Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Ֆրիտյոֆ Նանսենը՝ Մեծ Եղեռնի մասին

Գիտություն և Մշակույթ

Բազմաթիվ փաստաթղթեր ոչ միայն ցույց են տալիս դահիճների անմարդկայնությունը, այլև լիուլի ապացուցում, որ ամեն ինչ արվել էր երիտթուրքերի պարագլուխների ու նրանց կոմիտեի մանրակրկիտ նախապատրաստած ծրագրին համապատասխան: Այն երկչոտությունը, որով նրանք հատագայում ժխտում էին իրենց իսկ կատարած, իրենց կամքով ու հրամաններով իրագործված գազանությունները, նրանց լավագույն կողմով չի դրսևորվում …

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու) գրքից`  «Ֆրիտյոֆ Նանսենը Մեծ Եղեռնի մասին» հոդվածից / սկիզբը` «Երիտթուրքերը Պրուսիայում ուսումնասիրել էին բնաջնջման մեթոդը»/ մեկ փոքրիկ հատված:

1915 թվականի օգոստոսի 31-ին Թալեաթ բեյը գերմանացի դիվանագետներին հայտարարեց, թե «հայկական հարց այլևս գոյություն չունի»: Նա իրավացի էր, քանի որ այդ ժամանակ տեղահանությունն ավարտված էր: Մնում էր միայն ազատվել հազվադեպ զոհերից, որոնք հրաշքով էին փրկվել մահվան ճամփաներով քայլելիս: Նրանց հավաքեցին համակենտրոնացման հսկայական ճամբարներում, թողնելով գրեթե առանց սննդի ու գոյության որևէ միջոցի:

1916 թ. հունվարին Այնթապից 5-6 հազար հայեր քշվեցին անապատ, ապրիլին 14 հազար աքսորյալներ սրի քաշվեցին Ռաս ուլ – Այնում: Կայմակամի հրամանով ամեն օր 300-500 մարդուց բաղկացած խմբեր էին տարվում քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա` գետի ափը, որտեղ վարձկանների հերոսակախմբերը սպանում էին նրանց, իսկ մարմինները նետում ջուրը:

Հալեպից հարավ` Մեսքենեի ճամբարում, որը Եփրատի ափին է, իրենց իսկ` թուրքերի վկայությամբ, թաղվել էին սովամահ եղած 55 հազար հայեր:

Հենց միայն 1915 թվականին 60 հազար հայեր աքսորվեցին Դեյր Զոր` Եփրատի ափին, և նրանք գրեթե բոլորն էլ վերացան: 1916 թվականի ապրիլի 15-ին չորս շարասյունով Մոսուլ ուղարկվեցին 19 հազար հայեր, որոնք պետք է 300 կմ կտրեին անցնեին անապատով: Մայիսի 22-ին այնտեղ հասավ ընդամենը 2500 մարդ: Ճանապարհին կանաց ու երիտասարդ աղջիկների մի մասը վաճառվեց բեդվիններին, մնացածները մահացան սովից ու ծարավից: 1916 թ. հուլիսին Դեյր Զորում կային 20 հազար աքսորյալներ. ութ ամիս անց մի գերմանացի սպա այնտեղ տեսել էր ընդամենը մի քանի հարյուր արհեստավորների: Մյուսներից հետք անգամ չէր մնացել: Մարդկանց մեծ մասը սովամահ էր եղել: Մի ականատես պատմում էր, որ Բաբում իր անցկացրած երկուսուկես օրվա ընթացքում սովից 1029 հայ էր մահացել:

Սովի ու հեգեվարքի այդ տեսարանների մեզ հասած նկարագրությունները իսկական մղձավանջի տպավորություն են ստեղծում: Դժբախտ ստվերները, որոնք երևի մի ժամանակ բարեկիրթ տղամարդիկ ու կանայք են եղել, վիճում էին սննդի խղճուկ թերմացքների համար, իսկ նրանց վերակացուները, նրանց տառապանքներին անհաղորդ, նայում էին, թե նրանք ինչպես են մեռնում: Դա դժոխք էր: Իսկ թուրքական իշխանություններն ամեն բան արել էին, որ խանգարեն նրանց, ովքեր փորձում էին օգնել այդ տարաբախտ մարդկանց …

Հայերի թշնամիները ապացույցներ են փնտրում նրանց նվաստացնելու այն բանի համար, որ լինելով այդքան բազմաթիվ, նրանք առանց դիմադրության թույլ տվեցին, որ իրենց քշեն սպանդի, թեև այդ կշտամբանքը հակասում է թուրքերի մեղադրանքին, որոնք ցանկանում են իրենց զոհերին ներկայացնել իբրև վտանգավոր խռովարարների:

Նրանք [հայերը] ինչպե՞ս կարող էին պաշտպանել ընդդեմ զինված ժանդարմների, զինվորների ու «կամավորների» բազմաթիվ հերոսակախմբերի, եթե աշխատունակ տղամարդկանց մեծամասնությունն արդեն հավաքագրված էր զինվորական ծառայություն կրելու, իսկ ամբողջ բնակչությունը սիստեմատիկաբար զինաթափվում էր:

Սակայն ամենուրեք, որտեղ դա հնարավոր էր, հայերն արիաբար դիմադրում էին, երբեմն որոշակի հաջողությամբ, իսկ դա եղավ Վանում և Կիլիկիայի լեռներում` Սուեդիայի մոտ: Ուրֆայում հայերը զոհվեցին հուսահատ պայքարից հետո: Ասենք, այն ժողովուրդը, որը կարողանում է մարտնչել հանուն գործի, որը արդար է համարում …, կարող է արհամարհանքով վերաբերվել երկչոտության բոլոր մեղադրանքներին …

Այդ գազանությունները իրենց չափերով ու նողկալի դաժանությամբ գերազանցում են պատմության մեջ հայտնի բոլոր [վայրագությունները] … Այն նամակը, որից մենք վերը մեջբերում կատարեցինք, ապացուցում է, որ երիտթուրքերի ղեկավար կոմիտեն պատրաստ էր իր վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունը հայ ժողովրդին բնաջնջելու … և «այն խայտառակություն համար, որը սև բիծ կնետի օսմանյան պատմության վրա»: Գերմանիայի դեսպանի ներկայացուցիչներին Էնվեր փաշան պատասխանել էր, որ լիովին իր վրա է վերցնում պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ կատարվել է Անատոլիայում: Այդպիսով, նա և կառավարության մյուս անդամներն են իրենց վրա կրում ամբողջ խայտառակությունն այն բանի համար, որ թուրքական արյունոտ պատմությանը ավելացավ այնպիսի մի ահավոր գլուխ, որը ստվերի տակ է թողնում բոլոր նախորդները: Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բաներ են թվում «ժամանակակից թուրքերի» իրականացրած նախճիրի համեմատությամբ:

Նյութը`  Ք. Ա.–ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված