Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Նստածը, որից այդպես հորդառատ ծուխ էր ելնում` Պարույր Սևակն էր

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ավիկ Իսահակյանի «Անլռելի Պարույրը. Երբ մեր կողքին էր Պարույր Սեւակը...» հուշից մի հատված:

1966 թվականի գարնանը ավարտում էի ուսումը Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժնում: Ապագա աշխատանքիս բնագավառի հետ կապված` ես վերցրել էի դիպլոմային աշխատանք «Ավետիք Իսահակյանի հրապարակախոսությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» թեմայով: Դիպլոմայինի գիտական ղեկավարս էր այդ շրջանում բարձրագույն եւ միջնակարգ կրթության նախարար, ինչպես եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Գեւորգ Հայրյանը, անսահման հումորի տեր մի շռայլ անձնավորություն: Եվ քանի որ մեր կուրսը երկար ընդմիջումից հետո նորաբաց լրագրության բաժնի առաջնեկը պիտի լիներ, Հայրյանը մի իմաստուն որոշում կայացրեց, որ մենք սովորենք ոչ թե հինգ, ինչպես բանասիրականի մնացած կուրսերը, այլ` չորս տարի. «Երկրին պետք են թարմ ժուռնալիստներ, չորս տարին էլ հերիք է»: Եվ բացառության կարգով այս որոշումն ընդունվեց եւ 1966 թվականի հունվարից մենք արագացված կարգով սկսեցինք հանձնել երկու տարվա համար նախատեսված քննությունները:

Հարկ է ասել, որ քննությունները բավականին հաջող էի հանձնում` «4» կամ «5» էի ստանում: Մնացել էր դիպլոմայինը գրել. հսկայական նյութ էի հավաքել եւ շեշտը դրել էի մի կարեւոր դրույթի վերհանման վրա: Իսահակյանը, ի դեմս հիտլերյան ֆաշիստական հրոսակների, տեսնում էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրք ջարդարարներին ոգեշնչող եւ հովանավորող կայսերական Գերմանիայի ժառանգներին: Այս թեմային ես հատուկ գլուխ էի նվիրել` «Էությունը նույնն է» վերնագրով, եւ աշխատանքը հիմնականում կառուցել էի դրա շուրջ: Պատահական չէ, որ այն եղավ իմ առաջին տպագիր աշխատությունը` «Երիտասարդ գիտնական» ԵՊՀ-ի ամսագրում (1966 թ., N 2), եւ ուղիղ 40 տարի անց ես այն համարյա նույնությամբ վերահրատարակեցի «Բարեւ, Վարպետ» իմ էտապային գրքում (2008 թ.):

Այնպես որ, 1966-ի գարնանը մնում էր նստել եւ շարադրել մի 40-50 էջ: Այդ շրջանում մեր տանը, Իսահակյանի ապագա ակադեմիականի համար ձեռագրերը մշակելու, ուսումնասիրելու նպատակով, Գրականության ինստիտուտից մի փոքր խումբ էր աշխատում գրականագետ Արամ Ինճիկյանի ղեկավարությամբ: Դիպլոմայինի հանձնման ժամանակը մոտենում էր, սակայն մի հանգամանք շատ էր կտրում ինձ գործից. երեկո չկար, որ ընկերներս չհավաքվեին իմ սենյակում: Ես էլ սենյակս որոշակի ֆուտուրիստական ոճով ներկել էի տվել. հանդիպակաց պատերը լիմոնի գույնի եւ դարչնագույն` բաժանած երկու մեծ եռանկյունիների. ստացվել էր յուրահատուկ մոդեռն սենյակ: Մենք ընկերական հավաքատեղիի պես մի բան էինք ստեղծել: Հավաքվում էինք, մինչեւ ուշ գիշեր ծխում, խմում եւ սուրճ, եւ նաեւ ոգելից խմիչքներ, հիմնականում «Գետափ» կամ «Հրազդան» գինիներ, խոսում էինք, վիճաբանում, ապագայի վերաբերյալ (որը սակայն շա՜տ մշուշոտ էր) ծրագրեր կազմում: Սովետական արտադրության ժապավենային մագնիտոֆոնն էլ մեր կողքից անբաժան էր, լսում էինք Շառլ Ազնավուր, Բիթլներ, Էլվիս Պրեսլի, Պոլ Անկա, Դոմինիկո Մոդունյո, շատ էինք սիրում Լուի Արմստրոնգի եւ Էլլա Ֆիթցջերալդի ջազային երգերը: «Ամերիկա» ռուսերեն հրատարակվող գունավոր ամսագիրը, ջազը, ինչպես եւ ջինսե շալվարները մեզ` ջահելներիս մոտ պատրանք էր ստեղծել, որ Ամերիկան հեքիաթային երկիր է... Ե՞րբ գրեի դիպլոմայինը. ցերեկները դասից հետո` ճաշ, հետո ընկերներս էին ներս խուժում եւ կամ էլ թե, երբ օրերն արդեն տաքացել էին, մենք մեր ընկերական խմբով թափառում էինք Երեւանով մեկ: Տատս, մայրս գանգատվում էին.- Էնքան եք ծխում, որ պատերից (որոնց քսած ներկը դեռ կարգին չէր չորացել) ծխախոտի հոտ է գալիս... Լավ է, որ սենյակը լայն պատուհան ուներ, որ բացվում էր դեպի պատշգամբը:

Դիպլոմայինիս ծրագիրը ցույց էի տվել մեր շատ հարգելի Արամ Ինճիկյանին, որը հավանություն էր տվել, եւ ասում էր. «Երբ վերջացնես, կտաս կարդամ: Գերմանացիներին Վարպետը միշտ մեղադրել է հայկական ջարդերի մեջ, այդ մասը շատ ուշադիր գրիր»:

Բայց ե՞րբ գրեի...

Տատս ասաց.- Ընկերները շատ են խանգարում:- Ու այդ ժամանակ Արամ Նիկիտիչը շատ տեղին խորհուրդ տվեց.- Ինձ էլ ինստիտուտային գործերս շատ էին խանգարում գրելու Թումանյանի կենսագրության առաջին հատորը, ու խորհուրդ տվեցին գնալ Դիլիջան` Կոմպոզիտորների միության նորաբաց ստեղծագործական տուն: Հունվարին մեկ ամսով գնացի, շատ հանգիստ էր, խանգարող ոչինչ չկար, եւ շատ լավ աշխատեցի: Թող Ավիկն էլ գնա, հիմա այնտեղ քիչ մարդ կա:

Եվ այսպես ես հայտնվեցի Դիլիջանի Կոմպոզիտորների տանը: Երրորդ անգամ էի գնում, եւ շատ բան գիտեի: Ապրիլի 26-ն էր, մի քանի օրից Մայիսի մեկը: Ուղեգիրս տասն օրով էր: Իջա Երեւան-Դիլիջան մարշրուտային ավտոբուսից ոլորանների ուղիղ տակը եւ ոտքով բռնեցի սարն ի վեր տանող ճամփան:

Մինչեւ տեղ հասա, տեղավորվեցի, գրելիք նյութերս դասավորեցի, մութն ընկավ: Հիշում էի, որ ճաշարանի տակ մի շատ հարմար բար-սրճարան կար, մենք այդտեղ երկու տարի առաջ` 1964 թվականի Նոր տարուն, Գրիգոր Հախինյանի ընկերակցությամբ մինչեւ ուշ գիշեր լավ երեկո էինք անցկացրել: Ես, իհարկե, կոմպոզիտորներին այնքան մոտիկից չէի ճանաչում, ինչպես, ասենք, մեր գրողներին կամ կինոյի գործիչներին, բայց մի ընդարձակ շարք լավ գիտեի:

Զբոսնելու համար ուշ էր եւ ցուրտ, եւ մտաբերելով այդ բարը, ոտքերս ուղղվեցին ուղիղ այնտեղ: Հիշում էի նաեւ, որ այնտեղ Տոմա անունով մի գեղեցիկ ռուս բարմենուհի կար. այդ հիշողությունն էլ տպավորվել էր: Բար տանող երկու ճանապարհ կար. մեկը` այգուց, դրսի դռնից, մյուսը` ճաշարանի միջից, սանդուղքները ուղիղ դեպի բար էին տանում:

Հենց սանդուղքներից իջնելիս նկատեցի` կիսամութ էր, ներսում համարյա մարդ չկար, բայց հեռվում մի սեղանից քուլա-քուլա օղակներով ծխախոտի ծուխ է բարձրանում եւ մի փոքր լամպ էլ վառվում է բարի եզերքին:

Մոտեցա, եւ երբ արդեն մի երկու քայլի վրա էի, տեսա, որ նստածը, որից այդպես հորդառատ ծուխ էր ելնում, ինձ լավ ծանոթ եւ շատ հարգելի անձնավորություն է` Պարույր Սեւակը: Սեղանին կոնյակի շիշ էր` կիսով չափ դեռ լիքը, ու «Յավա» մակնիշի թութունի տուփը: Ծխամորճը ձեռքին` իր համար խորասուզված նստած էր, աչքերը կիսախուփ, ասես նիրհի մեջ:

- Պարույր Ռաֆայելովիչ,- զվարթ տոնով արտաբերեցի ես:

Իսկույն ասես սթափվեց, ետ շուռ գալով ու աչքերը բացելով.

