Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Ստիպելով, վախեցնելով` կենդանի մեռյալների ձևական զորք կապահովեմ. Արմեն Մարտիրոսյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» (սկիզբը`  «Ուրիշի արյունը բերող քար է ինձ հարկավոր, ամեն ինչ ճզմող, աղացող ջաղացքար. Արմեն Մարտիրոսյան» եռահատոր վիպերգությունից մի փոքրիկ հատված):

Աջ թեքվի, Վայոց ձոր գավառն է ու Նորավանքը, ձախ թեքվի` Հաբանդն ու Ծաղկունքը, ավելի ձախ, Արևիքը, ուղիղ ընթանա` Աղահեջն է, թիկունքին` Ձորքը: Երկու շաբաթ մաշեց Սյունյաց գավառներում, երկու շաբաթում երեք անգամ պայտառ կանչեց` նժույգի մաշված պայտը փոխելու: Թուհ, գրողը տանի, կարգին ճանապարհ չկա, ժայռ ու լեռ է, մացառուտ ու անտառ: «Ճանապարհ շինենք,-մտածեց Ջուրջը, - գավառներն իրար կկապվեն, անցուդարձից, շփումից, առևտրից մարդիկ կմոտենան, թե չէ` դուռ ու դրկից, իրար երես չեն տեսնում դար ու դարեր: Եվ պատահում է, մի իշխանը չի ճանաչում մյուսին, նույնիսկ թագավորին մեկ-երկու անգամ հազիվ է հանդիպել: Եվ ուրեմն` իրեն Սյունյաց թագավորի հպատակ չի համարում, ինքն իր երկրի թագավորն է, և, ուրեմն, Ջուրջը Սյունյաց միացյալ բանակի սպարապետը չի, իր համար սպարապետ է Հաբանդ և Ծաղկունք գավառներում: Ինչ-որ տեղ Սիսական արքայական տոհմի մեղքն է, ճանապարհ չգցեցին, մեկուսացան և հետները մեկուսացրին իշխաններին ու գավառները: Ներքևում նժույգի ու մարդու ոտնահետք չկրած քար ու քռա է` հրաշքով լայնանար, հարթվեր, սալահատակվեր, սայլ ու կառք կանցներ վրայով, առևտրական քարավան ու զորք, ինչպես Անիում է, ինչպես Հայաստան աշխարհի մյուս վայրերում է:

Ջուրջը ձևական սպարապետ լինելն զգաց Եվայլախ գավառում: Մի կերպ գտավ Զաքե իշխանին, նրա գլխավերևում ճոճեց Տաթևի խառնաժողովի պարտավորագիրը, սպառնաց, թե ահա դու քո ձեռքով գրել-վավերագրել ես տասը հազար զինվորի փաստաթուղթը, գրել ես, տեր կանգնիր խոսքիդ:

- Տասը հազա՞ր, - զարմացավ Զաքեն, - ինքդ փնտիրի, թե Եվայլախում տասը հազար մարդ ճարես, զինվորացու ձևիր:

- Տուր այնքան, որքան կարող ես, - չհամբերեց Ջուրջը:

- Եղավ, - ժպտաց Զաքեն, - այս գիշեր կմիանամ քո բանակին:

- Հեշտությամբ համաձայնեց, - մրմնջաց Ջուրջը, - չեմ հավատում սրա խոսքին:

Ժպիտը կեղծ է ու նենգ:

Ափսոսաց, որ մեն մի թիկնապահով Եվայլախ եկավ, ջոկատ բերեր հետը, Զաքեին կստիպեր կատարելու խոստումը: Չէ, ստիպելով ոչինչ չես անի, կմիանա, հետո հարմար պահի կլքի նենգաբար:

- Ստիպելով, վախեցնելով` կենդանի մեռյալների ձևական զորք կապահովեմ, - ասաց Ջուրջը, - իսկ դա պարտություն է:

Այդ գիշեր Զաքեն իսկապես հավաքեց ինչքն ու ունեցվածքը, զորքն ու զորավարը, բռնեց Տփղիսի ճամփան, թե` որտե՞ղ ես, վրաց թագավոր, գալիս եմ քեզ հպատակվելու: Եվ այդ ամենից մի հեռավոր ու խուլ մխիթարանք մնաց Ջուրջի հոգում: «Չարյաց փոքրագույնն է, - ասաց նա, - Զաքեն չհետևեց Թողթուն իշխանին, չհպատակվեց թուրք-սելջուկին, իսկ Վիրքում էլի հայոց բանակ է: Հեյ, ո՞ւր ես, Ձորք գավառ, - շարունակեց շրթեշուրթ անցնող վիպասքի ոճով – գալիս եմ … Գնամ, հասնեմ Վարաժ իշխանին, քանի նա իմ առջև չի փակել դուռ ու լուսամուտ»:

Ձին հեծավ, սուրաց: Նժույգի սմբակները պայտ մաշեցին ժայռ ու քարի վրա, ժայռ ու քար թռցրին, կայծ հանեցին, բոց ու փոշի բռնեց սարուձոր: Եվ Վարաժ իշխանը, վախեցած, որ ամբողջ գավառը հրո ճարակ կդառնա, կպատվի փոշու անթափանց ամպով, դուրս եկավ Ջուրջին ընդառաջ:

- Իմ Ջուրջն է, - ասաց բարձրաձայն, - թե չէ օձն իր պորտով, հավքն իր թևով սիրտ չի անի երկիրս մտնել:

- Հայը, ճիշտ է, սիրտ չի անի, յոթ պատնեշ ես քաշել նրա առաջ, իսկ թուրք-սելջուկն անարգել գնում-գալիս է, - ասաց Ջուրջն ինքնիրեն, ապա շարունակեց բարձրաձայն. – Զինվորի ետևից եմ եկել, իշխան:

- Իմ զորքը երեկ գիշեր Երնջակ մեկնեց զինավարժանքի, - ասաց Վարաժը:

- Հըմ …, - ծոր տվեց Ջուրջը, - ճանս ալչու կանգնեց, շտապենք, տեր իշխան, Երնջակ գավառը:

Նա չտեսնելու տվեց Վարաժի խորամանկ ժպիտը, ինչ լինելու է, թող լինի, մտածեց, սա ինձ թակարդ է առաջնորդում: Աստծո որդին գիտեր, որ զինակիցներն իրեն մատնելու են, բայց սիրտ արավ, գնաց ճակատագրին ընդառաջ: Ես, կարծես, կրկնում եմ նույնը:

Դեռ Երնջակ ոտք չդրած, սահմանի վրա նրանց դիմավորեց Վանանդ իշխանը: «Նախազգուշացված է … Զաքեն կամ Վարաժը առաջ ընկան ինձանից: Հիմա սա կբացի շողոքորթության լպրծուն տոպրակը»:

Նյութը` Ք. Ա. –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված