Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Լուսինեի ներդրումը Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի 50 - ամյակին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում պրոֆեսոր Կարլեն Դանիելյանի «Լուսինե Զաքարյան» /Տես ՛ Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan էջը/ գիրք -էսսեից մեկ փոքրիկ հատված:

1965 թվականի ապրիլի 24 ին լրանում էր երիտթուրքերի կողմից Արևմտյան Հայաստանում կազմակերպված հայոց ցեղասպանության 50 ամյակը:Երիտասարդությունը, մտավորականությունը,ամբողջ ժողովուրդը պատրաստվում էր նշելու այդ տարեթիվը:

1964 թվականը անցավ նախապատրաստումների և պատմության դասերի վերլուծության, իրոք, մի անթաքույց շտապանքի մեջ: Վահագն Դավթյանի խմբագրած «Գրական թերթը» պարզապես ապշեցնում էր,նյութերը, հաղորդումները, թուրք ջարդարարներին մերկացնող փաստաթղթերը, հրապարակախոսական ելույթները գրեթե ամեն համարի լցնում էին լրագիրը:Հրապարակվեցին պատմական հետազոտություններ՝ Ջ.Կիրակոսյան, Ե. Սարգսյան, Ռ. Սահակյան, Մ. Զուլալյան, Ա. Մնացականյան «Геноцид армян» (փաստաթղթերի ժողովածուն՝ ակադեմիկոս Մ. Ներսիսյանի խմբագրությամբ) և այլն: Վերահրատարակության ներկայացվեց Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը»,գրվեցին նոր բանաստեղծություններ, «Եղեգները չխոնարհվեցին» վեպը, դրամատիկական ասքեր, պոեմներ և այլն: Երաժշտական աշխարհը նույնպես, ինչպես գրականը, առաջ քաշեց իր լավագույն զավակներին՝ Էդգար Հովհաննիսյան, Ալեքսանդր Հարությունյան, Էդվարդ Միրզոյան և շատ ուրիշներ:

Հայկական եղեռնի հիսունամյակի սգատոնի նախապատրաստական աշխատանքներին իրենց նպաստը բերին նաև Լուսինեն, Խորենը,Վահագնը*, Մարիանան**: Տարեսկզբից տրված համերգները վերելքի տրամադրություններով էին համակված: Լուսինեն ու Խորենը նասնակցում էին «Անլռելի զանգակատան»նոր բեմականացման աշխատանքներին: Որոշվեց նաև համերգների շարք տալ Վահագնի հետ ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում:

Ապրիլի 21-ին,24-ին և 25-ին կրկնվեց նույն համերգը՝ Բախ, Կոմիտաս, Եկմալյան: Լուսինեն երգում էր «Տեր ողորմեա», «Սուրբ,սուրբ», «Խորհուրդ խորին», «Ամեն Հայր սուրբ», «Կռունկ», «Անտունի»: Համերգային ծրագիրը խոր հայրենասիրությամբ բռնկված մի ջահ էր,որ լուսավորում էր Կոմպոզիտորների Տան դահլիճում հավաքվածների տրտում, զուսպ դեմքերը:

Ապրիլի 24-ին դահլիճը լեփ-լեցուն էր: Անսփոփ, տխուր ալիքվում էր ժամանակը և այդ պահին ոչ-ոք չէր կարող ասել, թե իր սիրտը Անատոլիայում և Դեր-Զորի անապատներում դաժանորեն մորթված երկու միլիոն եղբայրների ու քույրերի հետ չէ:

Լուսինեն երգում էր: Չէր երգում՝ աղոթում էր: Ահավոր սպանդի մղձավանջը մի պահ հառնում էր ներկաների մեջ և նրանց աչքերն արցունքոտվում էին հին օրերի տրտմությամբ ու թախիծով լի երգերի խոր ազդեցությունից: Այդ օրը Երևանը տեսել էր երիտասարդության սգո երթը դեպի հայոց Պանթեոնը՝ Կոմիտասի շիրիմը: Երթի մասնակից ունկնդիրներից յուրաքանչյուրը ապրում էր հոգեկան ալեկոծության պահեր: «Պատարագից» կատարված հատվածները լի էին դրամատիկ-ողբերգական հույզերով: Մանավանդ «Սուրբ, սուրբը» և «Խորհուրդ խորինը» վերառաքվեցին արտաքո կարգի անկեղծությամբ, օվսաննայի ջերմագին ու բացառիկ հանդիսավորությամբ: Երգերը չէին ընդմիջվում ծափահարություններով: Ե՛Վ երգչուհին, և՛ ունկնդիրները ասես համաձայնության էին եկել՝ լռության և հանդիսավոր մտերմության մեջ ապրել ու վերապրել մեծ կորստի ծխացող ցավը:

Լուսինեն մենախոսում էր: Նրա արտաքինից ունկնդիրներն էին ձգվում զգացումի բազմահազար թելեր: Ձայնը կրկնապատիկ գեղեցիկ էր: Ինչպես հրեշտակ, նրա շրթունքներից հորդում էին օրհնության և ավետիսի ղողանջները, և նա պարզ հասկանում էր,որ դահլիճը քարացել, սառել է օրվա լարումներից, հոգնությունից, մտքերից ու սարսուռներից: Դահլիճն ու երգչուհին միասնացել էին զգացումների ու ապրումների փոխներթափանցումով:

*Երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մասին է խոսքը՝ Լուսինեի համերգների երկար տարիների նվագակցողը:

**Դաշնակահարուհի-պրոֆեսոր Մարիանա Հարությունյանի մասին է խոսքը՝ Լուսինեի երկար տարիների կոնցերտմեյստերն ու նվագակցողը:

նյութը`  Պերճ Դոլինյանի, Ք. Ա-ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված