Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում «Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականը Կառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվել Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով «Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն Հայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունը ԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբ Չորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետ Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկան ՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերով Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան Կոստանյան 

Գերմանացի գրողը` Միջագետքի անապատներում զոհված հայերի մասին

Հասարակություն

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու) գրքից մի փոքրիկ հատված:

«…Հայերը դարձան այս պատերազմի զոհը: Երբ թրքական կառավարությունը 1915 թուականի գարնան, ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայեր բնաջնջելու իր հրեշավոր ծրագրի իրագործմանը… Թուրքիայի խավարամիտ տիրակալներին ոչ ոք չխանգարեց իրականացնելու այն տանջալից խոշտանգումները, որոնք կարող են համեմվել միայն խելագար հանցագործի գործողությունների հետ:

Այդպես, նրանք ողջ ժողովրդի՝ տղամարդկանց ու կանանց, ծերունիների ու երեխաների, հղի կանանց ու ծծկեր մանուկների քշեցին Արաբիայի անապատները մեն մի նպատակով՝ բոլորին մատնելու սովամահության…

Հարազատ վայրերից, ուր հայերն ապրել էին երկու հազար տարուց ավելի, կայսրության բոլոր ծագերից՝ լեռնային շրջանների ժայռոտ կիրճերից մինչև Մարմարի ծովի ափերն ու հարավի արմավիրների օազիսները, նրանք քշվեցին այդ անմարդաբնակ անապատները: Դա նրանց բնակության նոր վայրեր տրամադրելու անհրաժեշտությամբ արդարացնելը, անշուշտ, ծաղր է մարդկային զգացմունքների հանդեպ: Տղամարդկանց կոտրում էին զանգվածաբար, խմբերով կապկպում իրար, շղթաներով կամ պարաններով և հրում-գցում գետը կամ նետում ժայռերից: Կանանց ու երեխաներին վաճառում էին հրապարակային աճուրդներում, ծերերին ու դեռահասներին ճիպոտների մահացու հարվածներով քշում էին հարկադիր աշխատանքների: Չբավարարվելով նրանով, որ մեկընդմիշտ կեղտոտել էին իրենց ձեռքերը՝ ժողովուրդին զրկելով իր առաջնորդներից ու երեսփոխաններից, նրանք (թուրքերը) սկսեցին ի մահ քշել կիսամերկ մարդանց, որոնց հանել էին ուղղակի անկողնից, թալանեցին նրանց տները, կրակի մատնեցին նրանց գյուղերը, ավերեցին կամ մզկիթների վերածեցին նրանց եկեղեցիները, քշեցին տարան բոլոր անասունները, խլեցին բոլոր սայլերը. նրանք իրենց զոհերի ձեռքից խլեցին հացի վերջին կտորը, հանում նրանց վրայի հագուստը, պոկում զարդերը: Պաշտոնատար անձիք, սպաները, զինվորները, քոչվորները միմյանց հետ մրցում էին արյունռուշտ խրախճանքներում` ապաստարաններից ուժով դուրս էին քաշում մանկատի որբ աղջիկներին՝ իրենց անասնական կրքին հագուրդ տալու համար, մահակներով ծեծում էին հղի կանանց ու մեռնողներին, որոնք հազիվհազ էին քարշ տալիս իրենց ոտքերը, մինչև որ ընկնում էին անշնչացա,՝ ճամփի փոշին վերածելով արնաշաղախ զանգվածի:

Այդ ճանապարհներով անցնող ուղևորները սարսափով լի աչքերով շրջում էին դիվային դաժանությամբ քշվող, այդ շարժվող զանգվածից, շրջվում էին, որ չտեսնեն իջևանատների աղբակույտերի մեջ թաղված նորածին մանկիկներին և տղաների սրատված ու ճամփաներին թափված բազմաթիվ ձեռքերը, որ պաղատանքով մեկնվել էին իրենց դահիճներին:

Հայերու քարավանները, որոնք իրենց հայրենիքից՝ Արևմտեան Հայաստանից աքսորվելու սկիզբին բաղկացած էին հազարավոր մարդկանցից, Հալեպի շրջակայքը հասնելու պահին կը կազմում էին ընդամենը մի քանի հարյուր, այն դեպքում, երբ դաշտերը ծածկված էին ուռած, սևցած, գարշահոտությամբ օդը թունավորող դիակներով. մերկ ու բռնաբարված մարմիններով: Շատերին զույգ-զույգ կապված նետում էին Եփրատ՝ ի կեր ձուկերին: Երբեմն ժանդարմները, ծաղրելով դժբախտներին, մի քիչ ալյուր էին լցնում սովահար մարդկանց դողդողացող բուռը, որ նրանք ագահորեն լիզում էին սոսկ նրա համար, որ երկարաձգեն իրենց հոգեվարքը:

Անգամ Հալեպի դարպասների մոտ աքսորյալներին թույլ չէին տվել շունչ քաշելու. ելնելով անըմբռնելի, անհիմն նկատառումների, բոկոտն, հյուծված և տենդից ու այլ հիվանդություններից ուժասպառ մարդկանց այդ ծայր աստիճան նոսրացած խմբերը արևի կիզիչ ճառագայթների տակ ժայռոտ կիրճերով ու անանցանելի սարերով քշում էին հարյուրավոր մղոններ հեռու, դեպի կիսաարևադարձային ճահիճները՝ մահվան գիրկը: Այնտեղ նրանք գտնում էին իրենց վախճանը՝ սպանվելով ու կողոպտվելով քրդերի ու ժանդարմների ձեռքով, գնդակահարվելով, կախաղան հանվելով, թունավորվելով, խեղդամահ արվելով, ծարավից ու ցուրտից, հնձվելով համաճարակներից, ջրահեղձ արվելով, սառչելով, թողնվելով շնագայլերին ի կեր…

Երեխաները մեռնում էին արցունքն աչքերին, տղամարդիկ նետվում էին ժայռերից, մայրերն իրենց փոքրիկներին նետում էին ջրհորները, հղի կանայք երգելով նետվում էին Եփրատի ջրերի մեջ. նրանք մեռնում էին ամեն տեսակ երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով…

Ավերակ քարավանատներում տարաբախտները անօգնական ու անկարեկից պառկած էին կիսանեխած դիակների կողքին, սպասելով իրենց անխուսափելի մահվան, քանի որ ինչքա՜ն կարելի էր քարշ տալ խղճուկ գոյությունը՝ ցորենի հատիկներ փնտրելով ձիերի թրիքի մեջ կամ սնվելով խոտով: Բայց այդ ամենը սոսկ աննշան մասն է նրա, ինչ տեսել եմ ինքս, ինչ ինձ պատմել են ծանոթներս ու ճանապարհորդները, կամ ինչ ես լսել եմ աքսորեալների շուրթերից…

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ
Ամենադիտված