- Օ՛հ, Ավիկ ջան, դո՞ւ ես:

- Հա, Պարույր Ռաֆայելովիչ, այսօր եմ եկել, ասի իջնեմ սուրճ խմեմ:

- Ի՜նչ լավ է, ես էլ մենակ նստած էի, ասում էի տեսնես մի ծանոթի կհանդիպե՞մ: Նստի՛ր, նստի՛ր, իսկ կոնյակ խմել գիտե՞ս:

- Հա, ինչպես չէ,- ասացի,- 13 տարեկանից, երբ պապիկիս ժամանակ մեր տանը ընդունելության սեղաններ էին գցում, ես վերջում, երբ հյուրերը գնում էին, մի քանի կում էի անում այդ ոսկեգույն, զարմանալի խմիչքից, եւ հետո տրամադրությունս բարձրանում էր եւ սկսում էի զանգ տալ մեր դպրոցի գեղեցիկ աղջիկներին:

- Տոմա,- ձայնեց Սեւակը,- մի ռյումկա բեր մեր երիտասարդին, ու մի պլիտկա շոկոլադ էլ քեզ գրի:

Ես սիրալիր բարեւեցի Տոմային, իմ հիշած աղջիկն էր, կարծես ավելի գեղեցկացել էր, տեսնես ինձ կհիշե՞ր, սակայն հազիվ թե...

Տոման նույնպես իր հերթին ժպտադեմ բարեւեց ինձ:

Ահա եւ ռյումկան եւ մի փոքրիկ պնակի վրա մոսկովյան շոկոլադի մի սալիկ:

- Շոկոլադը քեզ համար է, ինչո՞ւ բերեցիր...

Սեւակի այս խոսքերի վրա աղջկա վարդագույն թշերը վայրկենապես կարմրեցին, եւ նա շիկնելով ասաց.

- Թող մնա ձեզ կոնյակի հետ, որ չոր-չոր չխմեք, ես մի կտոր կփորձեմ,- եւ գեղեցիկ մատներով մի կտոր կտրեց ու համտեսեց:

- Դե, եթե շոկոլադ կա, բե՛ր նաեւ երկու սուրճ, այդպես չէ՞ սովորույթը...

Աղջկա պատասխանը ավելի լավ է ասեմ ռուսերեն, այն լեզվով, որով ընթանում էր խոսքը:

- У нас на Кубани чай подают с вареньем, а кофе с шоколадкой, - կանացի ընդգծված կոկետությամբ շուտասելուկի պես արտաբերեց Տոման:

- Զարմանալի բան է, չէ՞, աշխարհը, Ավիկ, հինգ րոպե առաջ ուրիշ մտքերի մեջ էի, բոլորովին ուրիշ տեղ, եւ ինչքան էլ որոշել էի ինքս ինձ համար, որ մենակ չխմեմ, բայց չէի կարող չխմեի, ու մի տեսակ դառը գնաց շշի առաջին կեսը: Իսկ հիմա համ դու եկար, մենակությունս ցրվեց, իսկ Տոման էլ... ձ վՈր վՈ ԽցոՈվՌ... համարյա մի բանաստեղծություն արտասանեց, էնպես ասաց, որ սիրտս բացվեց, էնպես որ, արի խմենք կանանց կենացը:

Խմեցինք:

Եկավ սուրճը: Սեւակը վառեց իր ծխամորճը, ես ունեի իմ «Աղթամարը»: Բարը առաջին հարկում էր, եւ նրա մեծ բացվածքով պատուհաններից երեւում էին դիմացի սարերը, ու մինչեւ մենք կրկին բաժակները լցրինք, լուսնյակը սարի եզրից դուրս եկավ ու չորսբոլորը ողողեց արծաթագույն զարմանալի լույսով: Լսվեց էլի Սեւակի խուլ ձայնը.

- Ինչ-որ մի կախարդական բան կա այս Դիլիջանում, եւ հենց այս ձորում, գիշերը երեւի այստեղ չարքեր են լցվում, չէ՞ որ հնչյունները շուտ չեն ցնդում...

Սեւակը հանկարծ լռեց, ծխում էր, մի երկու-երեք անգամ ծուխը ներս քաշում` մինչեւ ծխամորճը հանգում էր, հետո մոխիրը թափում ու նորից էր ծխամորճը լցնում, այնպես որ, մոխրամանը շուտ լցվում էր... Ու բարը թաթախվել էր «Յավայի» անուշ բույրով:

 Շարունակելի

Աղբյուրը`  «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված