ընկերությունը դրամական այնքան միջոցներ ունի, որ «Բարեկամություն» թատրոն է պահում, բեմի գործիչներին նվիրված մենագրություններ հրատարակում, հազար ու մի բան ձեռնարկում:

Ծանր էր այնօրվա Ընկերության վիճակը, ունեցած միակ արտելից ստացած չնչին տոկոսներով հազիվ էր կարողանում ծայրը ծայրին հասցնել: Բայց այդ «ծայրը ծայրինը», նույնիսկ այսօրվա աչքով նայելու դեպքում, մեծ գործ էր, շատ մեծ գործ. մայրաքաղաքի թատրոնների բեմադրությունների քննարկում` մեկ, շրջանային թատրոնների կոլեկտիվների համար դասախոսություններ կազմակերպելը` երկու:

Առաջինի հարցում դժվարությունների չէինք հանդիպում, անվանի թատերագետները սիրով էին ընդառաջում մեզ: Մենք էլ պարտքի տակ չէինք մնում. համապատասխան գումարով գնահատում էինք նրանց աշխատանքը:

Խոփը քարին էր դիպչում, երբ մեջտեղ էր գալիս շրջանային թատրոններին օգնելու հարցը. մարդիկ հրաժարվում էին ոտքները Երևանից դուրս դնել:

Ես, որպես Ընկերության քարտուղար, ասում էի նրանց. «Ճանապարհածախսը մեզ վրա, հյուրանոցինը` մեզ վրա, օրապահիկը` մեզ վրա, բարձր հոնորարն էլ հետը»: Նրանք` չէ որ չէ: Ընկերության նախագահ, բոլորի կողմից հարգված, անվանի ռեժիսոր-դերասան Վավիկ Վարդանյանի խոսքը կոտրողները, պարզ է, որ իմը բանի տեղ չէին դնի; Ստիպված, հույսներս երիտասարդ թատերագետների, թատերական ինստիտուտի բարձր կուրսերի առաջավոր ուսանողների վրա էինք դնում. եղածը` չեղածից հո լավ էր: Մի խոսքով, անում էինք` ինչ հնարավոր էր: Անհնարինն անելու մասին էլ էինք մտածում:

Դրանցից մեկը, ինչ թաքցնեմ, Լևոն Քալանթարին Ընկերության աշխատանքներին մասնակից դարձնելն էր: Նրա վիթխարի գիտելիքներից չօգտվելը, դրանք դերասանական կարդրերի սեփականությունը չդարձնելը եթե ոչ հանցագործություն, գոնե աններելի մեղք էր, շատ մեծ մեղք: Սակայն, եկեք տեսեք, որ ոչինչ չէինք կարողանում անել. մարդը, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած, Ընկերության երեսին նայել անգամ չէր ուզում:

Այդ օրերին նա, թատրոնը վերջնականապես թողած, թատերական ինստիտուտում դասախոսելու գործին էր նվիրվել: Ազատ ժամանակն էլ ինչքան ասեք: Արի ու դիմացիր:

Մի անգամ ոտքերն ընկա:

- Լևոն Ալեքսանդրովիչ, - ասացի, - բա եղա՞վ: Է՛լ թատերագետ, է՛լ ռեժիսոր չմնաց, որ գործ չունենա մեզ հետ: Երկա՞ր պիտի ձեզ հեռու պահեք մեզանից: Մեր քննարկումներին չեք մասնակցում` ձեր գործն է, մի մասնակցեք: Գոնե մի քանի դասախոսություն կարդացեք Երևանի թատրոններում:

Նա, մեղմ ժպիտը դեմքին, հանգիստ ու անտարբեր նայեց ինձ:

- Շրջաններ գնալու առաջարկություն չենք անում, - շարունակեցի ես, - երեխա չենք, գիտենք ում ինչ կարելի է խնդրել:

- Ուրիշ բանից խոսենք, - լսածը կտուր գցեց նա: Իմը` ուրիշ բանը չէր:

- Համաձայն ենք, - քիչ նահանջեցի, - օպերային թատրոնը թողնենք, Սունդուկյանի թատրոնը թողնենք, ռուսական թատրոնը թողնենք, գնացեք պատանի հանդիսատեսի թատրոն, նրանք ձեր կարիքը շատ են զգում:

Տեղից շարժվեց:

- Ի՜նչ արած, - ասաց, - եթե խոսակցության նյութդ միայն դա է, ասել է` անելիք չունենք: Մնաս բարով:

Թևը բռնեցի, ձայնս էլ ցածրացրեցի:

- Խոստանում եմ կրկնակի հոնորար դուրս գրել, - շահագրգռել ուզեցի, - իմ ձեռքին չէ՞:

Նա, թվաց, հետաքրքրությամբ նայեց ինձ:

- Իսկապե՞ս, - դարձավ:

Ոգևորվեցի:

- Իհարկե, - շտապ բացականչեցի:

Դեմքը լրջացավ:

- Այդ դեպքում, - ասաց, - գնացեք ու ձեր մարդը գտեք:

Ու, թևն ազատելով, հեռացավ:

Ոնց որ սառը ջուր լցնեին գլխիս, էլի կոտրած տաշտակի առաջ կանգնեցի:

Մեղքս ինչ թաքցնեմ, թատրոններին օգնելը իր հերթին, ուզում էի, որ հաշվետվություններիս մեջ Լևոն Քալանթարի անունն էլ լիներ: Կարդացողները կասեին. չէ՛, մարդիկ գործ են անում: Բայց բախտս չէր բերում ու չէր բերում:

Սակայն մի օր այդ բախտ կոչեցյալն այնպես ժպտաց ինձ, որ ավելի երազել պետք չէր. ականջիս հասավ, որ նրա ուսանողներից մեկը դիպլոմային բեմադրություն է պաշտպանելու Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում: Հրճվանքից ձեռքերս շփեցի իրար. դե, սիրելի ընկեր Լևոն Քալանթար, Երևանի թատրոնները գնալուց խուսափում էիք, չէ՞, հիմա շրջանային թատրոնում Գարեգին Բեսի ձեռքից չեք ազատվի, այնպես շահագործեմ ձեզ, որ քեֆներդ գա:

Այդպես մտածեցի, որովհետև Լևոն Քալանթարը, որպես կուրսի ղեկավար, պիտի մասնակցեր իր ուսանողի դիպլոմի պաշտպանությանը. իր կամքից անկախ, ուզեր թե չուզեր, պիտի Արտաշատ գնար: Այն էլ` ոչ մեկ անգամ: Ներկայացումը նախապես պիտի դիտե՞ր: Պիտի դիտեր: Սա` մեկ օր: Պաշտպանության արարողությանը պիտի մասնակցե՞ր: Պիտի մասնակցեր: Սա` երկու օր: Առաջին ներկայացումը ներկայացումը պիտի նայեր, տեսնելու, թե այն ինչպես է ընդունում հանդիսականը: պիտի նայեր: Սա էլ` երեք օր: Իսկ երեք օրում այնքա՛ն բան կարելի էր անել»:

(շարունակելի)

Նյութը`  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված