Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Եղեռնի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության կողմից

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ռ. Սահակյանի «Ցեղասպանության պատմությունից» գրքից մեկ փոքրիկ հատված:

Հետպատերազմյան տարիներին և, հատկապես, 1960-1980-ական թվականներին լույս տեսած թուրքական պատմագիտական գրականության մեջ զգալի տեղ է հատկացված Հայաստանի, հայ ժողովրդի և, մասնավորապես, Հայկական հարցի ու եղեռնի պատմությանը: Առաջին ծավալուն գիրքը, վերնագրված «Հայերը պատմության մեջ և հայկական հարցը», լույս տեսավ 1950-ին, սակայն սիստեմատիկ ու նպատակասլաց կերպով թուրք պատմաբանները Հայաստանի և հայ ժողովրդի XIX – XX դարերի պատմության հարցերին նվիրված գործեր սկսեցին հրատարակել 1960-ական թվականներից:

Հայ ժողովրդի պատմության նկատմամբ ժամանակակից թուրք պատմագրության կողմից ցուցաբերվող առանձնահատուկ հետաքրքրությունը մեր կարծիքով բացատրվում է այն բանով, որ 1965-ի ապրիլին աշխարհի 23 երկրներում հայերի ցեղասպանության 50-ամյակը նշելու կապակցությամբ համաշխարհային հասարակությունը, նոր սերունդները տեղեկացան արդեն իսկ մոռացված դեպքերին և փորձեցին հասկանալ, թե ի՞նչ է այնուամենայնիվ տեղի ունեցել հայ ժողովրդի հետ Թուրքիայում 1915-ին: Այդ ձգտումը բնականաբար մղում էր մարդկանց ծանոթանալու բազմաթիվ այն նյութերին, որոնք տպագրվում էին այդ օրերին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Արևմտյան Գերմանիայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիալիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրանի և այլ երկրների պարբերական մամուլում, ինչպես նաև հրատարակվում առանձին բրոշյուրներով և գրքերով: Կարճ ժամանակում վերահրատարակվեցին հայկական ջարդերի, 1915-ի զանգվածային ցեղասպանության, էթնիկական ու ազգային հողի վրա հայերին ոչնչացնելու թուրքական ավանդական քաղաքականությունը մերկացնող առավել հավաստի փաստագրական աղբյուրները, ականատեսների ու դեպքերի ժամանակակիցների հուշերը: Տեղի ունեցավ Հայաստանի, հայ ժողովրդի դարավոր ինքնատիպ մշակույթի երկրորդ հայտնագործումը: Օտարերկրյա ընթերցողները սկսեցին հասկանալ, որ աշխարհացրիվ հայերը սոսկ այն ժողովրդի մնացորդներն են, որոնց բռնի կերպով արտաքսել են իրենց պատմական հայրենիքից` Արևմտյան Հայաստանից: Պատմական ճշմարտությունը դառնում էր լայն հասարակության սեփականություն, որը սկսեց քաշել Թուրքիայի նախկին կառավարողների կողմից կիրառված հայերի զանգվածային ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը:

Նման իրադրության մեջ թուրք կառավորող շրջանները միջոցներ ձեռնարկեցին իրենց երկրի միջազգային հեղինակությունը փրկելու համար: Կարճ ժամանակում հրապարակ եկան տարբեր մակարդակի պատմագիտական աշխատություններ, նվիրված Հայկական հարցին ու նրա ժամանակակից միտումներին: Սակայն պատմական ճշմարտության վերահանման մեթոդը մնաց նույնը` թուրք պատմաբանները գնացին իրենց արդեն վարկաբեկած ճանապարհով` ամեն ինչ ներկայացնել գլխիվայր, ապացուցել, որ Հայաստանը, որպես ինքնուրույն պետություն, երբե՛ք գոյություն չի ունեցել, իսկ իրենք հայերը եկվոր ժողովուրդ են, զուրկ իրենց սեփական մշակույթից, և որ իբր նրանք միշտ էլ փոքրամասնություն են կազմել իրենց բնակված վայրերում, այդ թվում և Արևմտյան Հայաստանում: Ինչ վերաբերում է հայերի ոչնչացման փաստին, ապա դա, ըստ թուրք հեղինակների, լոկ հակաթուրքական պրոպագանդայի արդյունք է: Պարզապես հայերը որոշ կորուստներ կրեցին իրենց, «ժամանակավոր բնակության» վայրերը տեղափոխվելու ընթացքում: Իսկ այդ քայլին էլ, նրանց պնդմամբ, թուրքական իշխանությունները ստիպված էին դիմել ի նկատի ունենալով հայերի ոչ լոյալ վարքագիծը այն պահին, երբ Թուրքիան մահու-կենաց կռիվ էր մղում իր դարավոր թշնամու` Ռուսաստանի դեմ:

Ահա այս կոնցեպցիոն բնույթ ունեցող պաշտոնական վարկածը շրջանառության մեջ դրվեց նշված ժամանակաշրջանում լույս տեսած բազմաթիվ ու բազմաբնույթ հրատարակություններում:

Նյութը`  Ք. Ա.–ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված