Երեք օր լույս չի լինելու տասնյակ հասցեներում Սպիտակ տունը հայտարարել է Իրանի հետ երկխոսության առաջընթացի մասին Սենատոր Շիֆի հայտարարությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հազարավոր օտարաղբյուր փաստեր հաստատում են Հայոց Ցեղասպանության օբյեկտիվ իրողությունը. Արա Քեթիպյան (տեսանյութ) Արցախի մշակութային ցեղասպանության հարցը՝ ԵԽԽՎ-ում․ԱՄՆ-Ը թերագնահատել է Իրանին,հարվածներ պլանավորելիս (տեսանյութ) Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դրոշ այրելը բողոքի արտահայտման ընդունված ձև է. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Մինչև ե՞րբ է շարունակվելու ձեր և Քոչարյանի միջև հակամարտությունը. Հարց Սերժ Սարգսյանին (տեսանյութ) Իսպանիայում շոկ․ ռազմական մեքենան ընկել է ուղղաթիռից (տեսանյութ) 

Տիգրան Մանսուրյանի գերդաստանի պատմությունը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Տիգրան Մանսուրյանի 70-ամյակին նվիրված «70-ամյա մաեստրոն`  Տիգրան Մանսուրյան» հարցազրույցից մեկ փոքրիկ հատված:

 - Մեր զրույցը երեւի թե սկսենք ամենասկզբից։ Ինչպիսի՞ մթնոլորտում է ծնվել-մեծացել կոմպոզիտոր Մանսուրյանը, ի՞նչ ազդեցություններ է կրել իբրեւ անհատ:

- Ես ծնվել եմ Բեյրութում։ 1948 թվին ընտանիքով Բեյրութից եկել ենք Հայաստան։ Պետք է ասեմ, որ իմˋ իբրեւ երեխայի, միջավայրի այդ փոփոխությունը մեծ ցնցում էր, երբ մարդկային սովորական հունից հանում են երեխային եւ տեղափոխում էքստրեմալ իրավիճակ։ Չնայած դրան, ես արագ սովորեցի հայերենի տառերը։ Մինչ այդ Բեյրութում սովորում էի ֆրանսիական կաթոլիկ դպրոցումˋ հոգեւոր մթնոլորտում, ուր ուժեղ էր հոգեւորի ազդեցությունը։ Պարտադիր չէր, որ կաթոլիկ լինեիր։ Նրանք ներարկում էին ոգին։ Ֆրանսիական կաթոլիկ ոգին շատ ուժեղ, կայացած ուժ է։ Տարիներ հետո էլ, երբ լսում եմ ֆրանսիական հոգեւոր երաժշտություն, ինձ համար թանկ է, գեղեցիկ է այդ երաժշտությունը։ Օրինակˋ Ֆորեի «Ռեքվիեմը»:

- Կաթոլիկ դպրոցում նաեւ երգո՞ւմ էիք:

- Ոչ, բայց ամեն օրը «Հայր մերով» էր սկսվում եւ ֆրանսերեն էինք արտասանում։ Դպրոցի ամբողջ բակը, պատերը քրիստոնեական, Աստվածաշնչյան թեմաներով նկարներ ու արձաններ էին:

- Պարզ է, այդ պայմաններից հետո դժվար էր համակերպվել ստալինյան ժամանակաշրջանի Հայաստանում:

- Մենք մասնակից եղանք ներգաղթին, հայտնվեցինք Հայաստանում, եւ մեզ անմիջապես ուղարկեցին Արթիկ, ուր ես հաճախեցի տեղի դպրոցը։ Միաժամանակ երաժշտություն սովորելու առաջին փորձերս եղան այնտեղ։ Այն ժամանակ Արթիկում երաժշտական դպրոց չկար։ Ես ինքնուս սովորեցի։ Բարեբախտաբար Արթիկի բանվորական ակումբում Գերմանիայից բերված մի դաշնամուր կար, որ եղել էր գերեվարված իրերի շարքում։ Հիշում եմ, շատ լավ դաշնամուր էր, որ Արթիկում դարձավ իմ ընկերը մինչեւ 1956 թիվը, երբ տեղափոխվեցինք Երեւան, եւ ես ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանը, ուր չորս տարի սովորեցի:

- Ձեր քույրն էլ եկա՞վ:

- Չէ, Արաքսը դեռեւս դպրոցական էր, իսկ ես ուսումնարան ընդունվելուն պատրաստվել էի:

- Իսկ Ձեր ծնողները երաժշտական կրթություն ունեի՞ն:

- Չէ, չեն ունեցել, բայց մեծ երաժշտասերներ են եղել։ Հայրս շատ գեղեցիկ ձայն ուներ, եւ հաճախ էր երգում։ Մեր տանը միշտ երաժշտություն կար:

- Իսկ ի՞նչ մասնագիտությամբ էին աշխատում:

- Հայրս լուսանկարիչ էր, իսկ մայրս տարբեր տարիներին Արթիկի հացի փռում է աշխատել։ Օրվա հացը մայրս էր ապահովում։ Մենք շատ անապահով ընտանիք ենք եղել։ Այդ տարիներից բոլորս սովորել ենք ինքնուրույն կազմակերպել սեփական ընտանիքները, տնօրինել ճակատագրերը եւ աշխատելˋ ապավինելով միայն աշխատանքին։ Դա է եղել յուրաքանչյուրիս ընտրությունը։ Հարկադրանք էր։ Դա լավ բան էրˋ ազնիվ աշխատանքով հասնել արդյունքի։ Քույրսˋ Արաքսը, որ հիմա Սիդնեյում է, գիտեք, այդպիսին էր։ Եղբայրսˋ Մհերը գեղանկարիչ է, հիմա Փարիզում է բնակվում, փոքր քույրսˋ Սոնան նույնպես այնտեղ է, տնային տնտեսուհի է։ Չորս երեխաներից ավագը ես եմ, եւ միայն ես եմ մնացել Երեւանում:

- Ինչպե՞ս ընդունեցին Ձեր ծնողները, երբ որոշեցիք երաժշտությամբ զբաղվել։ Չհակադրվեցի՞ն:

- Չէ, բարեբախտաբար հայրս ինձ ու քրոջս քաջալերեց երաժշտության մեջ մասնագիտանալու հարցում։ Ասեմ, որ երբ Բեյրութից Հայաստան էինք տեղափոխվում, իր երազանքն էր ինձ տեսնել իբրեւ կրթված երաժիշտ։ Եւ երբ որոշեցի երաժիշտ դառնալ, այնպիսի խրատներ չեղան, որ ավելի լավ է գնամ ու եկամուտ ապահովող գործով զբաղվեմ կամ արհեստ ձեռք բերեմ։ Ընդհակառակը, քաջալերեցին ինձ եւ շատ ուրախ էին։ Բացի այդ, տանը յուրաքանչյուրս շատ ինքնուրյուն ենք ապրել եւ հարկադրանք երբեւէ չի եղել։ Հավասարազոր անդամներ էինք, անշուշտ, ունենալով հայ ընտանիքի բարոյականության գիտակցությունը։ Բոլորս դա ժառանգել ենք եւ պետք է ասեմ, որ բավականին ամուր բարոյական չափանիշներ են եղել մեր տանը:

- Իսկ Ձեր ծնողներն ինչպե՞ս էին հայտնվել Բեյրութում:

- Մայրսˋ Աննան, երկու ամսականում հայտնվել էր ամերիկյան որբանոցում, որովհետեւ ծնողները թուրքական ջարդերի զոհեր էին։ Մարաշից էր մորս ընտանիքը։ Հորսˋ Եղիայի ընտանիքը գալիս էր Տիգրանակերտից։ Նրանք տեղափոխվել էին Հալեպ, եւ հայրս ծնվել էր Հալեպում։ Նրանք միայն հետո էին տեղափոխվել էին Բեյրութ։ Հայրս էլ որբանոցի զավակ էր։ Ծնողներս Հալեպի որբանոցում էին հանդիպել իրար:

- Ի դեպ, չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւլքի սարսափները» գրքում Հալեպի հայկական որբանոցների նկարներից կա։ Հեղինակը այդ որբերի օգնության կոմիտե էր ստեղծել դեռեւս 1920-ականների Չեխոսլովակիայում:

- Եթե տեսնեմ, միգուցե մորս դիմագծերով ճանաչեմ:

- Իսկ նրանք իրենց հիշողություններում հաճախ էին անդրադառնում այդ տարիներին:

- Մայրս էլ, հայրս էլ անընդհատ հիշում էին։ Մորս պատմությունները որբանոցի կյանքից անջնջելի հետք են թողել իմ հիշողության մեջ։ Ինչպես էին մանկավարժները երեխաներին վախեցրել թուրքերով, որպեսզի նրանք ժամանակին քնեն։ Նա աղջիկների որբանոցում էր մնում։ Մայրս ասում էր, որ վախից բոլորը ճչում էին եւ քիչ հետո բոլորը լռում էին ու քնում։ Դա ամեն օր չէր լինում, բայց երբ անկարգ էին պահում իրենց, նրանց վախեցնելու միջոցը թուրքի անունը տալն էր։ Մայրս մեր տան որեւէ անդամի հետ հաճախ էր այցելում Ծիծեռնակաբերդˋ իբրեւ իր ծնողների գերեզման:

- Նրանք գոնե այնքան ապրեցի՞ն, որ Ձեր հաջողությունները տեսնեն:

- Երբ մայրս մահացավ, ես Երեւանի կոնսերվատորիայի ռեկտորն էի։ Նրա թաղմանը ողջ կոնսերվատորիան էր եկել ու նաեւ հայտնի երաժիշտներ։ Դա ինձ համար մեծ մխիթարանք էր, որ այդ որբ երեխայի կյանքի ավարտին այնպիսի նշանավոր երաժիշտներ էին եկել, ինչպիսիք էին Գոհար Գասպարյանը, Ալեքսանդր Միրզոյանը։ Շատ հուզիչ է ինձ համար, երբ հիշում եմ այս դրվագը։ Միգուցե Աստծո նախախնամությունը կար այս ամբողջի մեջ։ Հայրս ավելի վաղ մահացավ, երբ ես կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանող էի:

- Իսկ եղել է դեպք, որ Ձեզ լենինյան թեմայով որեւէ գործ պատվիրեն:

- Ոչ, նման բան չի եղել։ Փառք Աստծո, ես իմ նյութական ապահովությունն ունեցել եմ ֆիլմերից, ինչն ապահովել է նաեւ իմ անկախությունը։ Իմ բոլոր ընկերները, ովքեր երաժշտություն էին գրում, դրանից զատ նաեւ ֆիլմերի համար էին գրում, որովհետեւ առանց դրա հնարավոր չէր ընտանիք պահել։ Մոսկվայում կոմպոզիտորը նորմալ չէր վարձատրվում։ Կարգին կոմպոզիտորական գործերի դեմ նույնիսկ կռիվ կար, մերժվում էին դրանք։ Իմ ընկերներ'` Շնիտկեն, Դենիսովն այդ վիճակում էին, քանի որ սովետական ավանգարդը անհանդուրժելի էր։ Դա գոյության կռիվ էր։ Դժվար տարիներ էին։ Ինձ պատվեր չեն տվել, ինձ օգնել է կինոն։ Իսկ կինոյի ռեժիսորներն անկախ էին։ Որեւէ նախարարություն չէր կարող ասել, թե այս հեղինակի փոխարեն մյուսին վերցրու։ Քանի որ ռեժիսորը պատասխանատու էր իր ֆիլմի որակի համար, նա ինքն էր որոշում է, թե ով պետք է լինի երաժշտության հեղինակը։ Ես երկար տարիներ ինտենսիվ աշխատել եմ կինոյում։ Բայց մի օր լրիվ թողեցի:

- Ինչու՞։ Ե՞րբ պատահեց դա։ Պատճառներ կա՞յին:

- 70-ականների վերջերին 80-կանների սկզբներին։Պատճառ չկար։ Այլեւս հոգնեցի եւ զգացի որ, ես նույնիսկ իմ երաժշտությունը գրելու պարագայում էլ, կարող եմ կայանալ իբրեւ կինոկոմպոզիտոր, եւ այս ձեւով ինքս իմ վրա խաչ կքաշեմ, առանց որեւէ մեկի օգնության:

- Այդ տարիներին Ձեր աջակիցն էր տիկին Նորան, ով ցավոք կյանքից անժամանակ հեռացավ։ Բայց հայտնի է, որ նա միշտ ոգեւորել է Ձեզ եւ դեմ է եղել կինոյի հետ կապին:

- Դեռ ուսումնարանի տարիներից կնոջսˋ Նորա Ահարոնյանի հետ սովորել ենք միասին, հետագայում նաեւ կոնսերվատորիայում ենք ուսանել, ուր նույն կուրսում էինք, ինքը տեսաբան էր, իսկ ես կոմպոզիտորական բաժնում էի։ Մենք վաղ տարիքում ամուսնացանք, ես 21 տարեկան էի։ Նորան ճարտարապետի դուստր էր։ Հայրը շուշեցի էր, Շուշիի ջարդերից փախած։ Նա էլ իր պատմություններն ուներ։ Մենք 47 տարի ապրեցինք միասին։ Նա Աստծո ամենամեծ նվերն էր, որ ես ունեցել եմ իմ ամբողջ կյանքումˋ երաժշտությանը զուգահեռ։ Այնպես, ինչպես ինքն է հավատացել ինձ, եւ այնպես, ինչպես ինքն է նվիրվել իմ երաժշտությանը, երկրորդ նման մարդ ես առ այսօր չեմ ունեցել իմ կյանքում եւ կարծում եմˋ չի լինի։ Ինքն ամենաանշան մանրուքից մինչեւ ամենահիմնավոր կետերը աշխատել է միայն այն ուղղոթյամբ, որպեսզի ես բարձր չափանիշների երաժշտությամբ ապրեմ ու աշխատեմ։ Մեր տանը չէր կարող երբեւէ լինել բարձր ձայն, եթե ես այս սենյակում էի եւ աշխատում էի։ Դա անհնար էր։ Նա ամբողջությամբ ապահովում էր լռությունը։ Ճիշտն ասեմ, իմ երեխաները դժբախտ մարդիկ են եղել։ Այս տան մեջ ապրելը հեշտ չի եղել։ Անվերջ պարտադրվել է լինել զուսպ, լուռ եւ այս տանն ամեն ինչ ենթարկված էր իմ աշխատանքին։ Դա իմ կինն էր ապահովում։ Բայց միայն սա չէ։ Այն ամենը, ինչը կարող էր ինձ շեղել մեր որդեգրած երաժշտության իդեալներից, նա դրանց նկատմամբ ակտիվ մերժողական վերաբերմունք ուներ։ Այդպես էլ չընդունեց իմ ֆիլմերի երաժշտությունը, չուզեց, որ ես այդ ֆիլմերի վրա աշխատեմ։ Իր պահանջներն ինձանից ավելի մեծ էին, լուրջ էին։ Ասում էր, թե այդ կինոստուդիան պետք է մի օր պայթեցնի։ Նույնը պատահեց, երբ ես կոնսերվատորիայի ռեկտոր դարձա։ Ամեն օր հարցնում էր, թե երբ եմ դուրս գալու այնտեղից։ Իրեն չէր հետաքրքրում ոչ փառքը, ոչ պաշտոնը, ոչ փողը: Իսկապես լուրջ չափանիշների էր հետամուտ։ Նա հավատում էր իմ այլ ուժերին եւ ամբողջությամբ իմ կողքին է եղել։ Եւ այսօր ես շատ բաներում պարտական եմ կնոջս։ Եւ՛ երաժիշտ էր, ե՛ւ զգայուն ոգի ուներ, իսկ ինչպիսի՜ մանկավարժ էր։ Դասավանդում էր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Քանի անգամ առաջարկեցինք տեղափոխվել կոնսերվատորիա, չուզեց։ Մնաց երեխաների մոտˋ նրանց դասավանդելու։ Եւ իբրեւ մանկավարժ երեխաներն էլ իրեն էին շատ սիրում։ Այդ տարիների երեխաներից շատերն երաժշտությանը նվիրված մնացին նաեւ իրենց ուսուցչուհու պատճառով:

- Իսկ զավակները հետեւեցի՞ն Ձեզ:

- Կինս երկուսի հետ էլ երաժշտություն պարապեց, տղասˋ Եղյան կոնսերվատորիան ավարտեց, ընտիր երաժիշտ է, բայց ցավոք չտրվեց երաժշտությանը եւ չուզեց այդ ասպարեզում աշխատել։ Հիմա Երեւանում է եւ աշխատում է արտգործնախարարությունում։ Աղջիկս Լոս Անջելեսում է ապրում, հայկական նախակրթարանում երաժշտության ուսուցչուհի է։ Չորս թոռնիկ ունեմ։ Տիգրան թոռնիկս սաքսոֆոն էր նվագում, բայց թողեց։ Մեծ թոռնիկս էլ ֆրանսիական համալսարանում իրավաբանություն է սովորում։ Խելացի երեխաներ են։ Հնարավոր է, մեղավորը ես եմ, որ ինձ չհետեւեցին, որովհետեւ տեսել են այն զարհուրելի չարչարանքը, որ ես ապրել եմ երաժշտության մեջ, եւ որը ոչ ոք չէր ցանկանա ոչ տեսնել, ոչ էլ ապրել:

- Բայց դուք ափսոսու՞մ եք, որ նման կյանք եք ունեցել:

- Բոլորովին։ Ես առհասարակ որեւէ բանի համար չեմ ափսոսում։ Աստծո ինձ տրված նվերն ընդունել եմ սիրով։ Եվ աշխատել եմ խնամքով աճեցնել, գիտակցել եմ, որ դա պետք է գնահատել։ Հիմնականը նաեւ այն է, որ ես չեմ կարող ապրել առանց երաժշտության եւ երաժշտություն գրելու։ Եթե մի օր երաժշտություն չի գրվում, դա մահացած օր է, սեւ ածուխ օր է։ Երբ մի փոքր բան ստացվում է, ես այդ օրը երջանիկ եմ լինում, թագավորի պես եմ ինձ զգում։
Ես մի քանի պատվեր ունեմ, որոնք ծանր նստած են մեջքիս, չգիտեմ ոնց եմ դրանցից ազատվելու։ Երեւի չպետք է խոստանայի, բայց այնպիսի գայթակղիչ առաջարկներ էին, այնպիսի երաժիշտների հետ պետք է աշխատեի, որ չէի կարող մերժել։ Մեկի հետ աշխատում եմ, եւ անվերջ մյուսի հետ եմ, որ դեռ չեմ սկսել։ Երրորդ գործն էլ կա, որ պետք է մտածեմ։ Մի խոսքով, երբ ամեն ինչ պատրաստ լինի, կիմանաք:

Աղբյուրը` «Օրեր» եվրոպական անկախ ամսագիր

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող հյուրանոցում փորձել են նռնակ պայթեցնել. գտել են երիտասարդի մարմինը Ուիթքոֆը և Քուշները մեկնում են Պակիստան՝ բանակցությունների․ Սպիտակ տունԿիրակի օրը Կարմիր Ավետարանը կբերվի Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի, կմատուցվի Սուրբ Պատարագ Երեք օր լույս չի լինելու տասնյակ հասցեներում Սպիտակ տունը հայտարարել է Իրանի հետ երկխոսության առաջընթացի մասին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին խոսել է ՆԱՏՕ-ի ներսում լարվածության մասինԻրանի դեսպան. Պակիստանը նոր առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարBloomberg. Թրամփի հռետորաբանությունը Թեհրանին հեռացնում է Վաշինգտոնի հետ բանակցություններիցՍենատոր Շիֆի հայտարարությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Ինչ են կարծում ամերիկացիները Իրանում ռազմական գործողությունների մեկնարկի վերաբերյալ․ հարցումԲրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներին Իտալիայում բռնագրավվել են դինոզավրերի ճանկեր և ամոնիտներ պարունակող անօրինական ծանրոցներԱրաղչին կարող է ապրիլի 24-ին ժամանել Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու Նեթանյահուն բուժել է քաղցկեղը, որը հայտնաբերվել է վաղ փուլումՀարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան Չինաստանը մշակում է տիեզերանավերի նոր սերունդ՝ դեպի Լուսին թռիչքների համարՉինաստանը գործարկել է արբանյակային ինտերնետի փորձարկման հարթակԵրբ մարդիկ կկարողանան ապրել Լուսնի վրա․ կանխատեսումՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱրցախի զինանշանի հեղինակ, նկարիչ և քանդակագործ՝ Լավրենտ Ղալայանը Ծիծեռնակաբերդում Հիշել՝ նշանակում է պահպանել ինքնությունը. Պլեխանովի անվ․ ՌՏՀՀազարավոր օտարաղբյուր փաստեր հաստատում են Հայոց Ցեղասպանության օբյեկտիվ իրողությունը. Արա Քեթիպյան (տեսանյութ) Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոնՌուսաստանը խոստացել է կոշտ պատասխան ԵՄ նոր պատժամիջոցներինԱրցախի մշակութային ցեղասպանության հարցը՝ ԵԽԽՎ-ում․ԱՄՆ-Ը թերագնահատել է Իրանին,հարվածներ պլանավորելիս (տեսանյութ) Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «193-ը 193-ի դիմաց» բանաձևով Ռուսաստանում նշել են ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթի հնարավոր նպատակըԱխալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Apple-ը կթողարկի կոր էկրանով iPhoneԴրոշ այրելը բողոքի արտահայտման ընդունված ձև է. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոնՄինչև ե՞րբ է շարունակվելու ձեր և Քոչարյանի միջև հակամարտությունը. Հարց Սերժ Սարգսյանին (տեսանյութ) Իսպանիայում շոկ․ ռազմական մեքենան ընկել է ուղղաթիռից (տեսանյութ) CNN-ը հաղորդել է Հորմուզի նեղուցում իրանական ռազմական թիրախներին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հեռացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի մասին տեղեկությունը Մենք հիշում ենք ... Հենրիխ Մխիթարյան Ազգային անվտանգության խնդիր է մեր պատմությունը և հիշողությունը խեղաթյուրելը, կեղծելը. Քեթիպյան (տեսանյութ) «Ոխերիմ ընկերներ» արտահայտությունը վերաբերում էր տարբեր մարդկանց․ նրանց, ովքեր իրենց չեզոք պահեցին, ովքեր պիտի անեին այն, ինչը չարեցին․ Սերժ Սարգսյանը՝ իր հայտարարության մասին Իրանի ԱԳ նախարարը նախատեսում է այցելել Ռուսաստան, Օման և Պակիստան Ծիծեռնակաբերդում երեք մանեթանոց լաց դնողների մասին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԹրամփը ակնարկում է Իրանի հետ բանակցություններում հնարավոր առաջընթացի մասինՄիջազգային արձագանքները Ցեղասպանության առթիվ.Ադրբեջանը դատապարտել է Թուրքիայի դրոշն այրելը (տեսանյութ)Ո՛չ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը. ՀՀ երրորդ նախագահ Սերժ ՍարգսյանԲրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության տարելիցըՖրանսիայի առաջնություն․ Մեկնարկում է 31-րդ տուրը 33-ամյա Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհետ կորածԿատարվածից դասեր է պետք քաղել, թույլ չտալ Հայրենիքը տանել աշխարհաքաղաքական ստրկության, իսկ ժողովրդին՝ կամազրկման. ԱԱԾ պահեստազորի սպաներՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցինԱՄՆ բանակի համար պատմական պահ է գրանցվել
Ամենադիտված