Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Միջահասակ, լայնաթիկունք, ուսերը աջ ու ձախ փռած, կոճղի պես հաստամարմին մարդ էր

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում է Գարեգին Բեսի «Հուշանովելներ»  (սկիզբը`  «Նրա վիթխարի գիտելիքներից չօգտվելը եթե ոչ հանցագործություն, գոնե աններելի մեղք էր») գրքից /«Լևոն Քալանթարի կոստյումը»/ մի փոքրիկ հատված:

Առանց ձգձգելու անցա գործի. հեռախոսով կապվեցի թատրոնի դիրեկտորի հետ: Այսպես ու այսպես, սիրելի ընկեր: Շուտով ձեզ մոտ է գալու Լևոն Քալանթարը: Առանց մեզ մեջ գցելու մեկ-երկու դասախոսություն կազմակերպեք, հարց ու պատասխանի ցերեկույթ անցկացրեք, ձեր ներկայացումենրից մեկնումեկը դիտել տվեք և դրա քննարկմանը մասնակից դարձեք: Մի վախենաք, ամեն ինչու կընդառաջի ձեզ. այդպիսի մարդ է: Այդ բոլորից հետո արածի մասին մի գրություն տվեք և խնդրեք, որ հասցնի մեզ: Դա էլ սիրով կանի, չհետաքրքրվելով, թե ում ինչ է տանում:

Երկու օր անց իմացա, որ Լևոն Քալանթարը մեկնել է Արտաշատ:

Մի շաբաթից իմացա, որ Քալանթարը, ուսանողի դիպլոմային աշխատանքից ոգևորված, բարձր տրամադրությամբ վերադարձել է Երևան:

Զանգահարեցին Արտաշատից. դասախոսություն էլ են կազմակերպել, հարց ու պատասխանի ցերեկույթ էլ անցկացրել: Ներկայացման քննարկում էլ կատարել: Ձեր ուզած գրությունն էլ գրել, տվել ենք նրան:

Մնում էր, որ գրությունը ձեռքս ընկներ, որպեսզի իմ տրամադրությունն էլ բարձրանար:

Հույսս, պարզ էր, Լևոն Քալանթարի վրա դնել չէր կարող: Դնեի, աստված գիտի, թե թուղթը երբ կհասցներ մեզ. մի քիչ ցրված-մոռացկոտ բնավորություն ուներ, մյուս կողմից, մինչև մեզ հիշելը, վայ թե կորցներ գրությունը: Ինքս պիտի բռնացնեի նրան, միայն ինքս:

Այն օրերին Հայկական թատերական ընկերությունը տեղավորված էր Արվեստի աշխատողների տանը, ուր զբաղեցնում էր երկրորդ հարկի` Լենինի պողոտային և բակին հառած մեծ և փոքր երկու սենյակները: Մեծը մեր առանձնասենյակն էր, մի հատիկ գրասեղանով, որի մոտ Վավիկ Վարդանյանի բացակայության դեպքում, նստում էի ես: Այնտեղից դեպի դուրս նայելը նույնն էր, ինչ այսօր` հեռուստացույց նայելը. պողոտայով, մանավանդ դիմացի մայթով անցուդարձ անողներն աչքիդ առաջ էին: Հենց այդ մայթի վրա էլ պիտի բռնացների թատերական ինստիտուտ գնացող կամ այնտեղից տուն վերադարձող Լևոն Քալանթարին:

Միջահասակ, լայնաթիկունք, ուսերը աջ ու ձախ փռած, կոճղի պես հաստամարմին մարդ էր նա: Մարմնի ծանրությունն էր պատճառը, թե, պարզապես, սովորությունն էր, քայլում էր դանդաղ: Շտապելու կարիքը չուներ. գիտեր, թե գնալիք տեղը հասնելու համար որքան ժամանակ էր պետք: Ըստ այդմ, դեռ մի քանի րոպե էլ ավելացրած, դուրս էր գալիս տնից: Աշխատանքից հետո` շտապեցնո՞ղն ով էր. հանգիստ, ոտքը ոտքի առաջ դնելով, առանց շուրջը նայելու, անպայման իրեն-իրեն անլսելի շվշվացնելով, կտրում անցնում էր ճանապարհը:

Արի ու նման մեկին մի նկատիր:

Օրվա որ ժամն էր` չեմ հիշում, բայց նկատեցի նրան. հագին սև կոստյում, հսկա նավի պես մարդկային ալիքները ճեղքելով, ինստիտուտից հավանաբար տուն էր գնում:

Ամեն ինչ մոռացած, ինձ դուրս նետեցի: Անմիջապես դիմացի մայթը չանցա. չպետք է մատնեի ինձ: Ոչ էլ առաջինը պիտի խոսք բաց անեի գրության մասին: Մի խոսքով` կասկածի տեղից չպիտի տայի:

Հասնելով Սայաթ-Նովայի փողոցին, առանց կանգ առնելու, անցա դիմացի մայթը, հիմա էլ, իբր անտարբեր, սովորական քայլվածքով, սկսեցի դեպի վերև շարժվելը: Հեռվից, ոչնչից անտեղյակ, դանդաղ իջնում էր Լևոն Քալանթարը:
Հասանք իրար, կանգնեցինք դեմ առ դեմ:

- Բարև ձեզ, Լևոն Ալեքսանդրովիչ:

- Բարև, Գարեգին:

- Ինչպե՞ս եք:

Նա շուրթունքներն օղակեց և ցածրաձայն շվացրեց:

- Այսպես, - ավելացրեց:

Ժպտացի և ցույց տվի, իբր ուզում եմ բաժանվել նրանից: Նա իր քայլը պիտի աներ, հանկարծ բռնեց թևս:

- Սպասիր, - ասաց, - մի քանի օր առաջ Արտաշատ էի գնացել, թատրոնի դիրեկտորը ձեզ համար մի գրություն տվեց. ստացիր:

Մի կերպ թաքցրի ուրախությունս:

Նա, չդադարեցնելով շվացնելը, ձեռքը տարավ պիջակի աջ ծոցագրպանը և դատարկ հանեց, ձախ ծոցագրպանը տարավ և դատարկ հանեց: Թողնելով շվացնելը, կարծես ինչ-որ բան ուզեց վերհիշել:

- Հա՛, - երևի հիշեց, - մոխրագույն կոստյումիս ծոցագրպանումն է: Հենց որ դրանով տեսնես` գրությունը քեզ մոտ համարիր:

Ասաց, անձայն շվացնելը վերսկսելով, շարունակեց իր ճանապարհը:

Ի՜նչ կարող էի անել, եթե ոչ` սպասել, թե երբ կհագներ իր մոխրագույն կոստյումը:

Բարեբախտաբար, շատ սպասեցնել չտվեց այդ երջանիկ օրը: Ինչ-որ տեղից Ընկերություն էի վերադառնում: Դեռ հեռվից նկատեցի իրեն հատուկ դանդաղ քայլերով դեպի վեր շարժվող Քալանթարին. ինստիտուտ էր գնում, հագին` մոխրագույն կոստյումը: Առանց մեր մայթն անցնելու, շարունակեցի ճանապարհս: Երբ հասանք իրար, ձայնեցի.

- Բարև ձեզ. Լևոն Ալեքսանդրովիչ, այսօր ձեր ասած մոխրագույն կոստյումով եք, կարո՞ղ եմ ստանալ մեր գրությունը:

Նա զարմացած նայեց ինձ:

- Ի՞նչ գրություն, - հարցրեց:

- Արտաշատի թատրոնից մեզ հասցեագրածը:

- Ա՜, - ծոր տվեց, - դե իհարկե, կարող ես ստանալ:

Հայացքը հայացքիս, ձեռքը տարավ պիջակի աջ ծոցագրպանը և` դատարկ հանեց, տարավ ձախ ծոցագրպանը և` դատարկ հանեց:

Սիրտս ասես կանգ առավ. կար-չկար` կորցրել էր թուղթը:

- Այդպես էլ կա, - անտեղյակ իմ ապրումներից, խոսեց, - մյուս կոստյումով պիտի բռնացնես ինձ:

Քար կտրելն էլ քիչ էր ինձ համար:

- Ինչ է, Լևոն Ալեքսանդրովիչ, դուք երկու մոխրագույն կոստյում ունե՞ք, - շշմած, հարցրի ես:

Դեմքն արևածագի պես շառագունեց:

- Բա ինչպե՜ս, - շտապ վրա բերեց, - երկու մոխրագույն կոստյում. Մեկը` մուգ, մյուսը` բաց: Հագինս մուգ մոխրագույնն է: Դու բաց մոխրագույնին սպասիր:

Ճարս ինչ, պիտի սպասեի. մի օր էլ, երևի, բաց մոխրագույնը հագներ:

Լևոն Քալանթարը հրաժեշտ տվեց ինձ ու գնաց. դասախոսությունից ուշանալ չէր ուզում:

(շարունակելի)

Նյութը`  Ք. Ա.-ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված