Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Տգեղ կինը, երբ տրվում է, այնպես է տրվում, ասես կյանքում վերջին անգամ լինի. Պարույր Սևակ

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ավիկ Իսահակյանի «Անլռելի Պարույրը. Երբ մեր կողքին էր Պարույր Սեւակը...» (սկիզբը`  «Նստածը, որից այդպես հորդառատ ծուխ էր ելնում` Պարույր Սևակն էր») հուշից մի հատված:

Մի քանի օր էր անցել, ապրիլի 28-ը թե 29-ն էր, ճաշից հետո ասաց.

- Մի բան եմ ուզում ստուգել, բարձրանանք գրադարան:

Գրադարանը գտնվում էր հանգստյան տան հիմնական մասնաշենքում, երկրորդ հարկում, ճաշարանի գլխին: Ծաղկաձորի Գրողների տան գրադարանի համեմատ այն շատ աղքատ էր: Գրադարանավարուհինՙ մի բարեկիրթ ջահել աղջիկ, Սեւակին շատ սիրալիր բարեւեց:

- Ի՞նչ գրքեր են Ձեզ հետաքրքրում, ընկեր Սեւակ:

- Բառարան, հայոց լեզվի բացատրական բառարան:

Աղջիկը շիկնեց.

- Նման բառարան չունենք:

- Իսկ հայերենի հոմանիշների բառարա՞ն:

Աղջիկը երեւի առաջին անգամ էր լսում հոմանիշների մասին, ուստի էլ ավելի շիկնեց ու կամացուկ ասաց.

- Այդպիսին էլ չունենք, կներեք ինձ, ընկեր Սեւակ...

- Չէ, դուք ի՞նչ մեղք ունեք, մեղավորը մենք ենք, որ այդքան քիչ ենք բառարաններ տպագրում:

Աղջիկը քիչ հանգստացած ժպտաց:

Սեւակը նորից հարցրեց.

- Իսկ կարո՞ղ է ունենաք ռուսերենից հայերեն բառարան:

Իրոք, նման բառարան այս փոքրիկ գրադարանում կար: Սեւակը գիրքը վերցրեց եւ հենց այստեղ գրասեղանին դրեց, բացեց, երեւի իր ուզած բառն էր ման գալիս, եւ շուտով բարձր արտաբերեց.

- «Милость» հայերեն` ողորմածություն, իսկ ահա «пасть не в милость» ռուսերեն դարձվածքը` ողորմածությունից դուրս ընկնել, ողորմա... ողորմա...- ու հանկարծ պայծառացած արտաբերեց,- ողորմազրկվել, գտա, գտա, իհարկե այս բառարանում այն ուղղակի չկար, սակայն բառարանը հուշեց, բառարաններ շատ եմ սիրում, օրերով կարդում եմ: Գիրքը գրանցեք իմ անվամբ, մի քանի օրից կբերեմ:

Եվ սիրալիր հրաժեշտ տալով` դուրս եկանք գրադարանի փոքրիկ սենյակից:

Իջանք ցած, երկու շատ համակրելի անձինք` կոմպոզիտորներ Էմին Արիստակեսյանը եւ Յուրի Հարությունյանը մուտքի մոտ կանգնած զրուցում էին: Յուրան ձեռքին բռնած մի փոքր փաթեթ ուներ:

- Ես էլ, Պարույր Ռաֆայելովիչ, Զանգեզուրից մի բարի լուր եմ ստացել, Ձեզ էի ման գալիս: Շուտով տոներ են, բա չիմանա՞նք էս ինչ լուր է:

Էմինը, որ շատ ընկերասեր խառնվածք ուներ (ափսոս, շատ շուտ հեռացավ կյանքից), առաջարկեց իջնել բար, ուր ես հանդիպել էի Սեւակին 2 օր առաջ: Իջանք: Տոման շատ սիրալիր ողջունեց մեր խմբին:

- Եվ այսպես,- պատվիրեց Էմինը,- սուրճ, խնձոր եւ խրուստալե բաժակներ:

Վերջապես Յուրան էլ հանեց «բարի լուրը»: Եվ ինչպես լինում է նման դեպքերում, խմիչք բերողը անպայման պետք է մի փոքր պարզաբանում տա բերածի ազնվական ծագման մասին, հետո շիշը մի լավ ցնցի, ցույց տա շշի կոկորդին գոյացած «զինջիլը» եւ ապա հավաքվածների հավանության ներքո լսի վճիռը` «ինքն է», ու նոր միայն լցնի գավաթները: Հրաշալի ծիսակատարություն, մանավանդ որ նստած ես հրաշալի մարդկանց կողքին:

Երբ ընկերական շրջանում կար Սեւակը, ես նկատել էի, ոչ ոք չէր փորձում շատ խոսել, մեջ ընկներ, գլուխ գովեր, բոլորն ուզում էին, որ Սեւակը խոսեր, որ Սեւակը տոն տար սեղանին, իսկ Սեւակը թե`

- Ես սիրում եմ Դիլիջանը, ձեր Կոմպոզիտորների հանգստյան տունը, որովհետեւ այստեղ գրող չի լինում: Ի՜նչ երջանկություն է, հանգստանում ես, եւ ոչ մի գրողի չես հանդիպում... Չմտածեք, որ ես չեմ սիրում մեր գրողներին, ոչ, երբեք ո՛չ, բոլորին էլ սիրում եմ: Ես պարզապես ինձ ավելի լավ եմ զգում ձեր կողքին, ինչպես եւ նկարիչների, դերասանների, վարորդների կամ շինարարների...

- Կարեւորը, որ մարդն իրեն լավ զգա ում հետ որ նստել է, հակառակ դեպքում ներվերդ կքայքայես,- միջամտեց Էմինը,- օրինակ, ես այս բարը շատ եմ սիրում, ճաշակով է, գեղեցիկ... Մարսելը (հանգստյան տան տնօրենը) անտառում ինչ հետաքրքիր ծառի ճյուղ, արմատ գտել` բերել է... Տաշում է, ձեւ է տալիս, եւ ահա, տեսեք ինչ գեղեցիկ է ձեւավորված, յուրովի քանդակներ են չորս կողմը:

Յուրայի բերած օղին, իսկապես, թե՛ շատ զորեղ էր, թե՛ լավ տրամադրություն էր բացում...

- Մի երկու օր առաջ մարդ չկար, քնելուց առաջ, գիշերով ման էի գալիս, ծառերը խշշում էին, խորհրդավոր ձայներ էին լսվում, ասես չարքերը խոսում էին իրար հետ... ծառերի երկար ստվերներն էլ քամու տակ ճոճվում էին, հսկա ուրվականների նման... իրոք, կախարդական վայր է սա, այստեղ հնչյուններն օդի մեջ են...

Սեւակը, երբ ըմպելիքի դոզան բարձրանում էր, հակված էր լինում միստիկ տրամադրության...

- Մենակ հայերս չենք սիրում Դիլիջանը: Նկատած կլինեք, Պարույր Ռաֆայելովիչ, թե ինչ քանակով հյուրեր են գալիս... Իսկ եթե Նոր տարուն գաք, այստեղ հավաքված մեր աղջիկները, համոզված եմ, որ կարող են աշխարհի գեղեցկուհիների մրցույթին մասնակցել... Ինչ ուզում եք ասեք, բայց առանց կնոջ կյանքը տխուր է,- մտորեց Էմինը:

- Իսկապես,- Յուրան էր,- վատ չենք զգում մեզ, բայց հենց որ Տոման մեր սեղանին մոտենում է, ավելի լավ ենք զգում: Գեղեցկությունը ուժ է...

- Պոետներից ո՞վ է ասել` գեղեցիկ կնոջ գրկում լինելը նույնն է, ինչ անմահության գրկում լինելը,- այս էլ ես իմ կողմից ճշտում արի:

Այս խոսքերի վրա Սեւակն ասաց.

- Տղեք, հա խոսում եք` գեղեցիկ է, գեղեցկուհի է, անմահության գիրկ... Ի՜նչ եք ընկել գեղեցիկի ետեւից, իսկ դուք ոչ գեղեցիկ, այլ պարզապես տգեղ կին սիրած կա՞ք: Ա՛յ, փորձեք տգեղին սիրեք: Ինչո՞ւ լռեցիք: Հա՞, էլի, լռում եք: Իսկ ես ձեզ ասեմ` սիրեցեք տգեղին, տգեղ կինը երբ տրվում է, նա այնպես է տրվում, ասես կյանքում վերջին անգամ լինի: Եվ այդ ժամանակ ամեն ինչ մոռանում եք: Իսկ դուք` գեղեցիկ հա գեղեցիկ... Տգեղ կնոջ սիրելն ունի ի՛ր փիլիսոփայությունը...

Իհարկե, նման խոստովանությունների ազդեցությունը մեծ էր ներկաների վրա, եւ զարմանում էիր թե՛ բանաստեղծի մարդկային անկեղծությամբ, թե՛ սիրո անիմանալի գաղտնուղիների նրա իմացությամբ:

Այսպես շարունակվում էր զրույցը, երբեմն ընդհատվում էր Սեւակի շռնդալից ծիծաղով...

Աղբյուրը`  «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված