Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Ալբերտ Մկրտչյանի փխրուն հոգու առնական արվեստը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հենրիկ Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» (կարդացե՛ք նաև`  «Աշոտ Մալաքյան ազգանունն Անրի Վերնոյի վերածվեց Եղեռնի մասին նրա գրած հոդվածի պատճառով») գրքից մի հատված:

Տարիներ առաջ Մոսկվա-Երևա՞ն, թե՞ Երևան-Մոսկվա երթուղով ընթացող գնացքում երիտասարդ, դեռևս ոչ մի ֆիլմ չնկարահանած կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը պատմում էր ինձ իր մանկության օրերի մասին:

Ստուդիայում իրար քիչ ենք լսում: Ժամանակ չի լինում: Չգիտեմ` գնացքի միապաղաղ ընթա՞ցքն էր պատճառը, թե՞ ուղղակի մի այլ տարբերակի հնարավորությունն էր բացառված, բայց ես լսում էի նրան: Լսում էի մի պատմություն, որն այնքան էլ խորթ չէր ինձ: Ի վերջո, դա պատերազմի ծանր օրերին էր վերաբերում, երբ հացի կարոտն ու հրաշք-խաղալիքի երազանքը կրծոտել են հնգամյա Ալբերտի հոգին, երբ Գյումրվա անկրկնելի բառին ու բարբառին միահյուսվեցին աշխարհի բոլոր մասերում կրկնվող ու ահասարսուռ ռազմական տերմինները, երբ Հայաստանի սահմանամերձ քաղաքից երկու, երեք կամ չորս ձիգ տարիներ «ֆրոնտ» էին գնում քաղաքի պինդ ու թիկնեղ տղաներ և հետո ետ էին դառնում մի ոտքով կամ մի ձեռքով, բայց փոխարենը` շողշողուն մի կարմիր, ոսկեգույն շքանշան` կանաչ դոշին … Իսկ ավելի հաճախ իսկի չէին էլ վերադառնում. զոհվում կամ համարվում էին անհետ կորած …

Ալբերտ Մկրտչյանն իր մանկության պատմությունն էր անում մի զարմանալի հանդարտ շնչով, էպիկական խաղաղությամբ և միայն դադարները, երբեմն` երկարատև, ինձ հուշում էին, որ նա դեռևս չի խաղաղվել, որ նա խոսելով չէ, որ սպառելու է իր ասելիքը, որ նա իր պատմությունն անելու է նաև հետագայում, երբ սկսի ստեղծագործական կյանքը, պատմելու է միշտ, գուցեև մինչև ստեղծագործողի իր վերջին շունչը:

Հենց այդ ճամփորդության ընթացքում էլ ես հայտաբերեցի (իհարկե, դեռ ինձ համար) մի ազնիվ, ինքնատիպ, լուսավոր ու մաքուր ստեղծագործողի մուտքը մեր ասպարեզ:

Ալբերտ Մկրտչյանը կինո մտավ անշտապ ռիթմով, հանդարտորեն, առանց սրան-նրան բոթելու, առանց ավելորդ ճիգերի, եկավ չափազանց խաղաղ ու գրավեց իսկ և իսկ իր տեղը … Եկավ ու սկսեց անել իր մանկության պատմությունը, իր հուշերի, տեսածի ու զգացածի, իր կուտակումների պարզ ու անմեկին, անվերջանալի պատմությունը` չարի ու բարու, ազնիվի ու կեղծի, կեղտի ու մաքրության մասին:

Այսօր հայկական կինոյում շատ ու շատ բեմադրիչներ, աշխարհը զարմացնելու մարմանջով տարված, շտապում են փախչել իրենցից և երբ արդեն բավականաչափ հեռանում են իրենց հույզերից, իրենց կուտակումներից, իրենց անհատականությունից, սկսում են ստեղծագործել …

Ալբերտ Մկրտչյանի գաղտնիքն այն է, որ նա չունի ոչ մի ճանապարհ իրենից դուրս, նրա բոլոր հեքիաթները պահպանված են իր իսկ մեջ, նրա բոլոր ուրախությունները, կսկիծներն ու տառապանքներն իր ներսում են, իր խորքում, իր մանկության ու պատանեկության մեջ …

Նրա բոլոր հույզերն իրենն են, միայն ու միայն իրենը և թարմ են, անսովոր ու եզակի, և ես` նրա ավագ ընկերն ու բարեկամը, գիտեմ հաստատ, որ այդ կուտակումներն խորն են ու անսպառ, որ ամեն մի շերտի ետևում կա մի այլ շերտ` ավելի գրավիչ, ավելի հուզիչ, ավելի լուսավոր …

Ես սիրում եմ Ալբերտի փխրուն հոգու առնական արվեստը` ճիշտ ու ճշմարիտ, շիտակ ու անկրկնելի …

Մեր կինոյի ոլորուն ուղու ներկա հատվածում, երբ մի լռելյայն ու անզիջում պայքար է գնում, պայքարը` հայկական կինոյի վաղվա համար, Ալբերտ Մկրտչյանի կինոյի տեսակը ես ընդունում եմ անվերապահորեն, ներքին մի հրճվանքով ու հավերժական խանդավառությամբ:

Նյութը`  Ք. Ա. –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված