Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Չէր քարոզում. քարոզը համարում էր փափուկ բռնություն. Հրանտ Մաթևոսյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանին նվիրված «Գոյական գրականություն» (հեղ.` Ա. Իսոյան) հոդվածից (կարդացե՛ք նաև`  «Մենք ապրող և ապրեցնող ժողովուրդ ենք. Հրանտ Մաթևոսյան») մի հատված:

Հրանտ Մաթեւոսյանի միտքն աշխատում էր լույսի արագությամբ: Լեզուն պտտվում էր դանդաղ. «Վատ է խոսում»: Վատ չէր խոսում, լեզուն չէր հասցնում մտքի ետեւից, դրա համար էլ խոսում էր նաեւ աչքերով, ձեռքերով: Միայն լսելով բան չէիր հասկանա, պիտի նայեիր նրա բարդ մեկնաբանությանը, որ անում էր լեզվով, աչքերով, ձեռքերով, եւ երբ հեռվից էիր նայում, երեւում էին միայն աչքերը, ձեռքերը, կարծես, ինքը իր մարմնով հեռանում էր: Ուղեղի այդ աշխատանքին նրա մարմինը չէր դիմանում: Նրա ուղեղը նրա մսերը ուտում էր, ճիշտը` վաղուց կերել էր: Մարդ, ում վրա մի գրամ միս չկար: Նա օժտված չէր մսով: Միսը միս է պահանջում: Առհասարակ նա չէր ուտում. նա փորձում էր, ավելի ճիշտ` ձեւ էր անում, թե ուտում է. մարդկանց ուշադրությունը շեղում էր իրենից: Վերջապես, ինչ է պատահել. ծառերը նույնպես չեն ուտում, բայց ապրում են հարյուր տարի: Ծառերը ջուր են խմում եւ բերք են տալիս: Լուծեցինք. նա ավելի շատ խմում էր, քան ուտում: Խմում էր եւ ծխում. դրա համար էլ ամբողջ կյանքում լսում էր «կե՛ր», «մի՛ խմի», «մի՛ ծխի»:

Հրանտ Մաթեւոսյանը բնազդ չուներ. մենք ինչ բնազդով ենք զգում, նա զգում էր գիտակցությամբ: Կարծես թե նա պայծառատես էր. կռահում էր վաղվա օրը, կարող էր ստուգապես պատմել եւ պատմում էր գալիք օրվա անցուդարձը:

Զարմանալի բան. նա չէր ուզում հարստանալ. հարստանալ չէ, գոնե ունեւոր դառնալ. նա պարզապես չէր ուզում դավաճանել իր տոհմական չունեւորությանը, որի հավատարիմ զավակն էր: Խուսափում էր, մերժում էր ունեւոր դառնալու բոլոր առաջարկությունները, որոնք այնքա՜ն գայթակղիչ էին: Նրա համար հաց վաստակելը պիտի լիներ թափած քրտինքին հավասարազոր: Ճոխություն, ցոփություն, զեխություն, շվայտություն խորթ էին նրան:

Առհասարակ դժգոհ մարդ չէր. նրանից ոչ մի անգամ դժգոհություն չեմ լսել բնությունից. նա չէր ասում «սա ինչ եղանակ է», «էս ձյունը մեզնից ինչ է ուզում», «դուրսը զզվելի եղանակ է», «հիմար քամի է»: Նա նեղվում էր, երբ դժգոհում, բողոքում էին անձրեւից, կարկուտից, շոգից, ցրտից, մութից, երկնքից... Դրանք կարծես իր արյունակից հարազատները լինեին: Նա տխրում, հուսահատվում էր, որ դժգոհությունը ծավալվում, տարածվում էր հասարակության վրա, Աստծո վրա: Դժգոհությունը վերածվում է նզովքի, որ կործանարար է: -Ինչ մեր ներսում է, այն էլ դրսում է: - Նա դժգոհում էր միայն իրենից ու դժգոհներից:

Բարեխոսել, միջամտել չէր սիրում. ու եթե պատահում էր, որ ստիպված պիտի միջնորդեր, այնքան էր հեռվից գալիս, ձգձգում, որ դիմացինը գլխի ընկնելով բանի էությունը նրան միջնորդում էր միջնորդել: Որքան հիշում եմ, նման ամեն մի միջնորդությունից հետո հիվանդ պառկում էր:

Չէր սովորեցնում, չէր քարոզում. քարոզը համարում էր փափուկ բռնություն. նրա արձակում իսպառ բացակայում է քարոզը, - բարձր, ճշմարիտ արվեստի հատկանիշ:

Սիրում էր խոսել Լեւ Տոլստոյից, Հաջի Մուրադի սպանության տեսարանից, շատ էր հավանում Սարոյան, Ֆոլկներ, Մնձուրի, Բակունց, նորերից Շուկշին, Աստաֆեւ, Բելով: Անգիր գիտեր Վահան Տերյան, կյանքի վերջին տարիներին տարված էր Չարենցով, բայց նրա աստվածը Հովհաննես Թումանյանն էր...

Սերմնացանի նման սպիտակ թղթի վրա ցանում էր հայոց այբուբենի տառերը, եւ բաց էջի վրա ծլում էր հայոց գրականության ցորեն հացի անունը` Հովհաննես Թումանյան, Հովհաննես Թումանյան. «որ ի՞նչ». որ` Հովհաննես Թումանյան, այսինքն` լույս, խիղճ, փրկություն:- Հասկացա՞ք:

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված