Երեք օր լույս չի լինելու տասնյակ հասցեներում Սպիտակ տունը հայտարարել է Իրանի հետ երկխոսության առաջընթացի մասին Սենատոր Շիֆի հայտարարությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հազարավոր օտարաղբյուր փաստեր հաստատում են Հայոց Ցեղասպանության օբյեկտիվ իրողությունը. Արա Քեթիպյան (տեսանյութ) Արցախի մշակութային ցեղասպանության հարցը՝ ԵԽԽՎ-ում․ԱՄՆ-Ը թերագնահատել է Իրանին,հարվածներ պլանավորելիս (տեսանյութ) Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դրոշ այրելը բողոքի արտահայտման ընդունված ձև է. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Մինչև ե՞րբ է շարունակվելու ձեր և Քոչարյանի միջև հակամարտությունը. Հարց Սերժ Սարգսյանին (տեսանյութ) Իսպանիայում շոկ․ ռազմական մեքենան ընկել է ուղղաթիռից (տեսանյութ) 

Արվեստի հեղափոխությունը անպայման չէ, որ համընկնի հասարակական կյանքի հեղափոխությանը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի՝ Ստեփան Զորյանի «Զորյանը»: (Կարդացե՛ք նաև՝  «Հրանտ Մաթևոսյանը` Համո Ոսկեբերան Սահյանի մասին», «Խաչիկ Դաշտենցի շնորհիվ դու ողողված ես հպարտությամբ քո իսկ պատմության, քո իսկ շիտակ կեցվածքի համար», «Աշխարհի ոչ մի գրող այդպիսի հրեշավոր հրաշք չի տեսել. Հակոբ Մնձուրի») դիմանկար-հոդվածը:

Մուսալեռցիների խոսքն ասում է. «Ձիու վրա էր՝ Աստծուն էր մոռացել, ձիուց վար են բերել՝ ձիուն է մոռացել»: Ջանանք ուրեմն Աստծու պատկերի առաջ ձիուն չմոռանալ և ձիու վրա՝ Աստծու պատկերը. ջանանք մեր Զորյանին տեսնել աշխարհի գրականության ու իրականության և՛ պարզ, և՛ քաոսային հարաշարժ ֆոնի վրա. դժվար մի վիճակ մեր գրականության երախտավորի, խորհըրդային կոչված գրականության, սկզբնավորողներից մեկի այս հանրապետության, որի քաղաքացիներն ենք մենք, հիմնադիր անդամներից ստույգ մեկի համար... Բայց այս դժվարությունը ես չեմ ստեղծում, ես պարզապես չեմ ուզում իմ Զորյանին մեծ գրականությունից մեկուսացված տեսնել։
Երիտասարդ Զորյանի գրչին վայել հուզիչ ու ծիծաղելի մի պատկեր իմ աչքերի առջև դեռ բոցկլտում է. ծովափնյա աննշան մի գյուղի մի բնակիչ, պատերազմի մասնակից նախկին մի ծովային, գնացել սահմանապահ ծովայիններից հրավառության մի երկու փամփուշտ էր խնդրել. ժամացույցը ձեռքին եկել ծովափնյա ժայռին կանգնել էր. ժամը ուղիղ իննին, երբ Միության մայրաքաղաքներում ու հերոս-քաղաքներում ծովայինի օրվան ի պատիվ դղրդացին հրետանային համազարկերը, ինքն էլ աննշան իր գյուղում իր փամփուշտներն էր տրաքացնելու։ Ես հիմա չեմ ցանկանում տեղական նշանակության փոքրիկ հրավառություն սարքել, չնայած և՛ հայ գրականության սիրահար եմ, և՛ մասնավորապես զորյանասեր։ Դժվար մի կացություն ինձ համար, որին ես ընդառաջ եմ գնում ոչ այնքան տհաճությամբ, քանի որ ելքի մի դուռ այնուամենայնիվ ունեմ. կացությունս հենց որ նեղացավ, ասելու եմ՝ մեծ գրականության առնվազն մի հարյուր էջը Զորյանինն է. այն գրականության՝ որ ոսկի ֆոնդ են կոչում - «Պատերազմն» ու «Խնձորի այգին», «Ձմռան գիշերն» ու «Ղաչաղանը», և հայոց պատմվածքի ճակատին մեկընդմիշտ խորատպված է Ստեփան Զորյանի անունը, ինչպես ռուսաց պատմվածքի ճակատին՝ Անտոն Չեխովի։

Ազգային սահմաններում ազգային մշակույթի միահեծան իշխանության ժամանակներն անցել են, պետական սահմանները չեն ապահովում մշակույթի ազգային գործչի մենատիրությունը, բոլոր լեզուների ու ազգային բոլոր ոճերի ստեղծագործողներն ստեղծում են բոլոր լեզուների և այլ ոգու ու ոճի բոլոր ժողովուրդների առաջ, Համաշխարհային մշակույթ անուն հզոր գեղեցկուհին պապերից ու դեռ ապուպապերից ժառանգած հորենական քո կալվածքն է մտնում հզորի ու գեղեցկուհու իր անողոք իրավունքով և... շատ է անողոք, Հայրենական մշակույթ ասված տանտիրուհուդ չի խղճում, չի ասում՝ թե այս ժողովուրդը վեց հարյուր տարի - վեց հարյուր՝ ցանկացած յուրաքանչյուր ազգի ու ազգության ելնելու-զորանալու ու - կայանալու-անցնելու մի լրիվ ժամկետ՝ ազգի մի լրիվ կյանք - վեց հարյուր տարի մշակույթի իր օջախը ոչ թե բորբոքելու, այլ անթեղը գոնե պահելու իրավունք ու հնար չի ունեցել, վեց հարյուր տարի մի քարի վրա մի քար չի դրել, մի անգամ իր համար վանք չի կարկատել, վեց հարյուր տարուց մի թիվ ու թվական չի հիշում, աթարի ու խլյակների մեջ ծվարած՝ ոչ էն է ողջ, ոչ մեռած ապրել է անտարածության ու անժամանակության մեջ և իր մշակույթն էլ գլխին ոչ մի հովանի ու գուրգուրանք չի տեսել և ընդհակառակը՝ ապրել է թշնամու թշնամական, լավագույն դեպքում՝ կասկածոտ, մշտապես՝ թշնամությունից կանաչած հայացքի ներքո, իսկ եթե պետական վերաբերմունքի մասին խոսք պիտի լինի՝ թշնամու թշնամական այդ առնչությունն այս երկրի մշակույթին՝ մարգարեաբար բարձրացված է եղել պետական քաղաքականության մակարդակի, քանի որ ինքնության հույսի խանձարուրը նախ երգն է օրորում, ապա կուսակցություններն ու ժողովրդական զանգվածները. երգ ասելով նկատի ունենք ամբողջը՝ երգն ու բանաստեղծությունը՝ շինարարությունն ու ճարտարապետությունը, նկարը, գիրքը և պատմությունը, մի խոսքով՝ մշակույթը, և տիրողների մարգարեական ատելությունն առաջին հերթին մշակույթի նկատմամբ՝ առավել քան հասկանալի է։

Նախանձից ու հուսահատությունից և հիացմունքից ու հարգանքից մարդու սիրտ է քարանում, երբ հայ ու ռուս մշակույթների իրենք իրենց հարադրվող շատ փաստերից զատում է թեկուզ մի երկուսը։

Ռուսների հպարտ խոսքը հպարտությամբ էլ կրկնում ենք՝ թե Պուշկինը պետրոսմեծյան կանչի պատասխանն է հարյուր տարի հետո, հարյուր տարվա վրայով նրանք իրարու կանչ են հղում ու միմյանց հասկանում են, և իսկույն էլ ծագում է մյուս հարցը՝ իսկ Թումանյանն ո՞ւմ կանչի պատասխանն է, ո՞վ է Թումանյանի Պետրոսը. ինքն է իր և՛ Պետրոսը, և՛ Թումանյանը, և ողբերգական ինչ զորություն էր պետք այդպիսին լինելու համար. հայոց վերարթնացման շեփորահարը ծնվել է 1808-09-10-12 թվականներին ստուգապես Քանաքեռ, զոհվել է 1849-1859 թվականներին գուցե Գետառի բաղերում, գուցե Լենայի տայգաներում. և՝ մյուսը. Խոլստոմեր նժույգը՝ Լև Տոլստոյի համանուն վիպակի նախատիպը, ծնվել է 1803 թվականին, չմոռանանք՝ խոսքը ձիու մասին է. կոմս Օռլովի Խրենովյան ձիաբուծարանում հոլանդացի Մուժիկ 1-ին հորից և բուխարուհի Բաբա գայթուն չալ մորից. ութ հարյուր տասներկուսին ամորձատվել, հովատակությունից հանվել ու ձիաբուծարանից դուրս է գրվել բանելու. հասակը եղել է... և այլն, ապրել է քսանհինգ տարի... և այլն։
Սա նույնպես մշակույթ է և մեծ մշակույթ. սա ամենից առաջ վկայությունն է այն բանի, որ գրողն ազգային առաքելություն է ունեցել, ստեղծվել է ազգի ջանքով, և, ինչպես Խոլստոմեր ձին համանուն պատմվածքում, լիովին մինչև կաշին ու վերջին ոսկորը ազգի շահին է ծառայեցվելու. սա մշակույթից ավելի մեծ երևույթ է կամ մշակույթը շարժվում ու կենդանանում է այսպիսի մանր, անկարևոր, մերձիմոտ մանրամասներով. այսպիսի մանրամասները մշակութային առանձին երևույթները մոտեցնում ու միացնում են միմյանց, կենդանի տարածության մեջ են դնում, դարձնում են հարահոս պատմություն, այսինքն ժողովրդի հիշողություն, այսինքն անցած ճանապարհի և գնալիք ճանապարհի արանքում իրեն տեսնելու կարողություն։ Առանց նման մանրամասների մշակութային առանձին երևույթը դառնում է մոտավորապեսություն, դառնում է անապացույց հեքիաթ։


Մեր մշակույթը մանրամասներ չունի կամ քիչ են. Տրդատ ճարտարապետը իսկապե՞ս Տրդատ է եղել, ս. Սոֆիայի գմբեթն իսկապե՞ս ինքն է կապել, ինքն իսկապե՞ս եղել է։ Ի՞նչ ձի էր նստել սպարապետ Վարդանը - նժո՞ւյգ էր, թե զամբիկ, ձիերն առանց անունի չէին լինում. ի՞նչ է եղել Սպարապետի ձիու անունը։ Պատասխանի բացակայությունը վիճարկում է հենց Վարդանի ու բուն ապստամբության իրողությունը,- բայց թե վեց ու ավելի հարյուրամյա մոռացման հեռվից մենք ինչպե՞ս նկատենք Սպարապետի ձիու գույնը՝ դա Համաշխարհային մշակույթ անուն արդարադատության հոգսը չէ, ինչպես որ հոգսը չէ՝ «Դոն Կի֊խոտը» բանտո՞ւմ է գրվել, թե Յասնայա Պոլյանայում։

Այս օտարուհին՝ համաշխարհային այդ գեղեցկուհին միակ օրինավոր տիրուհու պես տանդ բազմում է, և չես կարող, ինչպես որ Բակունցի հիանալի «Կյորեսում» աղքատ բնիկների երեխան է հարուստների երեխաներին ասում «մեր ջրերից դո՜ւուրս արի», քո տնից դուրս հրավիրել - ինչի՞ համար, հանուն ինչի՞, ո՞ւմ - այդ շքեղ, խնամված, հովանավորված, իր բարձր, աստվածային-համամարդկային առաքելությունից զատ և ի՛ր ազգի-պետության-պետականության-հասարակարգի առաքելությամբ օժտված հզորուհու առջև վախեցած քո մշակույթի՞, միայն հանուն այն բանի՝ որ նա քո՞նն է։ Այսպես ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Իմը այն է՝ ինչը առողջ, գեղեցիկ ու խելացի է։ Տոլստոյի գոյությամբ՝ Ֆոլքներն այս տանը երկյուղածություն ու շփոթմունք չի առաջացնում, Կաֆկան սարսափելի չէ՝ քանի որ այստեղ Դոստոևսկի կա, հուսահատության ու հերոսականության Հեմինգուեյը ընդամենը միայն սիրելի է՝ քանի որ «Խաղաղ Դոնում» այդպիսի արյուն ու խելացնորություն չենք տեսել, ամբողջ աշխարհի պոեզիան իր բոլոր հսկաներով մեր այս տանը երբեք շփոթմունք չի առաջացնելու՝ քանի որ այստեղ տանտերեր կան - Թումանյանը, Չարենցը, Նարեկացին, Իսահակյանը, Մեծարենցը, Տերյանը... Նրանք գալիս են շատ ավելի ոչ թե իրենցով չափելու, այլև իրենք չափվելու այս մշակույթի հսկաների հետ։

Այս ամբողջն ասում էի և մտքիս մեջ անընդհատ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի, Գարսիա Մարկեսի ու Միխայիլ Շոլոխովի անուններն էին, մասնավորապես՝ Դալիի «Քաղաքացիական պատերազմ» անուն զարհուրելիորեն ուժեղ կտավը։ Դարը իրեն նշանավորել է նրանց անուններով, ինչպես նաև հեղափոխության ու Լենինի երևույթով, ինչպես նաև ֆաշիզմի ու Հիտլերի, Շահի ու Հոմեյնիի, կողոպուտի ու կեղծիքի, երեսպաշտության, եղեռնի և մարդասիրության, ուրիշներին կառավարելու զորության ու ինքնակառավարման անզորության, փորձարարության ու փորձանքի երևույթներով։

Միլիարդատերի մի աղջկա առևանգման պատմությունն ամբողջ աշխարհի մամուլում ծավալվեց ու ծավալվեց, իսկ կամպուչիական խելագար ողբերգությունը ծվարել էր մի սյունակի տակի մանրատառ երեք տողում - երեք տողով հայտնվում էր, թե Պոլ Պոտի քաղաքական-տնտեսական վերաձևումները յոթ միլիոն ժողովրդի երեք միլիոնին ոչնչացրել են։ Նեյտրոնային ռումբի նկարագրության մեջ ասվում է. պայթյունը դուք չեք լսում, անմիջական ազդեցությունը չեք զգում, կես ժամ-քառասուն րոպե հետո միայն թեթև գլխապտույտ եք ունենում - դուք -ասես մի քիչ գինով եք, հետո ձեր սիրտը խառնում է - ձեր - բայց այդ տհաճությունը երկար չի տևում, հիսուն-հիսունհինգերորդ րոպեին դուք մեռած եք։ Դուք, ոչ թե ես։ Ինքը մոտիկ բլրի գլխից նայելու է, թե ինչպես եմ ես մեռնում։


Սրանք իրողություններ են, որ գիրքը առջևիցդ ետ են հրում, որ մշակույթից պահանջում են իր հին, բարի կոչումից ազատվել և իրականության հետ ցինիկ ու կոպիտ դիալոգի մեջ մտնել, և նոր մշակույթի վրա Տոլստոյի խոսքը անեծքի խարան է դառնում՝ «Իմ ժամանակի հետ ավարտվում է և իմ մշակույթը - մնացյալը դեկադանս է, դեկադանս եք դուք էլ ու ձեր արվեստն էլ»:
Ճի՞շտ է արդյոք Տոլստոյը, սխա՞լ է։ Գեռնիկաները, եղեռնները, դալիների դղրդուն փառքերը վկայում են՝ ճիշտ է։

Բայց մշակութային մյուս ճամբարն էլ կա, տեղը գուցե և նեղ է, բայց կա. ոչ առաջին փառքի ու լիցքի մի գրող այսօր պիտի տասը պատմվածքի մի գիրք հրապարակի, և գրախոսը պիտի բացականչի՝ ահա՛, վաղուց ի վեր այսպիսի չեխովյան, մարդավարի գիրք չէր եղել։ Չեխովյան, մարդավարի - ժամանակավրեպ չի՞ արդյոք։ Ժամանակավրեպ չի՞ Զորյանը, նրա հաջորդ հոբելյանները մենք նշելո՞ւ ենք, մեր երեխաները նրան հիշելո՞ւ են, նրա գրվածքները միջազգային սաժենի արանքը լցնո՞ւմ են, թե ձգվում-պատռվում, ուշացած չի՞ եղել թումանյանական բանակի զինվորի նրա երդումը՝ ոչ դեկադանս տեսնել ու ոչ էլ դեկադենտ լինել, և վերջապես խելացնորություն չէ՞ր թուրքական երկու ասպատակության արանքում նստել 1919-ի լլկված, կողոպտված, քաղցած, տիֆի մեջ տապակվող հայրենի Ղարաքիլիսեում՝ հնօրյա Վանք գյուղաքաղաքում ու ղաչաղանցիների հեղափոխության վրա ծիծաղել, շարադրել Խնձորի այգու անմահ էջերը՝ երբ կասկածի տակ էին ոչ միայն հայրենի գրականության ու այդ գրականության մեջ քո էջերի նշանակության հարցը, այլև աշխարհի կյանքում բուն քո ժողովրդի՛ նշանակության։ Այս հարցերը Զորյանը իրեն տվե՞լ է։

Տարօրինակ չէ՞, որ ֆանտաստիկ ու ֆանտասմագորիկ իրականությունը խմորվել, միս ու արյուն էր առել ու ծավալվել էր այստեղ մեզանում,- ես նկատի ունեմ և՛ եղեռնով աղճատված մեր ազգային-ազատագրական կռիվը, և՛ հեղափոխությունը, քաղաքացիական պատերազմն ու կոլխոզ-շինարարությունը, և՛ մեծ պատերազմն ու անհատի պաշտամունքի դժվար տարիները,- բայց այդ իրականության գրականությունը մեզանում միայն աղանդավորական բնույթ էր կրելու և քաղաքացիական իրավունք էր ստանալու հեռավոր Լատինական Ամերիկայում, իսկ մեր հեղափոխական երկրի գրականությունն ամենևին էլ հեղափոխական չէր լինելու, այլ, արևմուտքի զուգահեռ հոսանքների համեմատությամբ, պահպանողական։

Բանն այն է, որ երկրի նոր տերեր էին եկել, որոնց նշանաբանը ոչ թե քաոսի սանձազերծումն ու արտացոլումն էր, այլ՝ կարգավորումը։ Հեղափոխության առաջնորդներից մեկը հենց այդպես հստակ էլ բնութագրել է իրենց և մեր գրականության դիրքորոշումը. արվեստի հեղափոխությունը անպայման չէ, որ համընկնի հասարակական կյանքի հեղափոխությանը։

Այդ գուցե այդպես չէ կամ այնքան էլ այդպես չէ, բայց Զորյանի արվեստը, նրա գործի բուն հյուսվածքը համերաշխ է հարցի նման դրվածքի հետ - չի առարկում, չի քննարկում, խոսք ու զրույցի մեջ չի մտնում նման հարցադրման միակողմանիության հետ. Զորյանը պարզապես Թումանյանով-Տոլստոյով ավարտվող ժամանակի ու այդ ժամանակի մշակույթի մշակն է, նրա մեջ իր ճակատագրի դեմ կռիվ չկա. ընդհանուրի մեջ իր անելիքի գիտակցությամբ ծանրացած աշխատավոր՝ նա իր գործն է անում. եթե այս ժողովուրդը պատմական որևէ առաքելություն ունի՝ նրա հետ ուրեմն ես էլ կունենամ, մնում է ուրեմն իմ գործի առաջ բարեխիղճ լինեմ։ Ոճը թեթևակիորեն հնաբույր է, դա ակնառու է դառնում մանավանդ իր երիտասարդ զուգահեռների՝ Բակունցի ու Չարենցի ստեղծագործության հարադրությամբ, բայց Զորյանն ինքնանորոգման տվայտանքներ չի ունենում, և դա վատ չէ, և մենք նույնպես միամտորեն հավատում ենք, որ դարիս այս ամբողջ կակաֆոնիայից զատվելու և եկող դարում ելևէջելու ու թախծելու է Խաչատրյանի շոպենյան, ինչ-որ երանգներով նաև զորյանական սքանչելի «Տոկատան». գուցե և սխալվում ենք, գուցե և այդպես չի լինելու, այլ ապրելու են արդեն գերխիտ կակաֆոնիայով, բայց դա արդեն իրենց գործն է, թող ապրեն իրենց ստեղծածով, և մեր մեղքը չէ, որ մենք ծնվել ու ստեղծագործել ենք գրեթե միջնադարում։

շարունակելի

Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի կայքից

Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող հյուրանոցում փորձել են նռնակ պայթեցնել. գտել են երիտասարդի մարմինը Ուիթքոֆը և Քուշները մեկնում են Պակիստան՝ բանակցությունների․ Սպիտակ տունԿիրակի օրը Կարմիր Ավետարանը կբերվի Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի, կմատուցվի Սուրբ Պատարագ Երեք օր լույս չի լինելու տասնյակ հասցեներում Սպիտակ տունը հայտարարել է Իրանի հետ երկխոսության առաջընթացի մասին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին խոսել է ՆԱՏՕ-ի ներսում լարվածության մասինԻրանի դեսպան. Պակիստանը նոր առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարBloomberg. Թրամփի հռետորաբանությունը Թեհրանին հեռացնում է Վաշինգտոնի հետ բանակցություններիցՍենատոր Շիֆի հայտարարությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Ինչ են կարծում ամերիկացիները Իրանում ռազմական գործողությունների մեկնարկի վերաբերյալ․ հարցումԲրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներին Իտալիայում բռնագրավվել են դինոզավրերի ճանկեր և ամոնիտներ պարունակող անօրինական ծանրոցներԱրաղչին կարող է ապրիլի 24-ին ժամանել Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու Նեթանյահուն բուժել է քաղցկեղը, որը հայտնաբերվել է վաղ փուլումՀարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան Չինաստանը մշակում է տիեզերանավերի նոր սերունդ՝ դեպի Լուսին թռիչքների համարՉինաստանը գործարկել է արբանյակային ինտերնետի փորձարկման հարթակԵրբ մարդիկ կկարողանան ապրել Լուսնի վրա․ կանխատեսումՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱրցախի զինանշանի հեղինակ, նկարիչ և քանդակագործ՝ Լավրենտ Ղալայանը Ծիծեռնակաբերդում Հիշել՝ նշանակում է պահպանել ինքնությունը. Պլեխանովի անվ․ ՌՏՀՀազարավոր օտարաղբյուր փաստեր հաստատում են Հայոց Ցեղասպանության օբյեկտիվ իրողությունը. Արա Քեթիպյան (տեսանյութ) Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոնՌուսաստանը խոստացել է կոշտ պատասխան ԵՄ նոր պատժամիջոցներինԱրցախի մշակութային ցեղասպանության հարցը՝ ԵԽԽՎ-ում․ԱՄՆ-Ը թերագնահատել է Իրանին,հարվածներ պլանավորելիս (տեսանյութ) Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «193-ը 193-ի դիմաց» բանաձևով Ռուսաստանում նշել են ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթի հնարավոր նպատակըԱխալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Apple-ը կթողարկի կոր էկրանով iPhoneԴրոշ այրելը բողոքի արտահայտման ընդունված ձև է. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոնՄինչև ե՞րբ է շարունակվելու ձեր և Քոչարյանի միջև հակամարտությունը. Հարց Սերժ Սարգսյանին (տեսանյութ) Իսպանիայում շոկ․ ռազմական մեքենան ընկել է ուղղաթիռից (տեսանյութ) CNN-ը հաղորդել է Հորմուզի նեղուցում իրանական ռազմական թիրախներին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հեռացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի մասին տեղեկությունը Մենք հիշում ենք ... Հենրիխ Մխիթարյան Ազգային անվտանգության խնդիր է մեր պատմությունը և հիշողությունը խեղաթյուրելը, կեղծելը. Քեթիպյան (տեսանյութ) «Ոխերիմ ընկերներ» արտահայտությունը վերաբերում էր տարբեր մարդկանց․ նրանց, ովքեր իրենց չեզոք պահեցին, ովքեր պիտի անեին այն, ինչը չարեցին․ Սերժ Սարգսյանը՝ իր հայտարարության մասին Իրանի ԱԳ նախարարը նախատեսում է այցելել Ռուսաստան, Օման և Պակիստան Ծիծեռնակաբերդում երեք մանեթանոց լաց դնողների մասին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԹրամփը ակնարկում է Իրանի հետ բանակցություններում հնարավոր առաջընթացի մասինՄիջազգային արձագանքները Ցեղասպանության առթիվ.Ադրբեջանը դատապարտել է Թուրքիայի դրոշն այրելը (տեսանյութ)Ո՛չ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը. ՀՀ երրորդ նախագահ Սերժ ՍարգսյանԲրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության տարելիցըՖրանսիայի առաջնություն․ Մեկնարկում է 31-րդ տուրը 33-ամյա Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհետ կորածԿատարվածից դասեր է պետք քաղել, թույլ չտալ Հայրենիքը տանել աշխարհաքաղաքական ստրկության, իսկ ժողովրդին՝ կամազրկման. ԱԱԾ պահեստազորի սպաներՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցինԱՄՆ բանակի համար պատմական պահ է գրանցվել
Ամենադիտված