Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Աշոտ Մալաքյան ազգանունն Անրի Վերնոյի վերածվեց Եղեռնի մասին նրա գրած հոդվածի պատճառով

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հենրիկ Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» «Հենրիկ Մալյան. Ես գիտեմ Մարդուն», գրքից մի հատված:

Անրի Վերնոյը, ծխամորճը շուրթերին, նստած է իմ դիմաց: Հարմարավետ բնակարան, պատերին` գեղանկարչական գլուխգործոցներ և իմ դիմաց` Անրի Վերնոյի լուրջ, շատ լուրջ, տխուր ու թախծոտ հայկական աչքերը … Այդ աչքերը Անրի Վերնոյինը չեն, որը հիմա Ֆրանսիայի և աշխարհի անեմահաջողակ կինոբերադրիչներից մեկն է … Ամենահարուստներից մեկը … Քսանյոթ հանրահայտ ֆիլմերի բեմադրիչը: Այդ լուրջ, շատ լուրջ, տխուր ու թախծոտ հայկական աչքերը Աշոտ Մալաքյանի աչքերն են, որ հիմա նստած է իմ դիմաց` ծխամորճը շուրթերին: Մենք երկուսս էլ ասելու շատ բան ունենք, լսելու բան ևս ունենք երկուսս էլ. ես` մի հռչակված հայի մասին` Հայաստանից դուրս, նա` Հայաստանի մասին, հայ մարդկանց, հայ արվեստի մասին` հայրենիքի մեջ:

Ես տեղեկանում եմ, որ մանուկ հասակում Աշոտը երգել է հայկական եկեղեցում, երգել է շարականներ ու պատարագներ, սովորել է հայկական վարժարանում, հետո նկարահանել է վավերագրական մի փոքրիկ ֆիլմ, հետո մեծահռչակ Ֆերնանդելը ձայնավորել է այդ ֆիլմը, դրանով իսկ մեծ ճանապարհ դուրս բերել ընդունակ պատանուն. հետո եկել է առաջին հաջողությունը` մեծ ֆիլմը: Ապա` երկրորդը, երրորդը: Եվ հիմա քսանյոթ հաջող, տաղանդավոր ֆիլմերի բեմադրիչ է նա, շատ հայտնի անուն Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս:

Ես իմանում եմ այդ մասին, ես` նրա հայերենը հաճույքով ունկնդրող, նրա հանդարտ ու առնական ինտոնացիան ընկալող, նրա հյուրը …

Իսկ նա` Անրի Վերնոյը, տեղեկանում է, որ Փարիզից շատ հեռու` հարազատ Հայաստանում, Տերյանի անվան ոչ լայնածավալ փողոցի ոչ շատ ընդարձակ կինոստուդիայում հավաքված 5000 հայ մարդիկ զբաղված են իրենց ազգային կինոյով, արտադրում են ֆիլմեր` երբեմն հաջող, երբեմն` անհաջող, հաճախ էլ` միջակ, իմանում է, որ շուտով մեր ստուդիան ունենալու է ավելի շատ հնարավորություններ, որ հայկական կինոն սկիզբ է առել Հ. Բեկնազարյանի ջանքերով, որ նրա առաջին ֆիլմերից մինչև այսօր մեզ մոտ արտագրվել է մոտ 300 գեղարվեստական կինոնկար, որ մեր կինոարվեստն անբաժանելի մասն է կազմում հայկական արվեստի և խորհրդային մյուս ժողովուրդների արվեստների:

Նա համարյա ոչինչ չգիտի մեր ֆիլմերի մասին, չգիտի «Պեպոն», չգիտի Հ. Բեկնազարյանին, չգիտի Հրաչյա Ներսիսյանին …

Ես նույնքան գիտեմ իր ֆիլմերի մասին …

Մենք նստած ենք դեմ –դիմաց և վայրկյան առ վայրկյան հարազատանում ենք: Նա խոսում է իր կարոտի մասին, Հայաստան գալու իր ցանկության մասին, հպարտանում է Երևանով և մեր մեծ վերածննդով. նա զայրույթով է հիշում 1915 թվականը, ըստ որում` պատմում է, թե ինչպես Աշոտ Մալաքյան ազգանունն Անրի Վերնոյի վերածվեց հենց իր գրած հոդվածի պատճառով: Ինքը` նախկին լրոգրողը, ֆրանսիական թերթերում այդ հոդվածի տակ Աշոտ Մալաքյան ստորագրելով, կարող էր ֆրանսիական ընթերցողին անշահախնդիր չթվալ և դարձավ Անրի Վերնոյ ու մնաց այդ անունով մինչև օրս … Հետո նա խոսում է Երևանի մասին, հարցնում է, ուշադիր լսում, ստուգում, ծիծաղում, հրճվում …

- Եթե ես մոտենամ որևէ հայ մանչուկի, կրնա՞մ հայերենով դիմել, - հարցնում է նա: -

Իհարկե, կարող եք:

- Իսկ երիտասարդի՞:

- Իհարկե …

Հետո նա խորամանկորեն ժպտում է և հարցնում.

- Իսկ եթե մոտենամ ոստիկանին և դիմեմ հայերեն, նա ինձ հայերե՞ն կպատասխանե:

- Այն էլ ինչ հայերեն, իսկ եթե խախտեք երթևեկության կարգը, ապա հենց «հայերենով էլ» կտուգանի …

- Ինչ գեղեցիկ հաճույք:

Հետո Անրի Վերնոյը հետաքրքրվում է իմ ֆիլմերով:

Քիչ անց Աշոտ Մալաքյանը ծանոթացնում է ինձ իր մոտ հետ, մի սուրբ հայուհու, որը խաղաղ, միայն մայրերին հատուկ հպարտությամբ նայում է իր որդուն: Մոր ներկայությամբ Անրի Վերնոյը նկատելիորեն շփոթվում է, անհանգիստ է ու ամաչկոտ … Վերջում արդեն բավականին մտերմացած Անրի Վերնոյը սիրով տրամադրում է իր լուսանկարը մեր «Էկրան» ամսագրին` հույս ունենալով, որ մոտ ժամանակներս կհանդիպի հայ կինոհանդիսատեսին:

Նյութը`  Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված